VOANews.com

Ամերիկայի Ձայն ▪ Armenian Հեռուստատեսայինհաղորդումներ հայերենով

04 Նոյեմբեր 2009 

Ամերիկայի Ձայնն այսօր:

Լուրեր 45 լեզուներով
Բողոքի նոր ցույցեր Իրանի մայրաքաղաքում


04/11/2009

 
[insert caption here]

Իրանի ընդդիմությունը մայրաքաղաք Թեհրանում փողոցային ցույցերի միջոցով նորից կանգնեց ոտքի այն պահին, երբ ընթանում էին այս երկրում ԱՄՆ-ի դեսպանատան առումն իրականացնելու 3Օ ամյակին նվիրված կառավարության կողմից հովանավորվող ցույցեր։  


Ներկաների վկայությամբ եւ Իրանի պետական լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, անվտանգության ուժերը ծեծի են ենթարկել հակակառավարական ցույցի մասնակիցներին եւ արձակել արցունքաբեր գազ։


Գլխավոր իրադարձությունները տեղի էին ունենում Թեհրանի գլխավոր հրապարակներից մեկում՝ Հաֆթ է Թիրու, որից միայն մեկ կմ հեռավորության վրա գտնվող ԱՄՆ-ի նախկին դեսպանատան առջեւ ոմանք նշում էին այս շենքից Իրանի մահմեդական հեղափոխության օրերին ամերիկյան 52 դիվանագետների 444 օրյա պատանդառության 3Օ-րդ ամյակը։


Հակակառավարական բողոքի մասնակիցները պահանջում էին բանտերից քաղաքական կալանավորների ազատ արձակում։  Ըստ որոշ տվյալների, ցուցարարների մեջ է եղել նաեւ ընդդիմության ղեկավար Մեհդի Քարուբին, որի հայտնվելու պահին ամբոխը վանկարկում էր ՝՝Սա Քարուբին է՛՛ բառերը։


Ըստ որոշ տեղեկությունների, ծեծի է ենթարկվել նաեւ Քարուբին, մինչեւ թիկնապահները նրան կհասցնեին հեռացնել ասպարեզից։ Մինչ այժմ չի հաջողվել կապ հաստատել նրա անձնակազմի եւ ոչ մի անդամի հետ։
Ցուցարարները նորից կրում էին կանաչ գույնի հագուստներ, խորհրդանշելու ընդդիմության ղեկավարներից Միր Հուսեին Մուսավիի նախագահական ընտրարշավը։ ԸՆդդիմությունը պնդում է, թե լայնածավալ խախտումների արդյունքում, նախագահ Մահմուդ Ահմադինեջադը հունիս ամսին փաստորեն խլեց ընտրություններում հաղթանակը Մուսավիից։


Ըստ որոշ վկայությունների, չորեքշաբթի օրվա ցույցերի ժամանակ անվտանգության ուժերի գործողություններն իրենց վրա են վերցրել Թեհրանի համալսարանի մոտ 2ՕՕՕ ուսանողներ։


E-mail This Article Հոդվածը ուղարկել
Print This Article Տպագիր տարբերակ
  Գլխավոր նյութեր

  Հավելյալ նյութեր
Բնապահպանական հարցեր. ԱՄՆ-Չինաստան համագործակցություն
Այլեւս լցվում է Վաշինգտոնի ու Սեուլի համբերության բաժակը
Նոր խոչընդոտ Իրաքից ամերիկյան մարտական ուժերի դուրսբերման ճանապարհին
900 նոր տներ Երուսաղեմի պաղեստինաբնակ տարածքներում
Ո՞վ է լինելու Եւրոպական Միության լիարժեք հաստիքով առաջին նախագահը
Իրանի հետ բանակցությունները չեն ավարտվել
Հարցազրույց Թուրքիայում ԱՄՆ-ի նախկին դեսպանի հետ
Ջուր՝ լուսնի վրա
Միջազգային համայնքը դատապարտել է ինտերնետային գործիչներին ձերբակալելու Ադրբեջանի որոշումը
Իրավապաշտպան Շիրին Էբադին քննադատում է մարդու իրավունքների սահմանափակումները Իրանում
ԵԱՀԿ զեկույց. Կոսովոյի պարտավորությունների ցանկը
Ջոն Մաքքեյն.  ՝՝Հավատացած եմ, որ ցեղասպանություն իրականացվել է հայերի դեմ՛՛
ԱՄՆ-ի նախագահը ցանկանում է այցելել Հիրոշիմա եւ Նագասակի
Լրտեսության մեղադրանք՝ ԱՄՆ-ի քաղաքացիների դեմ
ԱՄՆ-ը սգում է ռազմական հենակետի 13 զոհերի համար
Ռուսաստանը նախազգուշացրել  է Վրաստանի  կողմից Հարավային Օսիայի դեմ հարձակման հավանականության մասին
Հայաստանին և Արցախին ավելի մեծ ֆինանսական աջակցություն