Ամերիկայի Ձայն ▪ Armenian
Հեռուստատեսային հաղորդումներ հայերենով 

Միայն տեքստ
Search

 
Կարիճի թույնի եւ ռադիոակտիվ յոդի համակցումը բուժում է գլխուղեղի ուռուցքը 


05/05/2008

SCORPION
Դեղին կարիճի
Մոտակա ժամանակներում քաղցկեղ հիվանդության բուժման բնագավառում հավանաբար կարձանագրվի մեծ առաջընթաց։ Ներկայումս ամերիկացի բժիշկները հետազոտում են գլխուղեղի ուռուցքի փորձնական բուժումների արդյունքները։ ԱՄՆ-ի չորս հիվանդանոցներում գլխուղեղի ուռուցք ունեցող տասնյակ հիվանդներ, որոնց բուժում են կարիճի թույնի հիման վրա պատրաստված դեղամիջոցով ներկայումս գտնվում են բարվոք վիճակում։ Մանսագետները տեղեկացնում են, որ բուժման արդյունքում գլխուղեղում կրկին վերարտադրվում են առողջ բջիջներ։

2003 թվական էր, երբ մասնագետները Փեթրիք Բրեների գլխուղեղում հայտաբերեցին կյանքին վտանգ սպառնացող մահացու ուռուցք։ Բրեներին ապրելու համար մնացել էր ընհամենը մեկ ամիս։ Երբ բուժման ավանդական եղնակաները՝ ներառյալ քիմիական բուժումը, չարդարացրին Բրեների գլուխուղեղում ուռուցքի տարածումը կանխելու սպասումները, նրան հարկադրված տեղափոխեցին Ֆլորիդայի հիանդանոցին կից փորձնական բուժումներ իրականացնող ուռուցքաբանության ինստիտուտ։
VENOM

Այստեղ մանսագետները նրան սկսեցին բուժել Իսրայելական հսկայական դեղին կարիճի մաքրագույն թույնի պրոտեինով։ Ուռուցքային բջիջներին տեղային ճառագայթում տալու համար կարիճի թույնը համակցվել էր ռադիոակտիվ յոդի հետ։ 

Այժմ երեք տարի անց Բրեներին բուժող բժիշկ Նիկոլաս Ավգերոպուլոսը նշում է, որ իր հիվանդի առողջական վիճակը ախտորոշումից հետո տասն անգամ բարելավվել է։ Բժիշկա համոզված չէ, թե հատկապես որն է հիմանկան պատճառը Բրեների կազդուրման եւ բժիշկի կարծիքով պարտադիր չէ, որպեսզի բոլորի մոտ արձանագրվեն նման արդյուքներ։ Թերեւս դա է փորձնական բուժման արյդուքների հետազոտման նպատակը։

VENOM

Ընունված եղնակներով քաղցկեղի բուժման արդյունքում ոչնչանում են նաեւ առողջ բջիջները, մի բան որ բացասաբար է ազդում օրգանիզմի վրա, սակայն կարիճի թույնի յուրահատկությունը նրանում է, որ այն  որսում է միայն ուռուցքի անառողջ բջիջները։  Ռադիոակտիվ յոդի հետ կարիճի թույնի համակցությունը կիրառում են չարորակ ոռուցքի բջիջները ոչնչացնելու համար։

Ամեն շաբաթ հիվանդն ընդունում է թույնի համակցությունը, որը կատետորի միջոցով ներարկում են հիվանդի գլխից։
VENOM

Բրեները՝  ԱՄՆ-ում ամեն տարի գլխուղեղի ուռուցքով ախտորոշված 200 հազար հիվնադներից մեկն է։ Կարիճի թույնի հիման վրա պատրաստված դեղորայայքով բուժումներ ընդունած բոլոր հովանդների առողջական կացությանը մասնագետները հետեւում են մոտիկից։ Նույն եղանակով քաղցկեղի այլ տեսկաների բուժման եղանակների հետազոտություններում եւս արձանագրվել են դրական արդյուքներ։ Ակնկալվում է առաջիկայում ԱՄՆ-ի սննդի եւ դեղորայքի վարչությունը կհաստատի կարիճի թույնի համակցությամբ արդադրվող դեղերի արտադրությունն ու դրանց կիրառումը  քաղցկեղի բուժման բնագավառում։

 

emailme.gif Հոդվածը ուղարկել
printerfriendly.gif Տպագիր տարբերակ

  Գլխավոր նյութեր

  Հավելյալ նյութեր
Բիրմայում տեղի ունեցած աղետը ցնցել է ԱՄՆ-ում  բնակվող բիրմացի ներգաղթյալներին  եւ փախստականներին
ԱՄՆ-ը մտահոգված է Ռուսաստանի և Վրաստանի միջև լարվածության հնարավոր սրացման շուրջ
Փորձագետների համաձայն ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին գրանցվածների թիվը աննախադեպ մեծ է ընտրությունների պատմության մեջ։
ԱՄՆ-ի ապագա նախագահի արտաքին քաղաքականությունը
Հանդիպում Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ Բրուքինգզի հաստատությունում
ԱՄՆ-ի քրիստոնյա ավետարանականանները Իսրայելի ակնառու  աջակիցներն են
Լարվածության սրացում Վաշինգտոնի և Բելառուսի միջև
Բիրմայում բնականից հետո սկսվել է մարդասիրական աղետ
Արդյո՞ք կսկսվի պատերազմ Ռուսաստանի ու Վրաստանի միջեւ
Իսրայելի հիմնադրման 60-րդ տարեդարձը 
Միջազգային հանրությունը հանձն է առել աջակցություն ցուցաբերել Բիրմային
Կարիճի թույնի եւ ռադիոակտիվ յոդի համակցումը բուժում է գլխուղեղի ուռուցքը 
Վրաստան. քաղաքականություն  Video clip available
Վրաստան-Ռուսաստան-Աբխազիա-Հարավային Օսիա
Ռուս թուրքական հարաբերությունների մասին գիտաժողով Ջեյմսթաուն հաստատությունում
Հինգ տարի առաջ նախագահ Բուշը հայտարարել էր. ՝՝Իրաքում մեր առաքելությունն ավարտված է՝՝  Video clip available
ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի՝ երկրի տնտեսության մասին հայտարարությունը 
ԱՄՆ-ում շարունակվում է նախագահական ընտրարշավը։ Մայիսի 6-ին նախնական ընտրություններ կանցկացվեն Ինդիանա եւ Հյուսիսային Կառոլինա նահանգներում