Ամերիկայի Ձայն ▪ Armenian
Հեռուստատեսային հաղորդումներ հայերենով 

Միայն տեքստ
Search

Հարցազրույց ԱՄՆ-ի փոխարտգործնախարար Դեյվիդ Քրամերի հետ


03/07/2008

 
[insert caption here]

Հայաստանից Վաշինգտոն վերադառնալուց հետո ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ աշխատանքի հարցերով ԱՄՆ-ի արտգործնախարարի օգնական Դեյվիդ Քրամերը պատասխանեց ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ի հայկական ծառայության հարցերին։

Քննարկե՞լ է նա արդյոք հայաստանյան իր այցի արդյունքները ԱՄՆ-ում։

՝՝Այցի մասին իմ տպավորություններն եմ հայտնել ու Հայաստանի իրադրության շուրջ քննարկումներ ունեցել պետքարտուղարության իմ գործընկերների հետ, հանդիպել եմ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների եւ դա շարունակելու եմ անել՛՛, ասաց նա։

Նրա խոսքերով, ինքը շարունակ հիշեցնելու է քաղբանտարկյալներին ազատ արձակելու եւ մամուլի ազատությունը լիովին վերականգնելու կարեւորությունը։

՝՝Ես Հայաստանից եկա լիովին, 1ՕՕ տոկոս վստահությամբ, որ կա առաջ գնալու ծրագիր եւ հույս ունեմ, որ իր առջեւ ծառացած խնդիրները կառավարությունը կլուծի ամենայն լրջությամբ՛՛։

Շուտով պաշտոնական այցով Վաշինգտոն կժամանի Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։ Ունի՞ արդյոք ԱՄՆ-ի արտգործնախարարի օգնականը նրան նոր ուղերձ հղելու մտադրություն։

՝՝Այո, ունեմ ասելիք։ Եթե հանդիպեմ արտգործնախարարին եւ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանին, պիտի շեշտեմ վերջին ժամանակների բացասական զարգացումները դադարեցնելու կարեւորությունը։ Պիտի շեշտեմ ընդդիմությանը հանգիստ թողնելու կարեւորությունը՛՛, պատասխանեց նա։

Կարեւոր է, նրա խոսքերով, հուլիսի 4-ի բողոքի ցույցը արտոնելու հանգամանքը, քանի որ, ասում է նա, մարդիկ  ունեն բողոքելու իրավունք, իրենց կարծիքն արտահայտելու ու հավաքվելու իրավունք։ Իսկ ընդդիմության անդամները, ասում է նա, պիտի ստանան ազատ գործելու հնարավորություն։

Այն հարցին, թե չի կարծում արդյոք, որ ԵԽԽՎ-ի, միջազգային մյուս կազմակերպությունների եւ կառավարությունների որդեգրած դիրքը շատ մեղմ է, Դեյվիդ Քրամերն ասաց.

՝՝Չեմ կարող խոսել այլոց անունից, սակայն կարող եմ ասել, որ Հայաստանում իմ հանդիպումների ընթացքում շատ անկեղծ եմ ներկայացրել մեր անհանգստությունները եւ չեմ կարծում, որ ԱՄՆը կհրաժարվի Հայաստանի  իրադրության շուրջ իր կեցվածքից՛՛։

-Իսկ եթե Հայաստանում իրադրությունը չփոխվի եւ անտեսվեն ԱՄՆ-ի կոչերը։

-՝՝Չեմ ուզում ընկնել ենթադրությունների գիրկը, սակայն հույս ունեմ, որ իրադրությունը կբարելավվի՛՛։

-Իսկ եթե չբարելավվի՞։

-՝՝Մենք իրադրությանը հետեւելու ենք ամեն օր՛՛։

Փոխարտգործնախարար Դեյվիդ Քրամերի խոսքերով, Հայաստանի կառավարությունը գիտի ԱՄՆ-ի դիրքը, այդ դիրքի մասին լավ գիտի նաեւ Հայաստանի նախագահը։

՝՝Թող Հայաստանի իշխանությունները լավ իմանան, որ մենք հաստատակամորեն ենք ուզում իրադրության շտկում Հայաստանում՛՛, եզրափակեց նա։

 

emailme.gif Հոդվածը ուղարկել
printerfriendly.gif Տպագիր տարբերակ

  Գլխավոր նյութեր
Մեծ յոթնյակի պետությունները համաձայնության են ձեռք բերել ֆինանսական գործողությունների ծրագրի շուրջ

  Հավելյալ նյութեր
Շաբաթավերջին ԱՄՆ-ի արժեթղթերի շուկայում արձանագրվել է աճ
Անցյալ տարվա հոկտեմբեր ամսից ի վեր  ԱՄՆ-ի կառավարությունը թույլատրել է երկիր ներգաղթել ավելի քան 12 հազար իրաքցիների
Տնտեսական ճգնաժամի պատճառներն ԱՄՆ-ում
Ինչպե՞ս է ազդում ֆինանսական համաշխարհային ճգնաժամը փոքր երկրների տնտեսությունների վրա
ԱՄՆ-ի նախագահի թեկնածուների երկրորդ հեռուստաբանավեճի հիմնական տարաձայնությունները համընդհանուր ֆինանսական ճգնաժամի, հարկերի և արտաքին քաղաքականության շուրջ էին
ԱՄՆ-ի ռազմական և քաղաքացիական ավագ ներկայացուցիչներ պարգևատրվել են Իրաքում ծառայության համար
ՄԱԿ-ը դիմել է Թալիբանին թույլ տալ սննդամթերքի տեսքով օգնության տրամադրումը Աֆղանստանին
Եվրոպական պետությունների ղեկավարները որոշել են աջակցել բանկային սեկտորին
ԱՄՆ-ի կոգնրեսի կողմից ֆինանսական ճգնաժամի լուծման օրինագծի հաստատումից հետո նախագահ Բուշն ստորագրել է այն
Թուրքիայի Քրդական կուսակցությունը փորձում է կրոնի միջոցով խթանել իր քաղաքական համբավը
ԱՄՆ-ի նախագահության երկու թեկնածուների առաջին բանավեճը
ԱՄՆ-ի ֆինանսական ճգնաժամի հիմնախնդիրները
Երիտասարդներն առավել լավատեսորեն են տրամադրված ներկա ֆինանսական ճգնաժամի հանդեպ
Տեղի է ունեցել 2008թ. ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների թեկնածուների առաջին հեռուստաբանավեճը
Այք փոթորիկի հետեւանքներն ըստ փորձագետների համերկրային մակարդակով կազդեն նաեւ ԱՄՆ-ի տնտեսության վրա