VOANews.com

Ամերիկայի Ձայն ▪ Armenian Հեռուստատեսայինհաղորդումներ հայերենով

21 Հոկտեմբեր 2009 

Ամերիկայի Ձայնն այսօր:

Լուրեր 45 լեզուներով
Իրանական ուրանը Ռուսաստա՞ն

21/10/2009

afp_iran_nuclear_talks_elbaradei_21oct09_210Իրանի միջուկային ծրագրերի վերաբերյալ բանակցությունների շուրջ նախնական համաձայնություն է նշմարվում: Հոկտեմբերի 21-ին Միջուկային Էներգիայի Միջազգային Գործակալության Վիեննայի գլխամասային գրասենյակում կայացած հանդիպման արդյունքում որոշվել է, որ իրանական կողմն այս պահին առժամանակ դադարեցնելու է ուրանի հարստացման գործընթացը` պայմանով, որ մինչ այս, ոլորտում ստացված արդյունքները կուղարկվեն Ռուսաստան, որտեղ և պետք է ամբողջացվեն անհրաժեշտ պահեստամասերով:

Այս մասին հայտնել է Միջուկային Էներգիայի Միջազգային Գործակալության ղեկավար Մուհամմադ Էլ Բարադեյը, ով նշել է նաև, որ փաստաթուղթն այժմ պետք է հաստատվի բանակցային կողմերի` Իրանի, Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի մայրաքաղաքներում:

 Չնայած նրան, որ Էլ Բարադեյը շրջանառվող փաստաթղթի մանրամասնություններին չի անդրադարձել, փակ հանդիպման ընթացքում բանակցություններին մասնակցող դիվանագետներն “Ասոշիեյթիդ Փրես” գործակալությանն ասել են, որ փաստաթղթում բովանդակային առումով որևէ փոփոխություն առկա չէ:

Հիշեցնենք, որ Միջուկային Էներգիայի Միջազգային Գործակալության կողմից առաջարկվում էր Իրանում հարստացված ուրանի մոտ 75 %-ը տեղափոխել Ռուսաստան, որտեղ ծրագիրն ավարտին հասցնելուց հետո արտադրված մետաղական զանգվածը պետք է վերադարձվի Թեհրան:

Ըստ փորձագետների տեխնիկական բնույթի այս համաձայնությունը կարող է հսկայական քաղաքական և ռազմավարական կարևորություն ստանալ: Փաստաթղթով նախատեսվող Իրանական կողմի մոտ 1200 կգ քանակությամբ հարստացված ուրանի 75 %-ի երկրից դուրս բերման պարագայում անհանգստությունն առ այն, թե Իրանը փորձում է միջուկային զենք ստանալ զգալիորեն կնվազի, ինչի համար ի դեպ ուրանի 1000 կգ նվազագույն քանակ է անհրաժեշտ:

Միացյալ Նահանգների հետազոտական տվյալների համաձայն ելնելո Իրանում այս պահին առկա ռեսուրսներից Թեհրանը կարող է միջուկային զենք ստանալ 2010-ից 2015 թվականների ընթացքում:      


E-mail This Article Հոդվածը ուղարկել
Print This Article Տպագիր տարբերակ
  Գլխավոր նյութեր

  Հավելյալ նյութեր
Բնապահպանական հարցեր. ԱՄՆ-Չինաստան համագործակցություն
Այլեւս լցվում է Վաշինգտոնի ու Սեուլի համբերության բաժակը
Նոր խոչընդոտ Իրաքից ամերիկյան մարտական ուժերի դուրսբերման ճանապարհին
900 նոր տներ Երուսաղեմի պաղեստինաբնակ տարածքներում
Ո՞վ է լինելու Եւրոպական Միության լիարժեք հաստիքով առաջին նախագահը
Իրանի հետ բանակցությունները չեն ավարտվել
Հարցազրույց Թուրքիայում ԱՄՆ-ի նախկին դեսպանի հետ
Ջուր՝ լուսնի վրա
Միջազգային համայնքը դատապարտել է ինտերնետային գործիչներին ձերբակալելու Ադրբեջանի որոշումը
Իրավապաշտպան Շիրին Էբադին քննադատում է մարդու իրավունքների սահմանափակումները Իրանում
ԵԱՀԿ զեկույց. Կոսովոյի պարտավորությունների ցանկը
Ջոն Մաքքեյն.  ՝՝Հավատացած եմ, որ ցեղասպանություն իրականացվել է հայերի դեմ՛՛
ԱՄՆ-ի նախագահը ցանկանում է այցելել Հիրոշիմա եւ Նագասակի
Լրտեսության մեղադրանք՝ ԱՄՆ-ի քաղաքացիների դեմ
ԱՄՆ-ը սգում է ռազմական հենակետի 13 զոհերի համար
Ռուսաստանը նախազգուշացրել  է Վրաստանի  կողմից Հարավային Օսիայի դեմ հարձակման հավանականության մասին
Հայաստանին և Արցախին ավելի մեծ ֆինանսական աջակցություն