Ամերիկայի Ձայն ▪ Armenian
Հեռուստատեսային հաղորդումներ հայերենով 

Միայն տեքստ
Search

Իսրայելցիները և պաղեստինցիները մեծապես թերահավատորեն են վերաբերվում Նախագահ Բուշի` խաղաղության գործընթացի խթանման ջանքերին


14/05/2008

President Bush shares a laugh with Israeli PM Ehud Olmert, during a meeting in Jerusalem, 14 may 2008

Նախագահ Բուշի  և վարչապետ Էհուդ Օլմերթի հանդիպումը Երուսաղեմում, 2008թ. մայիսի 14

Չորեքշաբթի օրը Նախագահ Ջորջ Բուշը ժամանեց Իսրայել` առաջին կանգառը Միջին Արևելք կատարած իր այցելության ժամանակ, որի շրջանակներում նա նաև կայցելի Սաուդյան Արաբիա և Եգիպտոս: Պարոն Բուշը ասում է, որ իր այցելության նպատակն է մինչև տարեվերջ իսրայելցիներին և պաղեստինցիներին մերձեցնել խաղաղության այնպիսի դաշնագիր կնքելուն, որն ի վերջո կհանգեցնի ժողովրդավարական և կայուն պաղեստինական պետության հաստատմանը: Ամերիկայի Ձայնի թղթակից Ջիմ Թիփլը Երուսաղեմից հաղորդում է, որ պարոն Բուշի` հունվարին տարածաշրջան կատարած վերջին այցելությունից հետո ինչպես Իսրայելում, այնպես էլ Պաղեստինական տարածքներում առավել թերահավատորեն են վերաբերվում այն հարցին, թե արդյոք այդ նպատակն իրատեսական է:

Մեկ տարուց քիչ ժամանակ է անցել պարոն Բուշի հովանու ներքո Անապոլիսում կայացած Միջին Արևելքի խաղաղությանը նվիրված համաժողովից, որտեղ ինչպես իսրայելցիները, այնպես էլ պաղեստինցիները հանձն առան խաղաղություն կնքել մինչև տարեվերջ: Այնուհետև, որպես նպատակ ընդունեցին ընդամենը շրջանակային պայմանագրի կնքումը, որով կհաստատվեին պաղեստինական պետության սահմանները, սակայն նույնիսկ այդ նպատակի իրականացումը մոտ ապագայում անիրական է թվում:

Երուսաղեմի Հրեական համալսարանի քաղաքագիտության դասախոս Ռյովան Հազանն ասում է, որ նախագահ Բուշի նպատակն իրականացնելու համար կարծես ժամանակ չի մնացել:

Նա ասել է. “Գուցե Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը ցանկանում է խթանել խաղաղության գործընթացը, սակայն ամենայն լրջությամբ նա փոքր-ինչ ուշ է գիտակցել դրա կարևորությունը: Նա սպասեց իր իշխանավարության վերջին տարվան: Նա սպասեց մինչև կորցրեց Կոնգրեսի երկու պալատների աջակցությունը: Եվ այժմ Միացյալ Նահանգները հաջորդ նախագահական ընտրությունների շեմին է: Իրականում այսպես չեն փորձում փոխել Միջին Արևելքի դարերից ի վեր եկող թշնամանքը:”

Լավատեսական չեն նաև Պաղեստինական տարածքներում գերիշխող կարծիքները: Չափավոր հայացքների հարող Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի (ով նաև հայտնի է որպես Աբու Մազեն) խորհրդականները հրապարակավ արծարծել են Պաղեստինական Ղեկավարությունը ապազինելու հարցը` Իսրայելի հետ բանակցություններում առաջընթացի բացակայության պատճառաբանությամբ: Այս քայլով վերջ կդրվի շուրջ 15 տարի առաջ սկսված Օսլոյի խաղաղության գործընթացին:

Հանի Ալ Մասրին պաղեստինցի լրագրող է և ղեկավարում է Բադաել լրատվական հետազոտական կենտրոնը Ռամալլահում: Նա ասում է, որ շատ պաղեստինցիներ այժմ կարծում են, որ իրավիճակը նույնիսկ առավել վատ է, քան մինչ անցյալ տարի Անապոլիսում կայացած համաժողովը:

“Անապոլիսից հետո պաղեստինցիների մեծամասնությունը աջակցում էր բանակցությունների գործընթացին: Սակայն այժմ պաղեստինցիների մեծ մասը Աբու Մազենին խնդրում է դադարեցնել բանակցությունները: Իսրայելն այս բանակցությունները օգտագործել է իր ռազմական ագրեսիան քողարկելու և տարաբնակեցումները ընդլայնելու համար: Դա խաղաղության գործընթաց չէ, դա գործընթաց է առանց խաղաղության,” ասել է նա:

Ըստ Հանի Ալ Մասրիի` բանակցությունների ընթացքում Իսրայելի հետ փոխզիջումների հասնելու Նախագահ Աբասի անկարողությունը նաև ամրապնդել է Գազայի Սեկտորը հսկող Համասի ուժերի դիրքերը. “Մինչև Անապոլիսի համաժողովը Համասը շատ թույլ էր Գազայում ձեռնարկած գործողություններից հետո: Սակայն Անապոլիսից հետո պաղեստինցիները առաջընթաց չեն տեսնում, իսկ Համասի դիրքերը ամրապնդվում են:”

Թուլացել են նաև Իսրայելի վարչապետ Էհուդ Օլմերթի դիրքերը: Նա այժմ ներգրավված է քրեական մի հետաքննության մեջ, որը կարող է վերջակետ դնել նրա կարիերային: Այդ գործով կաշառակերության մեղադրանք է առաջադրվել ամերիկացի մի գործարարի, որը գումարներ է հատկացրել պարոն Օլմերթի քաղաքական ընտրարշավներին, երբ նա դեռևս Երուսաղեմի քաղաքապետն էր: 

Նախագահ Բուշը Իսրայել է գալիս` մասնակցելու երկրի 60-ամյակին նվիրված տոնակատարություններին: Նա Պաղեստինական տարածքներ չի այցելելու, իսկ պարոն Աբասին հանդիպելու է շաբաթ օրը` Եգիպտոսի Շարմ Էլ-Շեյխ հանգստավայրում կազմակերպված գագաթաժողովին: Նախագահի այցի ծրագրերն արժանացել են պաղեստինցիների քննադատությանը, սակայն Հրեական համալսարանից Ռյովան Հազանն ասում է, որ իսրայելցիները նախագահ Բուշին համարում են վստահելի առաջնորդ. հեղինակություն, որը Իսրայելի ոչ մի առաջնորդ այժմ չի վայելում: “Իսրայելցիների մեծ մասը դեռևս աջակցում է նախագահ Բուշին հատկապես Միջին Արևելքին վերաբերող հարցերում` Իրաքն անցյալում և Իրանը ներկայում, Լիբանանում տեղի ունեցող զարգացումները, Համասի սպառնալիքները Պաղեստինական տարածքներում և այլն: Այդ իսկ պատճառով, տեսնելով մի նախագահ, որը պատրաստ է օգտագործել Միացյալ Նահանգների`աշխարհի ոստիկանի, ժողովրդավարության ջատագովի հեղինակությունը, իսրայելցիները գիտակցում են այս տարածաշրջանում այդ հեղինակության չափազանց կարևորությունը,” ասել է նա:

Եվ այդ պատճառով էլ նախագահ Բուշը չափազանց ջերմ ընդունելության կարժանանա Իսրայելում: Արյունքում հնարավոր է առավել ուշադրություն դարձվի նախագահ Բուշի` գալիք ամիսներին`մինչև նրա պաշտոնավարության ավարտը, երկու կողմերի միջև խաղաղության գործընթացը խթանող խրթին որոշումներ ընդունելու կոչին:

emailme.gif Հոդվածը ուղարկել
printerfriendly.gif Տպագիր տարբերակ

  Գլխավոր նյութեր

  Հավելյալ նյութեր
ԱՄՆ-ում գործազրկության աճից ամենաշատը տուժում են կանայք։
Լույս է տեսել Մարկ Գրիգորյանի ՛՛Նոր գործ օրինական ու անօրինական ներգաղթի դեմ՝՝ գիրքը
Ռադովան Կարաջիցի ձերբակալությունը. ինչու այժմ և ով է հաջորդը
Կլեբնիկովի սպանության գործը դեռևս լուծված չէ
ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության նախագահության թեկնածու Բարաք Օբամայի այցը Իրաք
Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները փակուղու մեջ
Ռայսն Իրանի միջուկային ծրագրի շուրջ մոտեցման փոփոխություն է ակնկալում
ԱՄՆ-ի պետական անվտանգության գծով խորհրդական Հեյդլիի այցը Թուրքիա
Քննարկումներ ֆինանսական հատկացումների ու պատերազմը վերսկսելու Ադրբեջանի հայտարարությունների մասին
Հարցազրույց Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանի հետ
Հետընտրական զարգացումները Հայաստանում
Նախագահ Բուշը կարծում է, որ անկախ ներկա խնդիրներից ԱՄՆ-ի տնտեսությունը լավ վիճակում է
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երկուշաբթի օրը սկսեց պաշտոնական այց Վաշինգտոնում
Իրանի նախագահ Ահմադինեջադը պատրաստ է մտորել Թեհրանում ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելության բացման շուրջ
Ռուսաստանի կարծիքով Իրանի հրթիռային կարողությունների շառավիղն այնքան մեծ չէ, որպեսզի սպառնալիք համարվի
Իրաքը և Թուրքիան հայտարարել են նոր համագործակցության խորհրդի ստեղծման մասին
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնում խոսել Թուրքիայի հետ
Նախագահներ Բուշը և Մեդվեդևը համաձայնության են եկել Իրանի շուրջ` միևնույն ժամանակ տարակարծիք մնալով հրթիռային պաշտպանության խնդիր շուրջ
Թուքիայում պաշտոնապես ձերբակալվել են թոշակի անցած երկու գեներալ պետական հեղաշրջման փորձի մեղադրանքով
Նախագահ Բուշը մեկնում է Ճապոնիա մասնակցելու Մեծ ութնյակի գագաթաժողովին
Իրանի պատասխանը միջուկային ծրագրի կասեցմանը միտված միջազգային խթանների փաթեթի շուրջ
Հարցազրույց ԱՄՆ-ի փոխարտգործնախարար Դեյվիդ Քրամերի հետ
Թուրքիայի իշխող կուսակցության դեմ դատական գործին ընթացք է տրված
Դիվանագիտություն Իրանի համար
ԵԽԽՎ-ի որոշման շուրջ
Ամերիկայի Միացյալ Նահանգների և Եվրոպայի միջև հարաբերությունների բարելավում
ԱՄՆ-ի արտգործնախարար Կոնդոլիսա Ռայսը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան լրացուցիչ տեղեկություններ պետք է տրամադրի
Ամերիկայի Միացյալ Նահանգները և կովկասյան տարածաշրջանը
Խստացված ճնշում Իրանի միջուկային ծրագրի առնչությամբ
Freedom House իրավապաշտպան կազմակերպության հերթական զեկույցը
Եվրամիությունը Իրանի դեմ նոր պատժամիջոցների հավանություն է տվել