VOANews.com

Ամերիկայի Ձայն ▪ Armenian Հեռուստատեսայինհաղորդումներ հայերենով

06 Նոյեմբեր 2009 

Ամերիկայի Ձայնն այսօր:

Լուրեր 45 լեզուներով
Հայաստանին և Արցախին ավելի մեծ ֆինանսական աջակցություն

05/11/2009

US Capitol, Washington DC
US Capitol, Washington DC
Միացյալ Նահանգների Կոնգրեսի Նյու Ջերսիի նահանգից ընտրված դեմոկրատ կոնգրեսական Ֆրենկ Փալոնին և միևնույն նահանգից հանրապետական Ֆրենկ Լոբիոնդոյին են միացել մի քանի տասնյակ այլ կոնգրեսականներ, 2010 թվականին Հայաստանին հատկացվելիք 48 միլիոն դոլարի հասնող ֆինանսական աջակցությունն անփոփոխ թողնելու դիմումով:

Միևնույն ժամանակ, Կոնգրեսի և Ներկայացուցիչների Պալատի արտաքին հատկացումների հանձնաժողովին հասցեագրված նամակում կարևորվել է Հայաստանին և Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնության համաչափությունն ապահովելու խնդիրը:

Հիշեցնենք, որ տարեսկզբին ԱՄՆ-ի Ներկայացուցիչների Պալատն արդեն իսկ հաստատել էր Հայաստանին և Արցախին ավելի մեծ ֆինանսական աջակցություն հատկացնելու վերաբերյալ օրինագիծը: Միաժամանակ, Ադրբեջանին ԱՄՆ-ի համանման աջակցությունը կրճատվել է: Այս որոշումը պայմանավորված է այդ երկրի կողմից Հայաստանին շրջափակման մեջ պահելու իրողությամբ:

Նամակում նշվում է նաև այն հանգամանքը, որ 2008-ին տեղի ունեցած հնգօրյա վրաց-ռուսական պատերազմի արդյունքում Հայաստանի Հանրապետությունը կրել է մոտ 680 միլիոն դոլարի տնտեսական կորուստ: Կարևորվել է նաև պատերազմի ընթացքում երկրի կողմից արևմտյան և միջազգային առաքելությունների ներկայացուցիչներին ցուցաբերված դիվանագիտական և մարդասիրական աջակցությունը:

3.45 միլիոն դոլարի հասնող ռազմական օգնությունը հիմնավորվել է Հայաստանի կողմից Իրաք և Կոսովո ուղարկված ռազմական միավորների և Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցության հանգամանքներով:
   
 
     
 


E-mail This Article Հոդվածը ուղարկել
Print This Article Տպագիր տարբերակ
  Գլխավոր նյութեր

  Հավելյալ նյութեր
Բնապահպանական հարցեր. ԱՄՆ-Չինաստան համագործակցություն
Այլեւս լցվում է Վաշինգտոնի ու Սեուլի համբերության բաժակը
Նոր խոչընդոտ Իրաքից ամերիկյան մարտական ուժերի դուրսբերման ճանապարհին
900 նոր տներ Երուսաղեմի պաղեստինաբնակ տարածքներում
Ո՞վ է լինելու Եւրոպական Միության լիարժեք հաստիքով առաջին նախագահը
Իրանի հետ բանակցությունները չեն ավարտվել
Հարցազրույց Թուրքիայում ԱՄՆ-ի նախկին դեսպանի հետ
Ջուր՝ լուսնի վրա
Միջազգային համայնքը դատապարտել է ինտերնետային գործիչներին ձերբակալելու Ադրբեջանի որոշումը
Իրավապաշտպան Շիրին Էբադին քննադատում է մարդու իրավունքների սահմանափակումները Իրանում
ԵԱՀԿ զեկույց. Կոսովոյի պարտավորությունների ցանկը
Ջոն Մաքքեյն.  ՝՝Հավատացած եմ, որ ցեղասպանություն իրականացվել է հայերի դեմ՛՛
ԱՄՆ-ի նախագահը ցանկանում է այցելել Հիրոշիմա եւ Նագասակի
Լրտեսության մեղադրանք՝ ԱՄՆ-ի քաղաքացիների դեմ
ԱՄՆ-ը սգում է ռազմական հենակետի 13 զոհերի համար
Ռուսաստանը նախազգուշացրել  է Վրաստանի  կողմից Հարավային Օսիայի դեմ հարձակման հավանականության մասին
Հայաստանին և Արցախին ավելի մեծ ֆինանսական աջակցություն