Ամերիկայի Ձայն ▪ Armenian
Հեռուստատեսային հաղորդումներ հայերենով 

Միայն տեքստ
Search

 
Փորձագետների համաձայն ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին գրանցվածների թիվը աննախադեպ մեծ է ընտրությունների պատմության մեջ։


09/05/2008

Rock the Vote
՛՛Ռոք զը վոթ՝՝ հասարակական կազմակերպությունը հորդորում է երիտասարդ ամերիկացիներին մասնակցել նախագական ընտրություններին։ Կազմակերպության ջանքերի շնորհիվ է, որ ԱՄՆ-ի ընտրություննեի պատմության մեջ առաջին անգամ  նախնական ընտրություններին մանսակցելու համար գրանցվեցին աննախադեպ մեծ թվով երիտասարդներ։Հեզեր Սմիսը, ով կազմակերպության գործադիր տնօրենն է նշում է, որ նախնական ընտություններում քվերակողների թիվն այս տարի եռակի անգամ գերազանցում է նախորդ չորս տարիների համեմատ։

Էքսիթ փոլի արդյուքնում պարզվել էր, որ երիտասարդների հիմանկան մասը ով քվեարկել է նախագահության համար դեմոկրատական կուսակցության թեկնածու սենատոր Բարաք Օբամայի օգտին, անցյալում երբեւիցե չի մասնակցել ընտրական գործընթացներին։
CENTER FOR
Սակայն միայն երիտասարդները չեն, ովքեր ակտվիվորեն մասնակցում են նախնական ընտրություններին։ 

 Ասոշիեթիդ Փրեսի իրականցված հարցումների համաձայն ավելի քան 3,5 միլիոն նոր ընտրողներ են  գրանցվել մասնկացելու այս տարվա նախագահական նախնական ընտորւթյուրններին։ Նոր գրանցվողների հիմանկան մասը  քաղաքում եւ շրջաններում բնակվող սեւամորթեր ամերիկացիներն են եւ կանացի սեռի ներկայացուցիչները։

CENTER FOR

Վաշինգտոնի Փյու հետազոտական կենտրոնից Սքոթ Քիթըրը նշում է, որ  մասնավորապես դեմոկրատներին նախապատվություն տվող ընտրողների  նման մեծ թիվ կանախտեսելը սկզբնական փուլում դժվար էր։

Ջոն  Մքեյնի՝  մինջեւ հանրապետական կուսակության կողմից նախագահի վերջնական  թեկնածու առաջադրվելը մեծ ընտրազանգված էր  նաեւ հանրապետականներին նախապատվություն տվողների թիվը։

Սակայն Փյու կենտրոնի վերլուծաբանը հավաստում է, որ նոր գրանցված ընտրազանգվածը հիմնակնում իր նախապատվություն է տալիս դեմոկրատ թեկնածուին՝ Բարաք Օբամային։

candidate

Հետաքրքրությունների բեւեռացման այդ տենդենցը նա  բացատրում է ԱՄՆ-ում առաջին կին եւ առաջին սեւամորթ նախագահ ընտրվելու հավանակնությունը։Այդուհանդերձ քաղաքական վերլուծաբանների կարծիքով   նախնական ընտրություններին գրանցվաների թիվը չի կարող երաշխավորել նման թիվ համընդհանուր ընտրությունների ժամանակ։

CENTER FOR
Քուրթիս Գենզ

Վաշինգտոնի Ամերիկյան համալսարանի ընտրական համակարգի հետազոտությունների կենտրոնից Քուրթիս Գենզի կարծիքով դեռեւս վաղ է  ընտրական զանգվածի մասնացկության թվաքանակը կանխատեսելը։ Նա չի բացառում, որ կմասնակցեն մեծ ծվող ընտրողներ, սակայն պարտադիր չէ, որպեսզի մանսակցողների թիվը գերազանցի նախորդ ընտրությունների քվեարկողներին։ 

Գենզի կարծիքով, եթե  Դեմոկրատական կուսակուցթյունը Բարաք Օբամային առաջադրի նախագահության վերջնական թեկնածու, մի բան, որ  ներկայումս  ակնկալում են փորձագետները, ապա դեմոկրատներին՝ մանսավորապես Հիլարի Քլինթոնին նախապատվություն տվող ընտրողների թիվը ենթադրաբար  կնվազի։

Obama Mc

Գենզը նաեւ հավելում է, որ սենատոր Օբաման նոյեմբերի նախագահական ընտրություններում հանապետական թեկնածու Ջոն Մքեյնին հաղթելու համար պետք է իր կողմ գրավի աշխատավորների սպիտակամորթ խավի աջակցությունը։

 

 

 

emailme.gif Հոդվածը ուղարկել
printerfriendly.gif Տպագիր տարբերակ

  Գլխավոր նյութեր

  Հավելյալ նյութեր
Երկրաշարժի զոհերի թիվը Չինաստանում շարունակում է ավելանալ
Աբխազիայում սրացող լարվածությունը կարող է պատերազմ հրահրել Կովկասում
Իսրայելցիները և պաղեստինցիները մեծապես թերահավատորեն են վերաբերվում Նախագահ Բուշի` խաղաղության գործընթացի խթանման ջանքերին
Մամոգրամա թե՞ գերձայնային ստուգումներ։ Կրծքի ուռուցքը հայտնաբերելու ավելի արդյունավետ եղանակ։
Ուժգին երկրաշարժ Կենտրոնական Չինաստանում
Բիրմայում տեղի ունեցած աղետը ցնցել է ԱՄՆ-ում  բնակվող բիրմացի ներգաղթյալներին  եւ փախստականներին
ԱՄՆ-ը մտահոգված է Ռուսաստանի և Վրաստանի միջև լարվածության հնարավոր սրացման շուրջ
Փորձագետների համաձայն ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին գրանցվածների թիվը աննախադեպ մեծ է ընտրությունների պատմության մեջ։
ԱՄՆ-ի ապագա նախագահի արտաքին քաղաքականությունը
Հանդիպում Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ Բրուքինգզի հաստատությունում
ԱՄՆ-ի քրիստոնյա ավետարանականանները Իսրայելի ակնառու  աջակիցներն են
Լարվածության սրացում Վաշինգտոնի և Բելառուսի միջև
Բիրմայում բնականից հետո սկսվել է մարդասիրական աղետ
Արդյո՞ք կսկսվի պատերազմ Ռուսաստանի ու Վրաստանի միջեւ
Իսրայելի հիմնադրման 60-րդ տարեդարձը 
Միջազգային հանրությունը հանձն է առել աջակցություն ցուցաբերել Բիրմային
Կարիճի թույնի եւ ռադիոակտիվ յոդի համակցումը բուժում է գլխուղեղի ուռուցքը 
Վրաստան. քաղաքականություն  Video clip available
Վրաստան-Ռուսաստան-Աբխազիա-Հարավային Օսիա
Ռուս թուրքական հարաբերությունների մասին գիտաժողով Ջեյմսթաուն հաստատությունում
Հինգ տարի առաջ նախագահ Բուշը հայտարարել էր. ՝՝Իրաքում մեր առաքելությունն ավարտված է՝՝  Video clip available
ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի՝ երկրի տնտեսության մասին հայտարարությունը 
ԱՄՆ-ում շարունակվում է նախագահական ընտրարշավը։ Մայիսի 6-ին նախնական ընտրություններ կանցկացվեն Ինդիանա եւ Հյուսիսային Կառոլինա նահանգներում