Ամերիկայի Ձայն ▪ Armenian
Հեռուստատեսային հաղորդումներ հայերենով 

Միայն տեքստ
Search

Վրաստան – Ռուսաստան – Արեւմուտք


15/08/2008

[insert caption here]

Ռուսաստանի կողմից Հարավային Օսիան եւ Աբխազիան գրավելու փաստը արժանանում է միջազգային մեծ արձագանքի։
Եւրոպայում շատերի կողմից այն դիտվում է որպես ագրեսիա ընդդեմ ժողովրդավարական երկրի։

ԱՄՆ-ի նախագահ Բուշը հայտարարությամբ իր աջակցությունը հայտնեց Վրաստանին ու նրա տարածքային ամբողջականությանը ու կոչ արեց ռուսներին հետ քաշվել։

՝՝Այս գործողությունները մի շարք հարցեր են առաջ բերում Վրաստանում ու այս տարածաշրջանում Ռուսաստանի մտադրությունների մասին՛՛ ասաց նա։

Ինչպես Ռուսաստանի հարցերով փորձագետ Ժառանգություն հիմնադրամից Արիել Քոհենն է ասում, Մոսկվան այսպես է արտահայտում Վրաստանի ու այս երկրի ժողովրդավարական եղանակով ընտրված նախագահի հանդեպ Արեւմուտքի դրական վերաբերմունքի նկատմամբ իր ընդդիմությունը։

՝՝Ռուսաստանը շարունակում է մտածել 19րդ դարի չափանիշներով ու փորձում ազդեցության իր ոլորտները վերագտնել ռազմական ուժով։ Նրանք դա համարում են հին ռուսական կայսրության ազդեցության ոլորտ, կամ նախկին Խորհրդային Միության տարածք՛՛։

Լրատվական գործակալությունները հիշեցնում են, թե ինչպես էր Մոսկվան վերահսկում Արեւելյան Եւրոպան ու ինչպես 1968ին ու 56-ին ներխուժումներ իրականացրեց Չեխոսլովակիա ու Հունգարիա՝ ճնշելու անկախության ձգտումները։

Շատերն այստեղ ասում են, թե Ռուսաստանը, նախկին ուժեղ նախագահ Պուտինի վերահսկողությամբ գուցե այսօր գնում է նույն ուղղությամբ։

Ջոնս Հոփքինզ համալսարանի միջազգային հարցերով մասնագետ Ռութ Ուեջուուդն ասում է, թե Վրաստանում այս գործողությունները ազդանշան են Կենտրոնական Եւրոպայի երկրներին։

՝՝Տնտեսական ազդեցություն ունենալու նախկին տպավորությունն այժմ փոխարինվում է 56 թվականի հունգարական դեպքերը կրկնելու սպառնալիքով։ Եթե չենթարկվեք չգրված որոշակի օրենքների, մենք կներխուժենք։ Սա է ուղերձը՛՛, ասում է նա։

Այս մտավախությամբ երեքշաբթի օրը նախկին խորհրդային հինգ պետությունների ղեկավարներ մասնակցեցին Թբիլիսիում անցկացված ցույցին՝ ի պաշտպանություն Վրաստանի։

Վաշինգտոնն ու ՆԱՏՕ-ը Վրաստանում իրադրությունը փոխելու սահմանափակ հնարավորություններ ունեն։ Նախագահ Բուշն ասել է միայն, որ Մեծ Ութնյակին Ռուսաստանի մասնակցության հարցը դրվում է վտանգի տակ։

Վերլուծաբաններից շատերն են ասում, որ Իրանի միջուկային ծրագրերը դադարեցներլու գործում ԱՄՆ-ը ունի Ռուսաստանի օգնության կարիքը, Ռուսաստանի համագործակցությունը կարեւոր է էներգիայի աղբյուրների գները կարգավորելու նպատակով եւ Աֆղանստանում ու Մերձավոր Արեւելքում խաղաղության գործընթացն ապահովելու համար։

Ուրեմն Ռուսաստանին մինչեւ կայսերապաշտության մեջ մեղադրելը, հարկավոր է կշեռքի վրա դնել նաեւ միջազգային նման հարցերում այս երկրի կարեւորության գործոնը։ Իսկ ԱՄՆ-ը առայժմ մարդասիրական օգնություն է ուղարկում Վրաստանի ժողովրդին օգնելու համար, ինչը նախագահ Բուշի խոսքերով, կլինի մեծ ու շարունակական։

 

 

 

 

 

 

 

 

 

emailme.gif Հոդվածը ուղարկել
printerfriendly.gif Տպագիր տարբերակ

  Գլխավոր նյութեր
Բարաք Օբաման ընտրեց անվտանգության ու արտաքին քաղաքականության բնագավառների ղեկավարներին

  Հավելյալ նյութեր
Մումբայիի ահաբեկչական գործողությունների արդյունքում սրվել են Հնդկաստանի և Պակիստանի միջև հարաբերությունները
Միջազգային ճգնաժամային խումբը հետպատերազմյան Վրաստանում անհապաղ բարեփոխումների կոչ է արել
Բարաք Օբաման պատրաստվում է կատարել ավելորդ վատնումները կրճատելու քայլեր
Աշխարհում աճում է աղքատության մակարդակը
Երկուշաբթի ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Բարաք Օբաման հայտարարեց իր տնտեսական  աշխատակազմի անդամների անունները
Հարցազրույց Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Մարի Յովանովիչի հետ
ԱՄՆ-ի հետախուզության վերջին զեկույցի համաձայն աշխարհն ապագայում բազմաբևեռ է լինելու
ԱՄՆ-ի Ազգային հետախուզական գործակալությունների պատրաստած զեկույցում, որը հրապարակվում է ամեն չորս տարին մեկ նշված է, որ քսան տարի հետո ԱՄՆ-ը զիջելու է իր դիրքերը
Նորընտիր նախագահ Օբամայի պաշտոնամուտից հետո Ռուսաստանի հետ լարված հարաբերությունները կշարունակվեն
Ամերիկյան ավտոարդյունաբերության խոշորագույն երեք ընկերությունների  գործադիրներ օրերս հանդիպել են ԱՄՆ-ի մի խումբ սենատորների հետ։
Մինչ ԱՄՆ-ում ապրանքների և անշարժ գույքի գների անկում է սկսել արձանագրվել, մեքենայաշինական ընկերությունները պետական աջակցություն են հայցում
Ի՞նչ ընթացքում է ԱՄՆ-ում բանկային համակարգը ոտքի կանգնեցնելու գործը
Նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Բարաք Օբաման է որոշելու ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության ուղղությունը
Օբամաների ընտանիքը  իրենց երկու դստե՝ր Մալյայի եւ Սաշայի  հետ միասին շուտով կտեղափոխվեն աշխարհի ամենահարգի բնակավայրը՝ Սպիտակ տուն
Ամնեսթի Ինթըրնեշընլ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել հետաքննել Վրաստանում պատերազմական հանցագործությունները
Նոր Սպիտակ տունը կանգնած է ավելի կարծր դիրքեր որդեգրող Կրեմլի առջեւ
Ֆինանսական գագաթաժողովի մասնակիցների համաձայնությունը ճգնաժամի հաղթահարման քայլերի շուրջ
Ֆինանսական հաստատություններին ծանր կացությունից դուրս բերելու ջանքերը նախագահ Բուշի վարչակազմի հիմնական շեշտադրումն է
Մեկնարկել է աշխարհի ամենազարգացած քսան պետությունների ղեկավարների հանդիպումը Վաշինգտոնում
Փոլսոնի օրերս կատարած հայտարարության համաձայն ներդրումային պարտքերը հետ գնելու կառավարության նախաձեռնությունը այդքան էլ արդյունավետ ուղի չէ կիրառելու տնտեսական նոր ծրագիրը
Ներկայումս ամերիկյան ավտոարդյունաբերությունը  դիմակայում է լուրջ խնդիրներ
Աշխարհի ամենազարգացած քսան պետությունների ղեկավարները նախապատրաստվում են Վաշինգտոնի գագաթաժողովին
Օբամայի թեկնածության դեմ քվեարկած ամերիկահայերը կասկածի տակ են դնում ցեղասպանության բանաձեւի հաստատման Օբամայի կարողությունները գործում
Կրեմլի տրամադրած տեղեկությունների համաձայն` Մեդվեդևը և Օբաման շուտով կհանդիպեն
Ամերիկան ցանկանում է մեղմել թալիբների նկատմամբ իր կարծր քաղաքականությունը
Աշխարհի տարբեր անկյուններից  մարդիկ դեռեւս շարունակում են  շնորհավորագրեր  ուղարկել Վաշինգտոն ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Բարաք Օբամային
Բարաք Օբամայի առաջին հարյուր օրը
ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը Օբամայի օրոք