Ամերիկայի Ձայն ▪ Armenian
Հեռուստատեսային հաղորդումներ հայերենով 

Միայն տեքստ
Search

 
Իսրայելի հիմնադրման 60-րդ տարեդարձը 


06/05/2008

Jerusalim
Երուսաղեմ
Երուսաղեմ քաղաքի ամենաբանուկ փողոցներից է Բեն Յհուդա։ Քաղաքի կենտրոնը սովորաբար միշտ մարդաշատ է եւ խցանված զբոսաշրջիկներով։ Ոչ վաղ անցյալում հնարավոր չէր ազատ քայլել այս վայրերում։ 1987 թվականին Պաղեստինյան երկրորդ ապստամբության՝ Ինթիֆադայի ժամանակ տեղի ունեցած  բռնությունների արդյունքում  Երուսաղեմում սպանվեցին հազարավոր հրեաներ եւ պաղեստինցիներ։

Ներկայումս իսրայելցիներից շատերի համար՝ ներառյալ այս սրճարանի տիրոջ, Ինթիվադան սոսկ հեռավոր անցյալի մասին հիշողություն է։ Սրճարանի նոր հատվածը ամբողջությամբ ապակեպատ է, իսկ դրսի մասում տեղադրված են սեղաններ։ Տարիներ առաջ երազել անգամ հնարավոր չէր անգամ մտացել նման սրճարան կառուցելու մասին, քանի որ այս վայրերը դարձել էին ինքնասպան ռմբահարուների մշտական ահաբեկչության թիրախ։ Սրճարանի տերն ու նրա աշախտողները վստահեցնում են, որ արդի ժամանակներում անվտանգության ամրագրումը գործարարներին ներշնչում է ապագայի հանդեպ վստահությամբ։

gaza
Ամենուր տեղակայված պահակատերն ու բարձր պատերը իսրայելցիների  անվտանգության երաշխիքն են։ Այս պատը Իսրայելի անվտանգությունն ապահովող 700 կիլոմետր երակարություն ունեցող պատնեշի մի հատվածն է։ Այն ձգվում է Իսրայելի եւ Հորդանան գետի արեւմտյան ափի գրավյալ տարածքների սահմանի երկայնքով։ Պատնեշը փակում է Հորդանան գետի արեւմտյան ափում բնակվող պաղեստինցիների մուտքը Իսրայել։ Պաղստինցիները պնդում են, որ պատնեշն անօրինական է, իսկ պահակակետերր սահմանափակում են Արեւմտյան Հորդանանում եւ Իսրայելում տեղաշարժվելու նրանց իրավունքները։

Israel PAlestine
Ըստ պաշտոնակաա Իսրայելի այդ միջոցառումներն հետապնդում են ռմբահարումները կանխելու միտում։ Հիմնադրման առաջին իսկ օրվանից Հրեական պետությունը չնայած բազմիցս անգամներ ենթարկվել է արաբական բանակի հարձակումներին, այդուհանդերձ կարողունակ է գտնվել հաղթահարել եւ գոյատեւել ճակատագրի դժվարագույն փորձությունները։ Իսրայելը ստեղծման օրվանից պատերազմել է իր հարեւան վեց արաբական պետությունների դեմ։ Ուշագրավ է, որ այդ ընթացքում Իսրայելը խաղաղության համաձայնագրեր է կնքել արաբական վեց պետություններից միայն երկուսի հետ։ Հրեաներից շատերը համոզված են, որ իսրայելցիներին պատմական փորձությունները հաղթահարելու եւ գոյատեւելու ուժ է ներշնչել նրանց հավատքն ու վստահությունը։

YEHEZKEL DROR
Գերսոն Քոհեն
Երուսաղեմի փոքրիկ այս հրատարակչության տնօրեն Գերսոն Քոհենը պատմում է, որ 1948 թվականին նա Երուսաղեմում էր եւ ծառայում էր բանակում։ Այն ժամանակ Երուսաղեմում բնակվում էր 70 հազար հրեա, իսկ ամբողջ Իսրայելում հրեաների թիվը հազիվ հասնում էր կես միլիոնի։  Սակայն իսրայելցիներից ոչ մեկն անգամ այդ օրերին չէր կասկածում, որ հաղթելու է պատերազմը։ Իսրայելի առաջատար քաղաքագետներից է  Յեհեզկել Դրորի կարծիքով Իսրայելի մեծաթիվ նվաճումները կարելի է անվանել հերոսական, քանի որ դժվար է գտնել մեկ այլ նախադեպ, երբ մշտապես տեղաշարժվող որեւե ժողովուրդ հիմնի նման՝ յուրահատուկ պետություն։ Սակայն այդ ձեռքբերումները դեռեւս բավարար չեն ապագայի ընտրության հարցում։

Իսրայելի ճակատագիրը կարող է շրջադարձորեն փոխվել Իրանի արդի քաղաքականության արյդունքում։ Միջուկային տեխնոլոգոիաներ զարգացնող իրանը եւ երկրի նախագահ՝ Մահմուդ Ահմադինեջադը բազմիցս հայտարարել է, որ Իսրայելը պետք է ջնջել քարտեզից։ Միեւնույն ժամանակ Իսրայելի ղեկավարները բացառում են  միջուկային Իրանի գոյությունը։
Ahmadenijad
Մահմուդ Ահմադինեջադ

Հրեական պետության ապագան կարող է փոխել մեկ այլ գործոն եւս։ Հարց է, թե արյդո՞ք Պաղեստինի եւ Իսրայելի միջեւ խաղաղության շուրջ ընթացող բանակցությունների արյդունքում իսրայելցիներին կհաջողվի Հորդանան գետի արեւմտայն ափին եւ Գազայի գոտում բնակվող արաբների հետ կարգավորել երկարատեւ  իր հակամարտությունները։

Քաղաքագետ Քոհենը նշում է, որ Իսրայելը ցանկանում է լուծումներ գտնել արաբների հետ, սակայն անհաջողության դեպքում էլ հրեաները պարտավոր են հավատալ, որ հաղթելու են։ Եւ այդ կարգախոսով, առօրյա սպառնալիքները հեգնելով իսրայելցիները շարունակում ապրել մի տարածքում, որը երեք հազար տարի հրեաների համար չի դադարել հայրենիք լինելուց։

West Wall

Աշխարհի տարբեր անկյուններից հրեաները  անդադար գալիս են Երուսաղեմ աղոթելու հուդայականության սրբագույն վայրում՝ Արեւմտայն պատի մոտ։Քաղաքագետ Յեհեզկել Դրորը նշում է, որ հրեաները, ովքեր նախընտրում են բնակվել Իսրայելում մեկընդմիշտ հանձանռություն են ստանձնում ապավինելու միմյանց։

Դա նշանակում է, որ եթե որեւե մեկն իրեն համարում է հրեական ժողովրդի զավակ եւ հոգում կրում է հրեաների  հավատքը, անկախ գտնվելու վայրից այդ անհատը մշտապես հավատարիմ  եւ հանձնառու կլինի հրեա ժողովրդին։ Նրա կարծիքով դա՝  Իսրայելի մեծագույն նվաճումն է։

 

 

 

 

emailme.gif Հոդվածը ուղարկել
printerfriendly.gif Տպագիր տարբերակ

  Գլխավոր նյութեր

  Հավելյալ նյութեր
Երկրաշարժի զոհերի թիվը Չինաստանում շարունակում է ավելանալ
Աբխազիայում սրացող լարվածությունը կարող է պատերազմ հրահրել Կովկասում
Իսրայելցիները և պաղեստինցիները մեծապես թերահավատորեն են վերաբերվում Նախագահ Բուշի` խաղաղության գործընթացի խթանման ջանքերին
Մամոգրամա թե՞ գերձայնային ստուգումներ։ Կրծքի ուռուցքը հայտնաբերելու ավելի արդյունավետ եղանակ։
Ուժգին երկրաշարժ Կենտրոնական Չինաստանում
Բիրմայում տեղի ունեցած աղետը ցնցել է ԱՄՆ-ում  բնակվող բիրմացի ներգաղթյալներին  եւ փախստականներին
ԱՄՆ-ը մտահոգված է Ռուսաստանի և Վրաստանի միջև լարվածության հնարավոր սրացման շուրջ
Փորձագետների համաձայն ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին գրանցվածների թիվը աննախադեպ մեծ է ընտրությունների պատմության մեջ։
ԱՄՆ-ի ապագա նախագահի արտաքին քաղաքականությունը
Հանդիպում Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ Բրուքինգզի հաստատությունում
ԱՄՆ-ի քրիստոնյա ավետարանականանները Իսրայելի ակնառու  աջակիցներն են
Լարվածության սրացում Վաշինգտոնի և Բելառուսի միջև
Բիրմայում բնականից հետո սկսվել է մարդասիրական աղետ
Արդյո՞ք կսկսվի պատերազմ Ռուսաստանի ու Վրաստանի միջեւ
Իսրայելի հիմնադրման 60-րդ տարեդարձը 
Միջազգային հանրությունը հանձն է առել աջակցություն ցուցաբերել Բիրմային
Կարիճի թույնի եւ ռադիոակտիվ յոդի համակցումը բուժում է գլխուղեղի ուռուցքը 
Վրաստան. քաղաքականություն  Video clip available
Վրաստան-Ռուսաստան-Աբխազիա-Հարավային Օսիա
Ռուս թուրքական հարաբերությունների մասին գիտաժողով Ջեյմսթաուն հաստատությունում
Հինգ տարի առաջ նախագահ Բուշը հայտարարել էր. ՝՝Իրաքում մեր առաքելությունն ավարտված է՝՝  Video clip available
ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի՝ երկրի տնտեսության մասին հայտարարությունը 
ԱՄՆ-ում շարունակվում է նախագահական ընտրարշավը։ Մայիսի 6-ին նախնական ընտրություններ կանցկացվեն Ինդիանա եւ Հյուսիսային Կառոլինա նահանգներում