Ամերիկայի Ձայն ▪ Armenian
Հեռուստատեսային հաղորդումներ հայերենով 

Միայն տեքստ
Search

 
Վրաստան-Ռուսաստան-Աբխազիա-Հարավային Օսիա

02/05/2008

Տարածքային ամբողջականությո՞ւն, թե ազատ ինքնորոշման իրավունք

 

Abkhazya

Վրաստանում մեծանում է անհանգստությունը, որ Կոսովոյին անկախություն շնորհելու պատճառով, միջազգային համայնքին պատժելու համար, Ռուսաստանը կատարում է Աբխազիան եւ Հարավային Օսիան բռնակցելու քայլեր։ Դժվար կացության առջեւ է կանգնում նաեւ միջազգային համայնքը։

Ռուսաստանն արդեն մի քանի տարի է ռուսական անձնագրեր է շնորհում Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ազգաբնակչությանը, ինչը Վրաստանի պնդմամբ Մոսկվայի կողմից այս տարածքների բռնազավթման գործընթաց է։ Իսկ այն փաստը, որ այս երկու տարածքների հետ սերտ հարաբերություններ հաստատելու նախագահ Պուտինի կողմից հայտարարություն հրապարակելուց հետո Ռուսաստանը սկսել է այստեղ հավելյալ զորքերի տեղակայում, մեծացնում է Թբիլիսիի անհանգստությունները։ Եւ ինչպես նախագահ Սահակաշվիլին է ասել, Մոսկվան Վրաստանի հաշվին ցանկանում է պատժել Արեւմուտքին՝ իր կամքին հակառակ Կոսովոյին անկախություն շնորհելու համար։

ՄԱԿ-ի խոսնակն ասել է, թե բոլոր գործողությունները պիտի հիմնվեն Անվտանգության խորհրդի օրենքների, այդ թվում Վրաստանի տարածքային ամբողջականությունը հարգելու սկզբունքի վրա։ Սակայն Ռուսաստանն անտեսում է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ ուղիղ կապեր հաստատելու ծրագրերից հրաժարվելու Արեւմուտքի կոչերը, ինչը մեկ անգամ եւս շեշտում է Արեւմուտքից սկզբունքային հարցերի շուրջ, խոսքր Կոսովոյի մասին է, առկա տարաձայնությունները։ Ինչու հարգել Վրաստանի տարածքային ամբողջականությունը, եթե միջազգային համայնքը չհարգեց Սերբիայի տարածքային ամբողջականությունը։

Գուցե դա է ԱՄՆ-ի արտգործնախարար Քոնդոլիզա Ռայսի ավելի զսպված մեկնաբանություններով հանդես գալու պատճառը։ Նա բավարարվում է, ասելով, թե ռուսական նոր ուժերի տեղակայումը կարծես չի ոտնահարում առկա պայմանագրերը, սակայն չի տեսնում զորքերի համալրման անհրաժեշտություն։

Իսկ մինչ Վրաստանի Կոդորի կիրճում Վրաստանն ի պատասխան  համալրում է իր ուժերը, տարածքային ամբողջականությունը հարգելու սկզբունքին Կոսովոյի ու Աբխազիայի միջոցով մարտահրավեր է սկսում նետել ազգային ինքնորոշման իրավունքը։

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների  հանձնաժողովում անցկացված քննարկումների ժամանակ Բրեդ Շերմանը եւ Դանա Ռոհրաբախերը այն միտքն արտահայտեցին, որ ԱՄՆ-ը երբեմն լիովին սխալ դիրք է ընդունում, երբ հարցը հասնում է ռուսական կողմնորոշում ունեցող որեւէ ժողովրդի ինքնորոշման իրավունքին։

emailme.gif Հոդվածը ուղարկել
printerfriendly.gif Տպագիր տարբերակ

  Գլխավոր նյութեր

  Հավելյալ նյութեր
Բիրմայում տեղի ունեցած աղետը ցնցել է ԱՄՆ-ում  բնակվող բիրմացի ներգաղթյալներին  եւ փախստականներին
ԱՄՆ-ը մտահոգված է Ռուսաստանի և Վրաստանի միջև լարվածության հնարավոր սրացման շուրջ
Փորձագետների համաձայն ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին գրանցվածների թիվը աննախադեպ մեծ է ընտրությունների պատմության մեջ։
ԱՄՆ-ի ապագա նախագահի արտաքին քաղաքականությունը
Հանդիպում Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ Բրուքինգզի հաստատությունում
ԱՄՆ-ի քրիստոնյա ավետարանականանները Իսրայելի ակնառու  աջակիցներն են
Լարվածության սրացում Վաշինգտոնի և Բելառուսի միջև
Բիրմայում բնականից հետո սկսվել է մարդասիրական աղետ
Արդյո՞ք կսկսվի պատերազմ Ռուսաստանի ու Վրաստանի միջեւ
Իսրայելի հիմնադրման 60-րդ տարեդարձը 
Միջազգային հանրությունը հանձն է առել աջակցություն ցուցաբերել Բիրմային
Կարիճի թույնի եւ ռադիոակտիվ յոդի համակցումը բուժում է գլխուղեղի ուռուցքը 
Վրաստան. քաղաքականություն  Video clip available
Վրաստան-Ռուսաստան-Աբխազիա-Հարավային Օսիա
Ռուս թուրքական հարաբերությունների մասին գիտաժողով Ջեյմսթաուն հաստատությունում
Հինգ տարի առաջ նախագահ Բուշը հայտարարել էր. ՝՝Իրաքում մեր առաքելությունն ավարտված է՝՝  Video clip available
ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի՝ երկրի տնտեսության մասին հայտարարությունը 
ԱՄՆ-ում շարունակվում է նախագահական ընտրարշավը։ Մայիսի 6-ին նախնական ընտրություններ կանցկացվեն Ինդիանա եւ Հյուսիսային Կառոլինա նահանգներում