Ամերիկայի Ձայն ▪ Armenian
Հեռուստատեսային հաղորդումներ հայերենով 

Միայն տեքստ
Search

Մամոգրամա թե՞ գերձայնային ստուգումներ։ Կրծքի ուռուցքը հայտնաբերելու ավելի արդյունավետ եղանակ։


14/05/2008

ultrasound
Յոթ տարի առաջ Բոնի Օստրովսկին խնդրեց իր բժիշկին կատարել լրացուցիչ գերձայնային եղանակով ստուգումներ, քանի որ մամոգրամայի արդյունքում նրա կրծքում չէին հայտնաբերվել ուռուցքներ։ Գերձայնային ստուգման ժամանակ կնոջ ձախ կրծքում նկատել էին անսովոր գոյացություն, որի հյուսվածքի մի մասն անմիջապես ուղարկվել էր լաբորատոր ստուգումների։ Պարզեց, որ Բոնիի մոտ հայտաբերված անսովոր գոյացությունը ոչ այլ ինչ է քան կրծքի ագրեսիվ զարգացող ուռուցք։

 Ստուգման արդյուքները սակայն չզարմացրեցին  Ջոնս Հոֆկինսի բժշկագիտության կենտրոնի ուռուցքաբան Վենդի Բերգին։ Նրա բնութագրմամբ քաղցկեը կարող է թաքնվել կրծքի նորմալ հյուսվածքներում, այնպես, ինչպես բեւեռային արջը կփորձեր թաքնցվել ձնաբքի ժամանակ։
Dr
Վենդի Բերգ

ԱՄՆ-ի Մերիլենդի նահանգում գտնվող Ջոնս Հոփկինիս կրծքի ուռուցքի բժշկագիտական հետազոտությունների կենտրոնում Վենդի Բերգի գլխավորությամբ գիտնանականների մի խումբը ներկայումս հետազոտում է գերձայնային ստուգումների արդյունավետությունը։

Հետազոտությանը մասնակցել են մոտավորապես 2000 կանայք։  Հատկանշանական է, որ նրանցից յուրաքանչուրն ուներ կրծքի կոշտ հյուսվածքներ, ինչպես նաեւ բոլորին կատարել էին ինչպես մամոգրաֆիայի, այնպես էլ գերձայնային ստուգումներ։

Վենդի Բերգը նշում է, որ մամոգրամայի արյդունքները չնայած ընդհանուր առմամբ բավարար էին, սակայն այն չէր գրանցել նաեւ մեծ թվով ուռուցքներ։

Brast cancer
Երկու հազար մասնակիցներից 40-ի մոտ հայտնաբերվել էր կրծքի քաղցկեղ, սակայն մամոգրամայի ստուգումների ընթացքում հայտաբերվածների թիվը կազմում էր միայն դրա կեսը։

Մամոգրամայի ստուգումների արդյունքում ստացված տվյալների ճշգրտությունը 78 տոկոս է, սակայն եթե համատեղ անցկացվեն նաեւ գերձայնային ստուգումներ, ապա արդյուքնում ախտորոշման ճշգրտությունը կլինի 91 տոկոս։
Mamoggramm

Հետազոտողը նախազգուշացնում է, որ չի կարելի բավարարվել բացառապես գերձայնային ստուգումներով, սակայն այդ եղանակը կարող է կիրառվել որպես ստուգման հավելյալ միջոց հատկապես այն կանանց շրջանում, ում հյուսվածքները համեմատաբար ավելի խիտ են։ Կանայք պարտադիր պետք է խորհրդակցեն իրենց բժշկի հետ գերձայնային ստուգումներ անցնելու համար։ Հետազոտությունն ամբողջությամբ հրապարակվել է ամերիկյան բժշկագիտական ընկերակցության ամսագրում։

emailme.gif Հոդվածը ուղարկել
printerfriendly.gif Տպագիր տարբերակ

  Գլխավոր նյութեր

  Հավելյալ նյութեր
ԱՄՆ-ում գործազրկության աճից ամենաշատը տուժում են կանայք։
Լույս է տեսել Մարկ Գրիգորյանի ՛՛Նոր գործ օրինական ու անօրինական ներգաղթի դեմ՝՝ գիրքը
Ռադովան Կարաջիցի ձերբակալությունը. ինչու այժմ և ով է հաջորդը
Կլեբնիկովի սպանության գործը դեռևս լուծված չէ
ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության նախագահության թեկնածու Բարաք Օբամայի այցը Իրաք
Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները փակուղու մեջ
Ռայսն Իրանի միջուկային ծրագրի շուրջ մոտեցման փոփոխություն է ակնկալում
ԱՄՆ-ի պետական անվտանգության գծով խորհրդական Հեյդլիի այցը Թուրքիա
Քննարկումներ ֆինանսական հատկացումների ու պատերազմը վերսկսելու Ադրբեջանի հայտարարությունների մասին
Հարցազրույց Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանի հետ
Հետընտրական զարգացումները Հայաստանում
Նախագահ Բուշը կարծում է, որ անկախ ներկա խնդիրներից ԱՄՆ-ի տնտեսությունը լավ վիճակում է
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երկուշաբթի օրը սկսեց պաշտոնական այց Վաշինգտոնում
Իրանի նախագահ Ահմադինեջադը պատրաստ է մտորել Թեհրանում ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելության բացման շուրջ
Ռուսաստանի կարծիքով Իրանի հրթիռային կարողությունների շառավիղն այնքան մեծ չէ, որպեսզի սպառնալիք համարվի
Իրաքը և Թուրքիան հայտարարել են նոր համագործակցության խորհրդի ստեղծման մասին
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնում խոսել Թուրքիայի հետ
Նախագահներ Բուշը և Մեդվեդևը համաձայնության են եկել Իրանի շուրջ` միևնույն ժամանակ տարակարծիք մնալով հրթիռային պաշտպանության խնդիր շուրջ
Թուքիայում պաշտոնապես ձերբակալվել են թոշակի անցած երկու գեներալ պետական հեղաշրջման փորձի մեղադրանքով
Նախագահ Բուշը մեկնում է Ճապոնիա մասնակցելու Մեծ ութնյակի գագաթաժողովին
Իրանի պատասխանը միջուկային ծրագրի կասեցմանը միտված միջազգային խթանների փաթեթի շուրջ
Հարցազրույց ԱՄՆ-ի փոխարտգործնախարար Դեյվիդ Քրամերի հետ
Թուրքիայի իշխող կուսակցության դեմ դատական գործին ընթացք է տրված
Դիվանագիտություն Իրանի համար
ԵԽԽՎ-ի որոշման շուրջ
Ամերիկայի Միացյալ Նահանգների և Եվրոպայի միջև հարաբերությունների բարելավում
ԱՄՆ-ի արտգործնախարար Կոնդոլիսա Ռայսը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան լրացուցիչ տեղեկություններ պետք է տրամադրի
Ամերիկայի Միացյալ Նահանգները և կովկասյան տարածաշրջանը
Խստացված ճնշում Իրանի միջուկային ծրագրի առնչությամբ
Freedom House իրավապաշտպան կազմակերպության հերթական զեկույցը
Եվրամիությունը Իրանի դեմ նոր պատժամիջոցների հավանություն է տվել