Ամերիկայի Ձայն ▪ Armenian
Հեռուստատեսային հաղորդումներ հայերենով 

Միայն տեքստ
Search

Ռուսական զորքերը Վրաստանի տարածքում


12/08/2008

[insert caption here]

Մի քանի օրվա ընթացքում Վրաստանում, Հարավային Օսիայում եւ Աբխազիայում ռուսական ռազմական ներկայությունը մեծացավ մի քանի անգամ։ Միայն Աբխազիա Ռուսաստանն ուղարկել է 9ՕՕՕ թվակազմով հավելյալ ուժեր եւ զրահապատ 35Օ մեքենա։ Նախագահ Սահակաշվիլին նույնիսկ ստիպված եղավ մտնել թաքստոց, քանի որ Թբիլիսիում նախագահական պալատի վրա էր սավառնում ռուսական մի քանի ռազմաօդանավ։ 

Ինչպես վերլուծաբաններն են ասում, Թբիլիսին, մեծաթիվ կամուրջներ ու ճանապարհներ հարձակման թիրախ ընտրելու, Գորին գրավելու փաստով Ռուսաստանն ապացուցում է, որ Աբխազիան ու Հարավային Օսիան պաշտպանելուց զատ, ունի Վրաստանի զինված ուժերը թուլացնելու եւ դեպի Արեւմուտք այս երկրի ընթացքը կանգնեցնելու նպատակ ու լավ առիթ։ Այդ առիթը, որը փաստորեն բացվեց Օլիմպիական խաղերի բացման օրը Հարավային Օսիա Սահակաշվիլիի հրամանով վրացական ուժերի ներխուժմամբ, Ռուսաստանն օգտագործում է Վրաստանի վերահսկողության տակ մնացած աբխազական միակ հատվածից՝ Քոդորի կիրճից վրացական ուժերի հետքաշումը պահանջելու համար։ Աբխազիայի պաշտպանության նախարարը հայտարարում է, որ առանց զոհերի հեռանալու համար վրացիներին տալիս են լավ հնարավորություն, սպառնալով հակառակ դեպքում ոչնչացնել բոլորին։ Ռուսաստանը պահանջում, որ մինչեւ հրադադարը Վրաստանը ստորագրի Հարավային Օսիայում  ուժի կիրառումից հրաժարվելու մասին փաստաթուղթ։ Չնայած Վրաստանի որոշ պաշտոնյաներ ասում են, որ ամբողջ երկրով մեկ կսկվսի պարտիզանական պայքար, մեկնաբաններն ասում են, որ սա մինի կապիտուլյացիա է Վրաստանի համար։ Երկիր, որը պաշտոնական մակարդակով արդեն ընդունում է, որ ռուսական գործողությունների արդյունքում բաժանվել է երկու մասի։

Վերլուծաբանների խոսքերով, Սահակաշվիլին մեծամտորեն կամ միամտորեն կարծում էր, թե Արեւմուտքն անմիջապես պիտի պաշտպաներ անջատողական տարածքները հետ բերելու իր զինված նախաձեռնությունը։ Սակայն նա հավանաբար չանդրադարձավ այն փաստին, որ վարդագույն հեղափոխությունից հետո իրեն վարդագույն ակնոցով նայող Արեւմուտքը անցած տարվա նոյեմբերյան դեպքերից հետո, երբ նա ուժի մեջ դրեց դաժան միջոցներ ընդդեմ ընդդիմության, փոխել է այդ ակնոցի ապակու գույնը։

Արեւմուտքն իհարկե դատապարտում է այս գործողությունները, հատկապես մտահոգված է ռուսական զորքերի առաջխաղացման փաստով։

Օրինակ Ֆրանսիայի արտգործնախարարը, որը ժամանել էր  Վրաստան եւ ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը, որը գտնվում էր Պեկինում, դատապարտում են ռուսական գործողությոճննները։

Բուշ ասել է, թե ՝՝բռնություններն անընդունելի են, իսկ ռուսական պատասխան գործողությոճւնները՝ անհամապատասխան։ Մենք դատապարտում ենք Հարավային Օսիայից դուրս Ռուսաստանի գործողությունները՛՛։

Սակայն որքան էլ Արեւմոտւքը քննադատում է Ռուսաստանի գործողությունները, ընդունում է միաժամանակ, որ այս ամենը սկսեց Վրաստանի նախագահը, որն իր ինքնավստահ հայտարարություններով ու ներխուժման հրամանով կարծես արդարացրեց ռուսական կողմի շատ ավելի հզոր ռազմական պատասխանը։ Ռուսաստանի նավթից մեծապես կախյալ եւրոպական երկրները չեն արձագանքում ռուսական հրասայլերի առջեւ միասնաբար կանգնելու Սահակաշվիլիի կոչերին եւ այս պայմաններում Մոսկվան իրեն վերապահում է վերջինիս հրաժարականը պահանջելու իրավունքը։

 

emailme.gif Հոդվածը ուղարկել
printerfriendly.gif Տպագիր տարբերակ

  Գլխավոր նյութեր
Բարաք Օբաման ընտրեց անվտանգության ու արտաքին քաղաքականության բնագավառների ղեկավարներին

  Հավելյալ նյութեր
Մումբայիի ահաբեկչական գործողությունների արդյունքում սրվել են Հնդկաստանի և Պակիստանի միջև հարաբերությունները
Միջազգային ճգնաժամային խումբը հետպատերազմյան Վրաստանում անհապաղ բարեփոխումների կոչ է արել
Բարաք Օբաման պատրաստվում է կատարել ավելորդ վատնումները կրճատելու քայլեր
Աշխարհում աճում է աղքատության մակարդակը
Երկուշաբթի ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Բարաք Օբաման հայտարարեց իր տնտեսական  աշխատակազմի անդամների անունները
Հարցազրույց Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Մարի Յովանովիչի հետ
ԱՄՆ-ի հետախուզության վերջին զեկույցի համաձայն աշխարհն ապագայում բազմաբևեռ է լինելու
ԱՄՆ-ի Ազգային հետախուզական գործակալությունների պատրաստած զեկույցում, որը հրապարակվում է ամեն չորս տարին մեկ նշված է, որ քսան տարի հետո ԱՄՆ-ը զիջելու է իր դիրքերը
Նորընտիր նախագահ Օբամայի պաշտոնամուտից հետո Ռուսաստանի հետ լարված հարաբերությունները կշարունակվեն
Ամերիկյան ավտոարդյունաբերության խոշորագույն երեք ընկերությունների  գործադիրներ օրերս հանդիպել են ԱՄՆ-ի մի խումբ սենատորների հետ։
Մինչ ԱՄՆ-ում ապրանքների և անշարժ գույքի գների անկում է սկսել արձանագրվել, մեքենայաշինական ընկերությունները պետական աջակցություն են հայցում
Ի՞նչ ընթացքում է ԱՄՆ-ում բանկային համակարգը ոտքի կանգնեցնելու գործը
Նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Բարաք Օբաման է որոշելու ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության ուղղությունը
Օբամաների ընտանիքը  իրենց երկու դստե՝ր Մալյայի եւ Սաշայի  հետ միասին շուտով կտեղափոխվեն աշխարհի ամենահարգի բնակավայրը՝ Սպիտակ տուն
Ամնեսթի Ինթըրնեշընլ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել հետաքննել Վրաստանում պատերազմական հանցագործությունները
Նոր Սպիտակ տունը կանգնած է ավելի կարծր դիրքեր որդեգրող Կրեմլի առջեւ
Ֆինանսական գագաթաժողովի մասնակիցների համաձայնությունը ճգնաժամի հաղթահարման քայլերի շուրջ
Ֆինանսական հաստատություններին ծանր կացությունից դուրս բերելու ջանքերը նախագահ Բուշի վարչակազմի հիմնական շեշտադրումն է
Մեկնարկել է աշխարհի ամենազարգացած քսան պետությունների ղեկավարների հանդիպումը Վաշինգտոնում
Փոլսոնի օրերս կատարած հայտարարության համաձայն ներդրումային պարտքերը հետ գնելու կառավարության նախաձեռնությունը այդքան էլ արդյունավետ ուղի չէ կիրառելու տնտեսական նոր ծրագիրը
Ներկայումս ամերիկյան ավտոարդյունաբերությունը  դիմակայում է լուրջ խնդիրներ
Աշխարհի ամենազարգացած քսան պետությունների ղեկավարները նախապատրաստվում են Վաշինգտոնի գագաթաժողովին
Օբամայի թեկնածության դեմ քվեարկած ամերիկահայերը կասկածի տակ են դնում ցեղասպանության բանաձեւի հաստատման Օբամայի կարողությունները գործում
Կրեմլի տրամադրած տեղեկությունների համաձայն` Մեդվեդևը և Օբաման շուտով կհանդիպեն
Ամերիկան ցանկանում է մեղմել թալիբների նկատմամբ իր կարծր քաղաքականությունը
Աշխարհի տարբեր անկյուններից  մարդիկ դեռեւս շարունակում են  շնորհավորագրեր  ուղարկել Վաշինգտոն ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Բարաք Օբամային
Բարաք Օբամայի առաջին հարյուր օրը
ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը Օբամայի օրոք