VOANews.com

Ամերիկայի Ձայն ▪ Armenian Հեռուստատեսայինհաղորդումներ հայերենով

29 Հոկտեմբեր 2009 

Ամերիկայի Ձայնն այսօր:

Լուրեր 45 լեզուներով
Թուրքիան՝ Իրանի բարեկամ, Իսրայելի՝ քննադատ


27/10/2009

 

[insert caption here]

Այսօր, քանի դեռ ԱՄՆ-ը ու նրա Արեւմտյան դաշնակիցները քննարկում են Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սկսելու հարցը, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի հետ հանդիպումից առաջ բրիտանական ՝՝The Guardian՛՛ թերթին տված հարցազրույցում ասում է, թե իր երկիրը դատապարտում է Իրանին ՝՝անարդարացիորեն վերաբերվելու Արեւմուտքի քաղաքականությունը՛՛։ Էրդողանը Իրանում միջուկային զենք ստեղծելու մասին Արեւմուտքում տարածված խոսակցություններն անվանում է ՝՝բամբասանք՛՛, ավելացնելով, թե այս հարցում Իրանին մեղադրողները մեղավոր են կեղծարարության մեջ։

՝՝ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական բոլոր անդամներն ունեն միջուկային զենքեր, բացի այդ, որոշ երկրներ, որոնք նույնիսկ ՄԱԿ-ի Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության անդամներ չեն, նույնպես կրում են նման զենքեր՛՛, հայտարարում է Թուրքիայի վարչապետը՝ ակնհայտորեն ակնարկելով Իսրայելին։

Թուրքիայի վարչապետի այս հայտարարություններին ի պատասխան, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը ինտերնետային իր էջում գրում է, թե ինքը բարձր է գնահատում իր երկրի եւ Իսրայելի նկատմամբ Էրդողանի այս կեցվածքը, միեւնույն ժամանակ ընդգծում, որ Մերձավոր Արեւելքում Իսրայելը միջուկային միակ երկիրն է։

՝՝Իսկ քանի դեռ անօրինական որեւէ վարչակարգ կրում է միջուկային զենք, որեւէ մեկը չի կարող խոսել մյուս երկրներին այդ զենքը կրելու իրավունքից զրկելու մասին՛՛, ասում է Իրանի նախագահը։

Ի դեպ, ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան վերջին մի քանի տարիներին աստիճանաբար բարելավում է հարաբերություններն ու ամրապնդում կապերն իր հարեւան Իրանի հետ։ Այսօր, երբ եւրոպական մի շարք երկրներ կրճատել են Իրանի հետ առեւտուրը, որպես այս երկրի նկատմամբ ճնշում, Թուրքիայի հատկապես շինարարական, հեռահաղորդակցության եւ սննդի ընկերությունները մեծ գործունեություն են ծավալում Իրանում։ Իրանը, Ռուսաստանից հետո Թուրքիայի գազի ամենամեծ մատակարարն է։
Երկու երկրների միջեւ առեւտրի տարեկան ծավալները կազմում են 12 մլրդ. դոլար եւ ունեն այդ ծավալը եկող երկու տարիների ընթացքում 2Օ միլիարդի հասցնելու հույսեր։

Ինչ վերաբերում է մինչեւ վերջերս Թուրքիայի ամենամոտ բարեկամներից Իսրայելին, երկու այս երկրների միջեւ հարաբերությունները շարունակում են գնալ վատթարացման ուղով։ Հիշենք Դավոսում Իսրայելի դեմ Էրդողանի քննադատական սուր հարձակումը, Իսրայելի մասնակցության պատճառով ՆԱՏՕ-ի զորավարժություններին իր մասնակցությունից հրաժարվելու Թուրքիայի որոշումը, թուրքական հեռուստատեսությամբ Պաղեստինում Իսրայելի կողմից իրականացված բռնությունների մասին պատմող հաղորդումները եւ այս վերջինը՝ միջուկային ծրագրերում Իրանին պաշտպանելու Թուրքիայի դիրքորոշումը։


E-mail This Article Հոդվածը ուղարկել
Print This Article Տպագիր տարբերակ
  Գլխավոր նյութեր

  Հավելյալ նյութեր
Բնապահպանական հարցեր. ԱՄՆ-Չինաստան համագործակցություն
Այլեւս լցվում է Վաշինգտոնի ու Սեուլի համբերության բաժակը
Նոր խոչընդոտ Իրաքից ամերիկյան մարտական ուժերի դուրսբերման ճանապարհին
900 նոր տներ Երուսաղեմի պաղեստինաբնակ տարածքներում
Ո՞վ է լինելու Եւրոպական Միության լիարժեք հաստիքով առաջին նախագահը
Իրանի հետ բանակցությունները չեն ավարտվել
Հարցազրույց Թուրքիայում ԱՄՆ-ի նախկին դեսպանի հետ
Ջուր՝ լուսնի վրա
Միջազգային համայնքը դատապարտել է ինտերնետային գործիչներին ձերբակալելու Ադրբեջանի որոշումը
Իրավապաշտպան Շիրին Էբադին քննադատում է մարդու իրավունքների սահմանափակումները Իրանում
ԵԱՀԿ զեկույց. Կոսովոյի պարտավորությունների ցանկը
Ջոն Մաքքեյն.  ՝՝Հավատացած եմ, որ ցեղասպանություն իրականացվել է հայերի դեմ՛՛
ԱՄՆ-ի նախագահը ցանկանում է այցելել Հիրոշիմա եւ Նագասակի
Լրտեսության մեղադրանք՝ ԱՄՆ-ի քաղաքացիների դեմ
ԱՄՆ-ը սգում է ռազմական հենակետի 13 զոհերի համար
Ռուսաստանը նախազգուշացրել  է Վրաստանի  կողմից Հարավային Օսիայի դեմ հարձակման հավանականության մասին
Հայաստանին և Արցախին ավելի մեծ ֆինանսական աջակցություն