Ամերիկայի Ձայն ▪ Armenian
Հեռուստատեսային հաղորդումներ հայերենով 

Միայն տեքստ
Search

 
ԱՄՆ-ի Արտաքին գործերի նախարարության ահաբեկչության մասին զեկույցը


01/05/2008

staet dep 1
ԱՄՆ-ի Արտաքին գործերի նախարարություն
ԱՄՆ-ի Արտաքին գործերի նախարարության ահաբեկչության մասին զեկույցըԿոնգրեսի նախաձեռնությամբ կազմաված 2007 թվականի զեկույցում նշված է նաեւ, որ առաջիկայում Հյուսիսային Կորեան կարող է հանվել ահաբեկչական երկրների ցանկից։

Իրանը դասակարգվել է որպես ահաբեկչությունը հովանավորող ամենա-ակտիվ պետություն։ Կոնգրեսի նախաձեռնությամբ կազմված զեկույցում նշված է, որ Թահրանը պաշտպանում է Պաղեստինում կարծր դիրքորոշում ունեցողներին, Լիբանանում հեզբոլայի ռազմամոլներին, Իրաքում ապստամբ ուժերին եւ Աֆղանստանում թալիբանի ուժերին։

iran flag

ԱՄՆ-ի արտգործանանրարության հակա-ահաբեկչության վարչության պետ Դել Դիլեի կարծիքով Իրաքի ապստամներին եւ թալիբանի ուժերին օգնելու  Իրանի մարտավարությունը հետապնդում է ամերիկայն զինված ուժերին մշտապես լարված պահելու միտում։Զեկույցում նշված է, որ Ալ Քայդան շարունակում է մնալ ԱՄՆ-ի եւ դաշնակից պետությունների համար գլխավոր սպառնալիք, ինչպես նաեւ ահաբեկչական կազմակերպությունը, որի  շարքերը 2001 թվականից հետո նկատելի սակավացել էին, Պակիստանի որոշ շրջաններում վերականգնելով ուժերը, շարունակում է համալրել իր շարքերը։ Այդուհանդերձ զեկույցում նշված է, որ 2006 թվականից հետ աշխարհում նկատելի է ահաբեկչական գործողությունների նվազում, ինչպես նաեւ կտրուկ նվազել են ահաբեկչական հարձակումները նաեւ Իրաքում։ Սակայն ահաբեկչության հետեւանքով մահացությունների թիվը քառապատկվել է հատկապես Պակիստանում, քանի որ երկրի հեռավոր շրջաններում իշխող ծայրահեղականները բռնի պայքար են սկսելԻսլամաբադի կառավարության դեմ։

NATIONAL COUNTERTERRORISM CENTER
ԱՄՆ-ի կառավարության հակա-ահաբեկչության ազգային կենտրոնի հավաքագրած տվյալներ համաձայն, ըստ հիշյալ կառույցի փոխտնօրեն Ռաս Թրավերսի,  2007 թվականին իրագործված ահաբեկչական հարձակումների արդյունքում սպանված կամ վիրավորված մարդկանց հուսուն տոկոսը մզկիթներում կամ կրոնական դպրոցներում գտնվող մահմեդականերն էին։ Թրավերսը հավելում է, որ Ալ Քայդան չի ընդունում քաղաքացիական բնակչության շրջանում մահացությունների համար իր մեղավորությունը։

Վերջերս ստացվել էր Ալ Քայդայի ղեկավարության պաշտոնական հայտարարությունն այն մասին, որ կազմակերպությունը չի հարձակվումկամ սպանում խաղաղ բնակիչներին։
Zavahiri laden
Սակայն պարզվել է, որ միայն Ալ Քայդայի հետ կապ ունեցող խմբերի հարձակումների ժամանակ խաղաղ բնակչության շրջանում սպանվածների թիվը մոտավորապես հասնում է հինգ հազար չորս հարյուրի։

Իրանը, Սիրիան, Հյուսիսայի Կորեան, Սուդանը եւ Կուբան շարունակում են մնալ ԱՄՆ-ի Արտգործ նխարարության ահաբեկչությունը հովանավորող պետությունների ցանկում։

korea
Հայտնի է, որ Հյուսիային Կորեան 1987 թվականից հետո չի հովանավորել որեւե ահաբեկչական գործողություն։ Չի բացառվում, որ առաջիկայում այդ երկիրը կհանվի ահաբեկչական երկրների ցանկից, առավելեւս, որ հիշյալ  կետը համարվում է միջուկային ծրագրերը դադարեցնելու հարցի շուրջ վեցյակի բանակցությունների բաղադրամասերից մեկը։

 

emailme.gif Հոդվածը ուղարկել
printerfriendly.gif Տպագիր տարբերակ

  Գլխավոր նյութեր

  Հավելյալ նյութեր
Երկրաշարժի զոհերի թիվը Չինաստանում շարունակում է ավելանալ
Աբխազիայում սրացող լարվածությունը կարող է պատերազմ հրահրել Կովկասում
Իսրայելցիները և պաղեստինցիները մեծապես թերահավատորեն են վերաբերվում Նախագահ Բուշի` խաղաղության գործընթացի խթանման ջանքերին
Մամոգրամա թե՞ գերձայնային ստուգումներ։ Կրծքի ուռուցքը հայտնաբերելու ավելի արդյունավետ եղանակ։
Ուժգին երկրաշարժ Կենտրոնական Չինաստանում
Բիրմայում տեղի ունեցած աղետը ցնցել է ԱՄՆ-ում  բնակվող բիրմացի ներգաղթյալներին  եւ փախստականներին
ԱՄՆ-ը մտահոգված է Ռուսաստանի և Վրաստանի միջև լարվածության հնարավոր սրացման շուրջ
Փորձագետների համաձայն ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին գրանցվածների թիվը աննախադեպ մեծ է ընտրությունների պատմության մեջ։
ԱՄՆ-ի ապագա նախագահի արտաքին քաղաքականությունը
Հանդիպում Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ Բրուքինգզի հաստատությունում
ԱՄՆ-ի քրիստոնյա ավետարանականանները Իսրայելի ակնառու  աջակիցներն են
Լարվածության սրացում Վաշինգտոնի և Բելառուսի միջև
Բիրմայում բնականից հետո սկսվել է մարդասիրական աղետ
Արդյո՞ք կսկսվի պատերազմ Ռուսաստանի ու Վրաստանի միջեւ
Իսրայելի հիմնադրման 60-րդ տարեդարձը 
Միջազգային հանրությունը հանձն է առել աջակցություն ցուցաբերել Բիրմային
Կարիճի թույնի եւ ռադիոակտիվ յոդի համակցումը բուժում է գլխուղեղի ուռուցքը 
Վրաստան. քաղաքականություն  Video clip available
Վրաստան-Ռուսաստան-Աբխազիա-Հարավային Օսիա
Ռուս թուրքական հարաբերությունների մասին գիտաժողով Ջեյմսթաուն հաստատությունում
Հինգ տարի առաջ նախագահ Բուշը հայտարարել էր. ՝՝Իրաքում մեր առաքելությունն ավարտված է՝՝  Video clip available
ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի՝ երկրի տնտեսության մասին հայտարարությունը 
ԱՄՆ-ում շարունակվում է նախագահական ընտրարշավը։ Մայիսի 6-ին նախնական ընտրություններ կանցկացվեն Ինդիանա եւ Հյուսիսային Կառոլինա նահանգներում