VOANews.com

Ամերիկայի Ձայն ▪ Armenian Հեռուստատեսայինհաղորդումներ հայերենով

03 Նոյեմբեր 2009 

Ամերիկայի Ձայնն այսօր:

Լուրեր 45 լեզուներով
Աֆղանստանի նախագահական ընտրություններում հաղթող է հայտարարվել Համիդ Քարզայը

03/11/2009

Newly re-elected Afghan President Hamid Karzai, speaking in Kabul, said he will welcome opponents into his government and promised reforms to root out corruption, 03 Nov 2009
Աֆղանստանի նորընտիր նախագահ Համիդ Քարզայ
Աֆղանստանի ընտրական հանձնաժողովը նախագահ Համիդ Քարզային հաղթող է հայտարարել երկրի նախագահական ընտրություններում։ Այդ հայտարարությունը հետեւել է նախագահ Քարզայի մրցակից՝ նախկին արտգործնախարար Աբդուլահ Աբդուլահի  ընտրարշավից դուրս գալու որոշմանը։

Ամիսներ տեւած քաղաքական անորոշությունից,   բռնարարքներից  եւ  ընտրական  լուրջ խարդախումներից հետո, Աֆղանստանի ժողովուրդն այժմ  տեղյակ է, թե ով է լինելու երկրի նախագահը։

՛՛Մենք հայտարարում ենք, որ Համիդ Քարզայը, ով ըտրությունների առաջին փուլում շահել էր քվեների մեծամանությունը եւ երկրորդ փուլի  միակ թեկնածուն էր,  հաղթել է  2009 թվականի նախագահական ընտրություններում՝՝, ասել է ընտրական անկախ հանձնաժողովի փոխնախագահ Զաքարիա Բարակզաին։

Աֆղանստանի ընտրությունների առաջին փուլից հետո միջազգային դիտորդները լուրջ խախտումներ հայտնաբերեցին։    Պրն Քարզայի ձեռք բերած քվեները  50 տոկոսից ցածր  լինելու պատճառով  կրկնակի ընտրություններ կայացնելու որոշում ընդունվեց։

Սակայն ավելի ուշ Քարզայի մրցակիցը հայտարարեց, թե չի կարող ընդունել պրն. Քարզայի կողմից նշանակված ընտրական հանձնաժողովի ղեկավարությամբ  կրկնակի ընտրությունների կայացումը։

Միացյալ Նահանգներն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը երկուշաբթի օրը պաշտոնապես շնորհավորեցին պրն Քարզայի հաղթանակը։ Բան Կի Մունը Քաբուլ է այցելել Համիդ Քարզայի եւ Դոկտոր Աբդուլահի հետ առանձին առանձին հանդիպումներ ունենալու նպատակով։

Անցյալ շաբաթ ՄԱԿ-ի հինգ անդամներ զոհվեցին Քաբուլի մի հյուրանոցում ինքնասպան ահաբեկչի գործած հարձակման հետեւանքով։  Թալիբանի ուժերը ստանձնել են այդ սպանությունների պատասխանատվությունը։

Պրն. Բան Կի Մունի համաձայն, միջազգային համայնքը շարունակում է հանձնառու մնալ  Աֆղանստանում կայունության հաստատման ջանքերում։

՛՛Մենք  հաստատուն ենք, եւ պետք է հաստատուն մնանք։  ՄԱԿ-ի աշխատանքը Աֆղանստանում կշարունակվի՝՝, ասել է Բան Կի Մունը։

Այսպիսով, պրն. Քարզայը կստանձնի Աֆղանստանի նախագահի երկրորդ    եւ ըստ Աֆղանստանի սահմանադրության վերջին պաշտոնաշրջանը։ 




E-mail This Article Հոդվածը ուղարկել
Print This Article Տպագիր տարբերակ
  Գլխավոր նյութեր

  Հավելյալ նյութեր
Բնապահպանական հարցեր. ԱՄՆ-Չինաստան համագործակցություն
Այլեւս լցվում է Վաշինգտոնի ու Սեուլի համբերության բաժակը
Նոր խոչընդոտ Իրաքից ամերիկյան մարտական ուժերի դուրսբերման ճանապարհին
900 նոր տներ Երուսաղեմի պաղեստինաբնակ տարածքներում
Ո՞վ է լինելու Եւրոպական Միության լիարժեք հաստիքով առաջին նախագահը
Իրանի հետ բանակցությունները չեն ավարտվել
Հարցազրույց Թուրքիայում ԱՄՆ-ի նախկին դեսպանի հետ
Ջուր՝ լուսնի վրա
Միջազգային համայնքը դատապարտել է ինտերնետային գործիչներին ձերբակալելու Ադրբեջանի որոշումը
Իրավապաշտպան Շիրին Էբադին քննադատում է մարդու իրավունքների սահմանափակումները Իրանում
ԵԱՀԿ զեկույց. Կոսովոյի պարտավորությունների ցանկը
Ջոն Մաքքեյն.  ՝՝Հավատացած եմ, որ ցեղասպանություն իրականացվել է հայերի դեմ՛՛
ԱՄՆ-ի նախագահը ցանկանում է այցելել Հիրոշիմա եւ Նագասակի
Լրտեսության մեղադրանք՝ ԱՄՆ-ի քաղաքացիների դեմ
ԱՄՆ-ը սգում է ռազմական հենակետի 13 զոհերի համար
Ռուսաստանը նախազգուշացրել  է Վրաստանի  կողմից Հարավային Օսիայի դեմ հարձակման հավանականության մասին
Հայաստանին և Արցախին ավելի մեծ ֆինանսական աջակցություն