Ամերիկայի Ձայն ▪ Armenian
Հեռուստատեսային հաղորդումներ հայերենով 

Միայն տեքստ
Search

 
Աշխարհը պարենային ապրանքների ճգնաժամի եզրին


30/04/2008

wfp
Սննդի համաշխարհային ծրագիրը նախազգուշացնում է, որ սննդամթերքի աճող գները կարող են առաջ բերել համաշխարհային ճգնաժամ, եթե չիրականացվեն համապատասխան քայլեր։ Կոչ է արվում նաեւ անհապաղ սկսել սննդամթերքի առաքումներ այն երկրներ, որոնք արդեն հայտնվել են նման իրավիճակում։

Որոշ երկրներում մարդիկ սննդամթերք գնելու համար ծախսում են իրենց ամբողջ եկամտի 8Օ տոկոսը։ Հացի խնդիրը իսկական խնդիր է դարձել մերձավորարեւելյան երկրներում։ Սննդի պակասի պատճառով սկսված ապստամբությունը տապալեց Հայիթիի կառավարությունը։ Իսկ ասիական որոշ երկրներում բրնձի դաշտերը հսկում են զորքերը։

Ինչպես Սննդամթերքի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչԳրեգ Բարոուն է ասում. ՝՝Այս, այսպես ասած փոթորիկը ավելի է ուժգնանում այլ գործոնների, այդ թվում՝ վառելանյութի բարձր գների պատճառով։ Մյուս կողմից՝ կենսավառելանյութի հարցն է։ Եթե նախկինում շատ դաշտերում աճեցնում էին հացահատիկ՝ որպես սննդամթերք, այսօր այդ տարածքներն օգտագործվում են վառելանյութ ստանալու նպատակով բույսեր աճեցնելու համար։՛՛

Գյուղատնտեսության մեծաթիվ մասնագետներ կարծում են, որ եթե ԱՄՆ-ի կառավարությունը վերանայի կենսավառելանյութի կիրառմանը զարկ տալու իր ծրագիրը, այս լարվածությունը կարող է նկատելիորեն մեղմվել։ Սակայն Սննդամթերքի միջազգային քաղաքականության հետազոտությունների հաստատության աշխատակից Նիքոլաս Մինոյի խոսքերով, կան սննդամթերքի գների բարձրացման այլ պատճառներ եւս։

՝՝Օրինակ երաշտն Ավստրալիայում դարձել է ամբողջ համաշխարհային շուկայում ցորենի պակասի պատճառ եւ մեծաթիվ արտահանողներ, բարձր գների պատճառով կրճատել են արտահանումները։ Ցորենի արտահանումների ծավալները կրճատվել են Ուկրաինայում, բրնձինը՝ Վիետնամում եւ Հնդկաստանում։  Սրանք մեծապես են ազդում գների վրա՛՛։

Ամբողջ աշխարհում այսօր 85Օ միլիոն մարդ կանգնած է սովի առջեւ։ Սննդի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Ժոզեթ Շիրանի խոսքերով, ՝՝մեծանում է աշխարհի աղքատության մակարդակը՝ լուռ մի ցունամի, որը հաշվի չի առնում եւ ոչ մի սահման՛՛։

ՄԱԿ-ի սննդամթերքի գործակալությունը հրապարակել է հրատապ մի կոչ, հորդորելով, որպես օգնություն, սննդամթերքի առաքումների համար հատկացնել 755 միլիոն դոլար։ Իսկ եթե աշխարհը շատ արագ չգործի, կազմակերպության կարծիքով, այն կկանգնի աղետալի իրավիճակի առջեւ։

Ներկայումս ցորենի գներն արձանագրել են որոշ անկում, սակայն աշխարհի բնակչության կեսի համար ամենակենսական նշանակություն ունեցող բրինձը մեկ տարվա ընթացքում արձանագրել է գնի հարյուր տոկոսի աճ։

Անցած երեք տարիներին սննդամթերքն ընդհանուր առմամբ թանկացել է 8Օ տոկոսով։

 

emailme.gif Հոդվածը ուղարկել
printerfriendly.gif Տպագիր տարբերակ

  Գլխավոր նյութեր
Թուքիայում պաշտոնապես ձերբակալվել են թոշակի անցած երկու գեներալ պետական հեղաշրջման փորձի մեղադրանքով

  Հավելյալ նյութեր
Նախագահ Բուշը մեկնում է Ճապոնիա մասնակցելու Մեծ ութնյակի գագաթաժողովին
Իրանի պատասխանը միջուկային ծրագրի կասեցմանը միտված միջազգային խթանների փաթեթի շուրջ
Հարցազրույց ԱՄՆ-ի փոխարտգործնախարար Դեյվիդ Քրամերի հետ
Թուրքիայի իշխող կուսակցության դեմ դատական գործին ընթացք է տրված
Դիվանագիտություն Իրանի համար
ԵԽԽՎ-ի որոշման շուրջ
Ամերիկայի Միացյալ Նահանգների և Եվրոպայի միջև հարաբերությունների բարելավում
ԱՄՆ-ի արտգործնախարար Կոնդոլիսա Ռայսը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան լրացուցիչ տեղեկություններ պետք է տրամադրի
Ամերիկայի Միացյալ Նահանգները և կովկասյան տարածաշրջանը
Խստացված ճնշում Իրանի միջուկային ծրագրի առնչությամբ
Freedom House իրավապաշտպան կազմակերպության հերթական զեկույցը
Եվրամիությունը Իրանի դեմ նոր պատժամիջոցների հավանություն է տվել