Ամերիկայի Ձայն ▪ Armenian
Հեռուստատեսային հաղորդումներ հայերենով 

Միայն տեքստ
Search

Բիրմայում տեղի ունեցած աղետը ցնցել է ԱՄՆ-ում  բնակվող բիրմացի ներգաղթյալներին  եւ փախստականներին

12/05/2008

Ft Wayne city logo
Ինդիանա նահանգի Ֆորթվեյն քաղաքում են բնակվում ժամանկին ԱՄՆ-ը գաղթաց բիրմացի  բազմաթիվ փախստականների ու ներգաղթյալների ընտանիքներ։ Բիրմայում վերջերս տեղի ունցեած ողբերգության հետեւանքով մահացածներից եւ տուժածներից շատերն այս համայնքի անդամների հարազատներն են։

Ինդիանա նահանգի Ֆորթվեյն քաղաքում բնակվում են մոտավորապես չորս հազար փախստականներ եւ ներգաղյթայլներ։ Նորմալ պայմաններում անգամ Բրիմայի ծարամասային շրջանների հետ հասկանալի պատճառներով այդքան էլ դյուրին չէ մշտական կապ պաշտպանելը, իսկ Նարգիզ ցիկլոնից հետո գրեթե ամբողջ երկրում լիվովին ոչնչացվել է արտաքին աշխարհի հետ կապը, իսկ  հեռահաղորդակցությունը ներկայումս դիտարկվում է, որպես առանցքային խնդիր։

Catholic Charities
Տարիներ առաջ Ֆորթվեյնում վերաբնակեցված բիրմացի հազարավոր փախստականներին մեծապես օժանդակել է ՛՛Կաթոլիկների բարեգործություն՝՝ կազմակերպությունը։ Այս օրերին բիրմացի ներգաղթյալներն իրենց հարազատներին Բիրմայում գտնելու համար օգնության նպատակով կրկին դիմել են կազմակերպությանը։

Ցանկալի չէր լինի, որպեսզի այստեղ բնակվող ներգաղթյալների հարազատների հետ որւեւ վատ բան պատահի։

Կազմակերպության աշխատակազմից Սո Անգին ի վերջո հաջողվել էր գտնել Բիրմայի մայրաքաղաք Ռանգունից ոչ հեռու  բնակվող իր ընտանիքի անդամներին։  Նրան հաջողվել էր կապնվել քրոջ հետ։ Սոնին տեղեկացրել էին, որ ցիկլոնից ամենաշատ տուժած այդ շրջանում կանգուն է մնացել միայն երեք տուն, որոնցից  մեկում ապրում է նրա քույրը։

victims in Burma
Ներկայումս այդ տունը դարձել է փախստականների ապաստարան, իսկ Սոյի քույրը չնայած սուղ կացությանը, ջրով եւ պարենով է ապահովում տուժածներին։ Բիրմայում ավանդույթ է կիսել եղածը յուրայինների հետ։

Սոյը հոգեպես լիցքաթափվել կարողացավ միայն այն բանից հետո, երբ տեղեկացավ, որ իր ընտանիքն ապահով է։ Սակայն նրա գործընկերներից բոլորը չեն, ում հաջողվում է գտնել Բիրմայում ապրող իրենց ընտանիքների անդամներին, կամ պարզել նրանց ճակատագիրը։ Չանի քույրն ու ծնողները դեռեւս ապրում են Բիրմայում։

Preying girl
Չենը ոչ մի րոպե չի հեռանում ինտերնետից՝ նորյությունները բաց չթողնելու համար։ Ցավոք ստացված յուրաքանչյուր հաղորդագրություն հավաստում է իրավիճակի վատթարացման եւ զոհերի ավելի մեծաթիվ լինելու մասին։ Չենը դժվարությամբ է թաքցնում իր արցունքները։  Նրան  արդի պարագայում թերեւս աղոթելուց ուրիշ  ոչիչն չի մնում անել։

 

emailme.gif Հոդվածը ուղարկել
printerfriendly.gif Տպագիր տարբերակ

  Գլխավոր նյութեր
Մեծ յոթնյակի պետությունները համաձայնության են ձեռք բերել ֆինանսական գործողությունների ծրագրի շուրջ

  Հավելյալ նյութեր
Շաբաթավերջին ԱՄՆ-ի արժեթղթերի շուկայում արձանագրվել է աճ
Անցյալ տարվա հոկտեմբեր ամսից ի վեր  ԱՄՆ-ի կառավարությունը թույլատրել է երկիր ներգաղթել ավելի քան 12 հազար իրաքցիների
Տնտեսական ճգնաժամի պատճառներն ԱՄՆ-ում
Ինչպե՞ս է ազդում ֆինանսական համաշխարհային ճգնաժամը փոքր երկրների տնտեսությունների վրա
ԱՄՆ-ի նախագահի թեկնածուների երկրորդ հեռուստաբանավեճի հիմնական տարաձայնությունները համընդհանուր ֆինանսական ճգնաժամի, հարկերի և արտաքին քաղաքականության շուրջ էին
ԱՄՆ-ի ռազմական և քաղաքացիական ավագ ներկայացուցիչներ պարգևատրվել են Իրաքում ծառայության համար
ՄԱԿ-ը դիմել է Թալիբանին թույլ տալ սննդամթերքի տեսքով օգնության տրամադրումը Աֆղանստանին
Եվրոպական պետությունների ղեկավարները որոշել են աջակցել բանկային սեկտորին
ԱՄՆ-ի կոգնրեսի կողմից ֆինանսական ճգնաժամի լուծման օրինագծի հաստատումից հետո նախագահ Բուշն ստորագրել է այն
Թուրքիայի Քրդական կուսակցությունը փորձում է կրոնի միջոցով խթանել իր քաղաքական համբավը
ԱՄՆ-ի նախագահության երկու թեկնածուների առաջին բանավեճը
ԱՄՆ-ի ֆինանսական ճգնաժամի հիմնախնդիրները
Երիտասարդներն առավել լավատեսորեն են տրամադրված ներկա ֆինանսական ճգնաժամի հանդեպ
Տեղի է ունեցել 2008թ. ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների թեկնածուների առաջին հեռուստաբանավեճը
Այք փոթորիկի հետեւանքներն ըստ փորձագետների համերկրային մակարդակով կազդեն նաեւ ԱՄՆ-ի տնտեսության վրա