VOANews.com

Ամերիկայի Ձայն ▪ Armenian Հեռուստատեսայինհաղորդումներ հայերենով

22 Հոկտեմբեր 2009 

Ամերիկայի Ձայնն այսօր:

Լուրեր 45 լեզուներով
Հիլարի Քլինթըն. ՛՛Իրանի եւ Հյուսիսային Կորեայի միջուկային նկրտումների կասեցումը խիստ կարեւոր է կայունության հաստատման համար՝՝

22/10/2009

Secretary of State Hillary Clinton delivers a speech on nonproliferation before the U.S. Institute of Peace in Washington, 21 Oct 2009ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընը հայտարարել է, թե Հյուսիսային Կորեայի եւ Իրանի միջուկային նկրտումների կասեցումը խիստ կարեւոր է միջուկային զենքերի չտարածման համաշխարհային իրավակարգի համար։ Նա ասել է, թե  միջուկային զենքերի կրճատման ռուս-ամերիկյան նոր պայմանագիրը վկայում է այդ բնագավառում ԱՄՆ-ի հանձնառության մասին։

Քլինթընը Միացյալ Նահանգների խաղաղության հաստատությունում ունեցած իր ելույթը օգտագործել է վերահաստատելու վարչակազմի հանձնառությունը միջուկային զենքերից զերծ աշխարհ ստեղծելու նախագահ Օբամայի հայտարարած նպատակի նկատմամբ։
Նա ասել է, թե  միջուկային զենքերի չտարածման իրավակարգի հաստատման ջանքերը կախված են Իրանի եւ Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրերի վիճահարույց խնդրի հաջող լուծումից։

Նա նաեւ վերահաստատել է Հյուսիսային Կորայի միջուկային ծրագրի շուրջ վեց երկրների մասնակցությամբ եւ Չինաստանի ղեկավարությամբ  խորհրդակցություններին վերադառնալու ԱՄՆ-ի պատրաստակամությունը։

Սակայն Հիլարի Քլինթընը շեշտել է, որ Հյուսիսային Կորեայի  վերադարձը կանգառի մատնված բանակցություններին, Փխենյանից ակնկալվող միակ քայլը չէ, եթե վերջինս ցանկանում է բնականոն հարաբերություններ հաստատել Վաշինգտոնի հետ։


՛՛Ներկա արգելքները չեն վերացվի, քանի դեռ Փխենյանը ստուգելի եւ անշրջելի քայլերի չդիմի միջուկային զենքերի լիակատար զինաթափման ուղղությամբ։ Հյուսիսային Կորեայի ղեկավարները պետք է համոզվեն, որ Միացյալ Նահանգները երբեք բնականոն հարաբերություններ չի հաստատի  միջուկային զենքեր ունեցող Հյուսիսային Կորեայի հետ՝՝։

Հիլարի Քլինթընն ասել է նաեւ, թե ամերիկյան վարչակազմը պատրաստ է նաեւ խորհրդակցել Իրանի հետ, եթե վերջինս լուրջ է վերաբերվում իր միջուկային ծրագրի հարուցած մտահոգություններին։

՛՛ Ավելի լավ ապագայի դուռը բաց է Իրանի առջեւ։ Սակայն երկխոսության գործընթացը պետք է վերջնակետ ունենա։ Մենք անժամկետ խորհրդակցություններով հետաքրքրված չենք՝՝։

Քլինթընն ասել է, թե հրատապ քայլեր են անհրաժեշտ, հատկապես Թեհրանի բժշկագիտական հաստատության համար նախատեսված հարստացված ուրանը այլ երկրներում մշակելու ծրագրի առնչությամբ։
Համաձայնության հավանական մոդել են նկատվում այս շաբաթվա բանակցությունները Վիեննայում, ըստ որի Իրանը կշարունակի  միջուկային ծրագիրը խաղաղ նպատակներով, միաժամանակ վերացնելով այն մտահոգությունը, թե ուրանի հարստացման ներկա ջանքերը միջուկային զենքերի արտադրության նպատակ են հետապնդում։

Ռազմավարական զենքերի կրճատման նոր պայմանագրի շուրջ Մոսկվայի հետ խորհրդակցություններին անդրադառնալով՝ Հիլարի Քլինթընը նշել է, որ այն կամրապնդի ԱՄՆ-ի ազգային անվտանգությունը։
՛՛Մենք հույսեր չենք փայփայում, որ այդ համաձայնությունը Իրանին եւ Հյուսիսային Կորեային կհամոզի վերջ դնել   ապօրինի միջուկային գործունեությանը։ Սակայն այն կապացուցի, որ ԱՄՆ-ը հարգում է միջուկային զենքերի չտարածման պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները՝՝։
 
Հիլարի Քլինթընը նաեւ կոչ է արել, որ ընդլայնվեն աշխարհում միջուկային զենքերի տարածումը վերահսկող ՄԱԿ-իգործակալության հնարավորություններն ու իրավասությունները։


E-mail This Article Հոդվածը ուղարկել
Print This Article Տպագիր տարբերակ
  Գլխավոր նյութեր

  Հավելյալ նյութեր
Բնապահպանական հարցեր. ԱՄՆ-Չինաստան համագործակցություն
Այլեւս լցվում է Վաշինգտոնի ու Սեուլի համբերության բաժակը
Նոր խոչընդոտ Իրաքից ամերիկյան մարտական ուժերի դուրսբերման ճանապարհին
900 նոր տներ Երուսաղեմի պաղեստինաբնակ տարածքներում
Ո՞վ է լինելու Եւրոպական Միության լիարժեք հաստիքով առաջին նախագահը
Իրանի հետ բանակցությունները չեն ավարտվել
Հարցազրույց Թուրքիայում ԱՄՆ-ի նախկին դեսպանի հետ
Ջուր՝ լուսնի վրա
Միջազգային համայնքը դատապարտել է ինտերնետային գործիչներին ձերբակալելու Ադրբեջանի որոշումը
Իրավապաշտպան Շիրին Էբադին քննադատում է մարդու իրավունքների սահմանափակումները Իրանում
ԵԱՀԿ զեկույց. Կոսովոյի պարտավորությունների ցանկը
Ջոն Մաքքեյն.  ՝՝Հավատացած եմ, որ ցեղասպանություն իրականացվել է հայերի դեմ՛՛
ԱՄՆ-ի նախագահը ցանկանում է այցելել Հիրոշիմա եւ Նագասակի
Լրտեսության մեղադրանք՝ ԱՄՆ-ի քաղաքացիների դեմ
ԱՄՆ-ը սգում է ռազմական հենակետի 13 զոհերի համար
Ռուսաստանը նախազգուշացրել  է Վրաստանի  կողմից Հարավային Օսիայի դեմ հարձակման հավանականության մասին
Հայաստանին և Արցախին ավելի մեծ ֆինանսական աջակցություն