Ամերիկայի Ձայն ▪ Armenian
Հեռուստատեսային հաղորդումներ հայերենով 

Միայն տեքստ
Search

 
Բողոքի ավտոերթ ԱՄՆ-ի մայրաքաղաքում


29/04/2008

truck and rain
Նույնիսկ հորդառատ անձրեւը չխանգարեց բեռնատար ավտոմեքենաների վարրոդներին շարունակել բողոքի ավտոերթը։Բեռնատարների շարասյուններնազդանշանելով շրջաապտույտներ էին անում  ԱՄՆ-ի կոնգրեսի տարածքում։ նրանց դժգոհության պատճառը  դիզելային վառելիքի՝  ներկայումս բարձր գներն են։  ՛՛Բեռնատար ավտոմեքենաների վարրորդներ եւ միավորված քաղքացիներ՝՝ կոչվող խմբավորումը վստահեցնում է,  բեռնատարների վարրորդները երկրի տնտեսության սյունն են եւ նրանց աշախատանքի՝բեռնատար տեղափոխումների շնորհիվ է, որ զարգանում է առեւտուրը։ Մերիլենդի նահանգից Թոմ Սփրալը, ով աշխատում է Հագերստոն քաղաքի բեռնատեղափոխություների մի ընկերությունում նշում է, որ վարրորդներն այս օրերին կորցնում են իրենց աշխատանքը, իսկ դրա հետեւանքով ամեանշատը տուժելու է ԱՄՆ-ի տնտեսությունը։ Նա վստահեցրեց, որ եթե առաջիկայում վառելիքի գները չիջնեն, ապա երկիրը կհայտնվի մեծ խնդրի առջեւ։
firm

Երկուշաբթի տեղի ունեցած ավտոերթին մասնակցեցին 350 բեռնատար ատոմեքենա։ Միջոցառման կազմակերպիչներից Ջոա Նուրին  տեղեկացնում է, որ ավտոերթին մասնակցող վարրորդներից շատերը պայքարում են իրենց ֆինանսական կայունությունը պահպանելու համար։

Երկարատեւ տարիներ այս վարրորդները խնայել են  իրենց վաստակածը մի օր սեփական գործ սկսելու նկատառումով։ Սակայն վառելիքի բարձր գները ստիպում են նրանց բանկերին վերադարձնել վարկերը, քանի որ անկարող են  վճարել բեռնատար ավտոմեքենաների վարձակալման, ինչպես նաեւ վառելիք  դիմաց պահանջվող բարձր գները, նշում է Նուրին։

Վարրորդների պահանջներից մեկն է դադարեցնել նավթարդյունաբերական խոշոր ընկերություններին հարկերից ազատելու  արտոնությունները, իսկ անցյալ  տասը տարիներին այդ քաղաքականության շնորհիվ արձանագրված 18 միլիարդ դոլարի շահույթը պետք է օգտագործել վառելիքի գները նվազեցնելու նպատակով։

fuel prices
Նուրին նշում է, որ վարրորդների պահանջներից մեկն է, որպեսզի պետությունը   փոխհատուցի վառելիքի ընդհանուր արժողության երկու դոլարի տարբերությունը, ինչպես նաեւ ԱՄՆ-ը պետք է դադարեցնի նավթի պահեստավորումը եւ մատչելի դարձնի այն երկրում բոլորի համար։Բեռնատար ավտոմեքենաների վարրորդների բողոքի հիմնական նպատակը հասկացնելն է երկրի ղեկավարությանը, որ դիզելային վառելիքի բարձր գները բացասաբար են ազդում ոչ միայն վարրոդների, այլեւ փոքր բիզնեսների, ամերիկացի ընտանիքների եւ  անհատների վրա։

emailme.gif Հոդվածը ուղարկել
printerfriendly.gif Տպագիր տարբերակ

  Գլխավոր նյութեր
Թուքիայում պաշտոնապես ձերբակալվել են թոշակի անցած երկու գեներալ պետական հեղաշրջման փորձի մեղադրանքով

  Հավելյալ նյութեր
Նախագահ Բուշը մեկնում է Ճապոնիա մասնակցելու Մեծ ութնյակի գագաթաժողովին
Իրանի պատասխանը միջուկային ծրագրի կասեցմանը միտված միջազգային խթանների փաթեթի շուրջ
Հարցազրույց ԱՄՆ-ի փոխարտգործնախարար Դեյվիդ Քրամերի հետ
Թուրքիայի իշխող կուսակցության դեմ դատական գործին ընթացք է տրված
Դիվանագիտություն Իրանի համար
ԵԽԽՎ-ի որոշման շուրջ
Ամերիկայի Միացյալ Նահանգների և Եվրոպայի միջև հարաբերությունների բարելավում
ԱՄՆ-ի արտգործնախարար Կոնդոլիսա Ռայսը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան լրացուցիչ տեղեկություններ պետք է տրամադրի
Ամերիկայի Միացյալ Նահանգները և կովկասյան տարածաշրջանը
Խստացված ճնշում Իրանի միջուկային ծրագրի առնչությամբ
Freedom House իրավապաշտպան կազմակերպության հերթական զեկույցը
Եվրամիությունը Իրանի դեմ նոր պատժամիջոցների հավանություն է տվել