VOANews.com

Ամերիկայի Ձայն ▪ Armenian Հեռուստատեսայինհաղորդումներ հայերենով

15 Հոկտեմբեր 2009 

Ամերիկայի Ձայնն այսօր:

Լուրեր 45 լեզուներով
Թուրքիան պետք է հարգի Իրաքի ինքնիշխանությունը

15/10/2009

Map of Baghdad, Mosul and Tikrit in Iraq

Իրաքի վարչապետ Նուրի ալ Մալիկին քուրդ ապստամբների դեմ Թուրքիայի իրագործած ռազմական գործողություններին անդրադառնալով պահանջել է, որ Թուրքիան հարգի Իրաքի ինքնիշխանությունը։

Իրաքի ներկայացուցիչ Ալի ալ-Դաբաղը հայտարարել է, թե պրն. Մալիկին այս պահանջը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդոգանին է ներկայացրել հինգշաբթի, Բաղդադում ունեցած հանդիպման ժամանակ։

Թուրքիայի խորհրդարանը վերջերս երկարաձգեց հյուսիսային Իրաքում գտնվող քուրդ ապստամբների վրա ռազմական հարձակումներ արտոնող օրենքի ժամկետը։

Ակնկալվում է, որ  Էրդոգանն ու Մալիկին Բաղդադում ստորագրելու են մոտ 50  համաձայնագրեր, երկու երկրների միջեւ տնտեսական եւ քաղաքական կապերը ամրապնդելու վերաբերյալ։ Երկու ղեկավարները կենտրոնանալու են նաեւ ջրի բնական պաշարների տեղաբաշխման շուրջ ընթացող բանավեճի վրա։

Իրաքը Թուրքիային մեղադրել է Տիգրիս եւ Եփրատ գետերի  հոսքը դեպի Իրաք սահմանափակելու մեջ։ Անցյալ ամիս Թուրքիան համաձայնել էր մինչեւ հոտեմբերի 20ը ընդլայնել ջրի հոսքը դեպի Իրաք։

Թուրքիայի ռազմական օդանավերն ու հրետանին վերջին երկու տարիների ընթացքում ռմբակոծել են հյուսիսային Իրաքում գտնվող քուրդ ապստամբների հենակետերը, որպես մասը Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ Թուրքիայի մղած պայքարի։

Այդ կազմակերպությունը 25 տարուց ի վեր պայքարել է հանուն քրդական ինքնավարության հաստատման, հարավ-արեւելյան Թուրքիայում։ Կռիվների հետեւանքով զոհվածների թիվը հասնում է 30.000 –ի։

Թուրքիան եւ միջազգային համայնքի մեծ մասը քրդական այդ կազմակերպությանը համարում են ահաբեկչական խումբ։


E-mail This Article Հոդվածը ուղարկել
Print This Article Տպագիր տարբերակ
  Գլխավոր նյութեր

  Հավելյալ նյութեր
Բնապահպանական հարցեր. ԱՄՆ-Չինաստան համագործակցություն
Այլեւս լցվում է Վաշինգտոնի ու Սեուլի համբերության բաժակը
Նոր խոչընդոտ Իրաքից ամերիկյան մարտական ուժերի դուրսբերման ճանապարհին
900 նոր տներ Երուսաղեմի պաղեստինաբնակ տարածքներում
Ո՞վ է լինելու Եւրոպական Միության լիարժեք հաստիքով առաջին նախագահը
Իրանի հետ բանակցությունները չեն ավարտվել
Հարցազրույց Թուրքիայում ԱՄՆ-ի նախկին դեսպանի հետ
Ջուր՝ լուսնի վրա
Միջազգային համայնքը դատապարտել է ինտերնետային գործիչներին ձերբակալելու Ադրբեջանի որոշումը
Իրավապաշտպան Շիրին Էբադին քննադատում է մարդու իրավունքների սահմանափակումները Իրանում
ԵԱՀԿ զեկույց. Կոսովոյի պարտավորությունների ցանկը
Ջոն Մաքքեյն.  ՝՝Հավատացած եմ, որ ցեղասպանություն իրականացվել է հայերի դեմ՛՛
ԱՄՆ-ի նախագահը ցանկանում է այցելել Հիրոշիմա եւ Նագասակի
Լրտեսության մեղադրանք՝ ԱՄՆ-ի քաղաքացիների դեմ
ԱՄՆ-ը սգում է ռազմական հենակետի 13 զոհերի համար
Ռուսաստանը նախազգուշացրել  է Վրաստանի  կողմից Հարավային Օսիայի դեմ հարձակման հավանականության մասին
Հայաստանին և Արցախին ավելի մեծ ֆինանսական աջակցություն