Ամերիկայի Ձայն ▪ Armenian
Հեռուստատեսային հաղորդումներ հայերենով 

Միայն տեքստ
Search

 
Միացյալ Նահանգների Կոնգրեսի Հելսիկյան  հանձնաժողովը ապրիլի 17-ին անցկացրեց լսումներ հետընտրական Հայաստանում ստեղծված իրավիճակի շուրջ։


18/04/2008
Դիտեցեք տեսանյութը - Փոխանցել (WM) video clip
Դիտեցեք տեսանյութը - Watch (WM) video clip

Alsee
Էլսի Հասթինգ
ԱՄՆ-ի Հելսինկյան հանձնաժողովը նախագահող Էլսի Հասթինգը, համանախագահ սենատոր Բենջամին Գարդինը եւ փոքրամասնությունների ներկայացուցիչ ԱՄՆ-ի օրենսդիր Քրիստոֆեր Սմիթը լսումների ընթացքում ներկայացրին իրենց մեկանբանությունները Հայաստանում՝ հետընտրական շրջանում ձեւավորված քաղաքակական բեւեռացման, իրագործված բռնություններին եւ դրանցից բխող ողբերգական հետեւանքների շուրջ։ ԱՄՆ-ի  կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի  նախագահ Էլսի Հհասնթինգը իր ցավակցոթյունները հղեց մարտի մեկյան ողբերգական իրադարձությունների զոհերի ըննանիքներին, առժմանակ իր հիասթափությունը հայտնելով, որ Հայաստանի իշխանությունները անկարող գտնվեցին նախագահական ընտրությունների ընթացքում ապահովել խաղաղություն։ Լսումները անդրադարձան այդ զարգացումների հետեւանքներին Հայաստանի եւ ԱՄՆ-ի համար, հատկապես ազդեցությանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի եւ Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայից օգնություն ստանալու համար անհրաժեշտ Հայաստանի ցուցանիշների վրա։ Ըստ Նախագահ Հալսթինգի  ՛՛Թեւե Սերժ Սարգսյանը նախագահ է ընտրվել հավաքելով ընտրաձաների 52 տոկոսը, սակայն նրա հիմնական մրցակից ՀՀ առաջին նախագահ եւ նախագահության նախկին թեկնածու  Լեւոն Տեր Պետրոսյանը՝ ով ըստ պաշտոնական տվյալների ստացել էր ընտրաձայների 21,5 տոկոսը կասկածի է առել ընտրությունների ամբողջ ընթացակարգն ու արդուքները։ ՝՝ Հելսինկյան հանձանժողովի անդամները նշեցին, որ ԵԱՀԿ-ին իր զեկուցյում  բազմիցս անգամներ նշել է ըտնրական գործընթացների հետ կապված խնդիրների մասին, այդուհանդերձ առաջին նախագահը, ում աջակցում են ընդդիմադիր ուժերը հրաժարվում է ընդունել ընտրության արյդուքները պահանջելով անցկացնել նոր ընտրություններ։ Հանձնաժողովը խիստ քննադատության ենթարկեց Հայաստանի իշխանությունների կողմից հետընտրական շրջանում նախընտրած ոչ ժողովրդական գործելակերպը։

Նկատի էր առնվում արտակարգ իրավճակի հաստատումը, զանգվածային ձերբակալությունները եւ  լրատամիջոցների գործունեության սահամանփակումները։ Լսումների ընթացքում հանձնաժողովի անդամներն ընդունելով, որ մարտ ամսից հետո արձանագրվել է որո առաջընթաց, այդուհանդերձ հորդորեցին հհ իշխանությունրնեին անմիջապես վերաակնգնել ժողովրդական կառույցների ազատությունները, դադարեցնել քաղաքական հետապնդումները եւ ազատ արձակել քաղքակակն նկատառումներով ձերբակալվածներին։ Լսումներին վկայություններով հանդես եկավ ԱՄՆ-ի փոխարտգործնախարարի օգնական Մեթյու Բրազյան։
Bryaza
Մեթյու Բրազյա
Ներակայցնելրով Հայաստանում ստեղծված իրավիճակը նա եւս հորդորեց Հայաստանի  կառավարությանը հանձնառու լինել ժողովրդավարական գործառույթներին, քանի որ ԱՄՆ-ը կարեւորում է Հայաստանի հետ բարեկաման հարաբերությունների հետագա զարգացումը։ Իսկ ժողովրդավարկան գործառույթներին հավատարիմ մնալու լավագույն չափանիշ ԱՄՆ-ը նկատում է Հազարամի Մարտահրավեր ծրագրի շարունակումը։
 ԱՄՆ-ի փոխարտգործանախարարի օգնականը ստեղծված իրավիճակում առավել մտահոգող է դիտարկում տարածաշրջանում անվտանգության խնդիրները, ինչպես նաեւ ԼՂՀ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շարունակումը նույն ձեւաչափով, այսինքն բանակցային եղանակով, քանի որ նախագահական ընտրարշավի հատկապես սրված փուլում էր, երբ ԼՂՀ եւ Ադրբեջանի սահմանամերձ գոտում արձանագրվեցին հրադադարի վեց խախտումներ։

vigen
Վիգեն Սարգսյան
Միացյալ Նահանգների Կոնգրեսի լսումներին ՀՀ կառավարության  դիրքորոշումը ներկայացում էր ՀՀ նախագահի օգնական Վիգեն Սարգսյանը։ Նա տեղեկացրեց, որ շարունակվում է իրադարձությունների քննությունը եւ նախատեսվում է խորհրդարանական հատուկ հանձնաժողովի միջոցով ձեռնարկել հետընտրական իրադարձությունների քաղաքական ուսումնասիրություն, որին կմասնակցեն արտախորհդարանակն ուժեր եւ միջազգայւին փոըձագետներ։

Լսումների ժամանակ հնչեցվեց մի կարծիքվ, թե ՀՀ առաջին նախագահը չունի բարոյական իրավունք կասկածի ենթարկելու նախագահական ընտրությունները։ Այդ առնչությամբ ՀՀ առաջին նախագահ, նախագահի նախկին թեկնածու Լեւոն Տեր Պետրոսյանի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Արման Գրիգորյանը, ով եւս լսումներին ներկա էր վկայություններ տալու համար նշեց.
levon
Լեւոն Տեր Պետրոսյանի

Լսումները մասնակիցների կարծիքով հիմնականում դրական էին, սակայն  որոշ բացառություններով, այն է վկայություներից հետո նախատեսվող հարց եւ պատասխան քննարկումները հանձանժողովի նախագահի առաջարկով որոշվեց չանցկացնել։Այդուհանդերձ հանձանժողովի նախաձեռնությունը շատերի կարծիքով կունենա իր ցանկալի ազդեցությունը, քանի որ ՀՀ ստեղծված ներկա իրավիճակը ձեռնտու չէ, որ իշխանություններին եւ ոչ էլ միջազգային հանրությանը, քանի որ կասկածի տակ է նաեւ առնվում Հայաստանի ժողովրդավարկան լինելը, ինչը միանշանակ կարող է վնասել Եւրախորհրդին եւ մի շարք այլ միջազգային կառույցներին Հայաստանի հետագա անդամակցության հարցը։ 

 



 

emailme.gif Հոդվածը ուղարկել
printerfriendly.gif Տպագիր տարբերակ

  Գլխավոր նյութեր
Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները փակուղու մեջ

  Հավելյալ նյութեր
Ռայսն Իրանի միջուկային ծրագրի շուրջ մոտեցման փոփոխություն է ակնկալում
ԱՄՆ-ի պետական անվտանգության գծով խորհրդական Հեյդլիի այցը Թուրքիա
Քննարկումներ ֆինանսական հատկացումների ու պատերազմը վերսկսելու Ադրբեջանի հայտարարությունների մասին
Հարցազրույց Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանի հետ
Հետընտրական զարգացումները Հայաստանում
Նախագահ Բուշը կարծում է, որ անկախ ներկա խնդիրներից ԱՄՆ-ի տնտեսությունը լավ վիճակում է
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երկուշաբթի օրը սկսեց պաշտոնական այց Վաշինգտոնում
Իրանի նախագահ Ահմադինեջադը պատրաստ է մտորել Թեհրանում ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելության բացման շուրջ
Ռուսաստանի կարծիքով Իրանի հրթիռային կարողությունների շառավիղն այնքան մեծ չէ, որպեսզի սպառնալիք համարվի
Իրաքը և Թուրքիան հայտարարել են նոր համագործակցության խորհրդի ստեղծման մասին
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնում խոսել Թուրքիայի հետ
Նախագահներ Բուշը և Մեդվեդևը համաձայնության են եկել Իրանի շուրջ` միևնույն ժամանակ տարակարծիք մնալով հրթիռային պաշտպանության խնդիր շուրջ
Թուքիայում պաշտոնապես ձերբակալվել են թոշակի անցած երկու գեներալ պետական հեղաշրջման փորձի մեղադրանքով
Նախագահ Բուշը մեկնում է Ճապոնիա մասնակցելու Մեծ ութնյակի գագաթաժողովին
Իրանի պատասխանը միջուկային ծրագրի կասեցմանը միտված միջազգային խթանների փաթեթի շուրջ
Հարցազրույց ԱՄՆ-ի փոխարտգործնախարար Դեյվիդ Քրամերի հետ
Թուրքիայի իշխող կուսակցության դեմ դատական գործին ընթացք է տրված
Դիվանագիտություն Իրանի համար
ԵԽԽՎ-ի որոշման շուրջ
Ամերիկայի Միացյալ Նահանգների և Եվրոպայի միջև հարաբերությունների բարելավում
ԱՄՆ-ի արտգործնախարար Կոնդոլիսա Ռայսը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան լրացուցիչ տեղեկություններ պետք է տրամադրի
Ամերիկայի Միացյալ Նահանգները և կովկասյան տարածաշրջանը
Խստացված ճնշում Իրանի միջուկային ծրագրի առնչությամբ
Freedom House իրավապաշտպան կազմակերպության հերթական զեկույցը
Եվրամիությունը Իրանի դեմ նոր պատժամիջոցների հավանություն է տվել