Ամերիկայի Ձայն ▪ Armenian
Հեռուստատեսային հաղորդումներ հայերենով 

Միայն տեքստ
Search

Եվրամիությունը Իրանի դեմ նոր պատժամիջոցների հավանություն է տվել

23/06/2008

Javier Solana, in Tehran
Javier Solana, in Tehran
Եվրոպական Միության անդամները Իրանի դեմ նոր պատժամիջոցների հավանություն են տվել` ի պատասխան վերջինիս հաստատակամությանը չհրաժարվել իր միջուկային ծրագրից:

Իրանի դեմ Եվրամիության նոր պատժամիջոցների թվում են Իրանի ամենամեծ բանկի` Բանկ Մելլիի ակտիվների սառեցումը, ինչպես նաև մուտքի վիզայի չտրամադրումը Իրանի միջուկային ծրագրին առնչվող պաշտոնյաներին:

Իրանն ասում է, որ միջուկային ծրագիրը խաղաղ նպատակներով էլեկտրաէներգի ստանալու համար է, սակայն արևմտյան պետությունները մտահոգություն ունեն, որ Իրանը փորձում է միջուկային զենք ստանալ:

ԱՄՆ-ը և 27 անդամ պետությունից կազմված Եվրոպական Միությունը այս ամսվա սկզբին համաձայնության են եկել նոր քայլեր ձեռնարկել` ավելացնելով գոյություն ունեցող պատժամիջոցները:

Սակայն Ռոյթերս լրատվական գործակալության տվյալների համաձայն` Եվրոպական Միությունը դեռևս տնտեսական խթանիչներ է առաջարկում Իրանին` վերջինիս կողմից ուրանի հարստացման ծրագրից հրաժարվելու դեպքում:

Եվրամիության արտաքին քաղաքականության գլխավոր պատասխանատու Խավիեր Սոլանան այդ առաջարկները ներկայացրել է այս ամսվա սկզբին Թեհրանում տեղի ունեցած և հաջողության չհասած բանակցությունների ժամանակ:

Անցյալ շաբաթ Սոլանան լրագրողներին հայտնել է, որ այդ առաջարկները 2006թ. արդեն իսկ ներկայացված և Իրանի կողմից մերժված առաջարկների փաթեթի վերանայված տարբերակներն են: “Հուսով եմ, որ շատ շուտով կստանանք քննարկված հարցերի շուրջ Թեհրանի պատասխանը, ինչը շատ կարևոր է: Մենք ցանկանում ենք լավ հարաբերություններ ունենալ Իրանի հետ, սակայն դրա համար անհրաժեշտ է, որ միջուկային գործունեության խնդիրը հստակ լուծում ստանա.” ասել է նա:

Իրանն ասել է, որ Եվրամիության վերջին առաջարկները խրախուսելի են, սակայն հերքել է ցանկացած կոչ իր միջուկային ծրագիրը սառեցնելու առնչությամբ:

ԱՄՆ-ը նույնպես Թեհրանի հետ ճգնաժամը դիվանագիտական ուղով լուծելու կողմնակից է: Միևնույն ժամանակ, Իրանի էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարն ասել է անցյալ շաբաթ, որ ներկա պատժամիջոցների ազդեցությունը մեծ չէ երկրի տնտեսության վրա:

emailme.gif Հոդվածը ուղարկել
printerfriendly.gif Տպագիր տարբերակ

  Գլխավոր նյութեր
Քննադատների կարծիքով ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի միջև միջուկային պայմավորվածության շրջանակներում ԱՄՆ-ը մեծ զիջումների է գնում

  Հավելյալ նյութեր
Աջակցությունը Ռուսաստանի հարևան պետություններին
Շաբաթավերջին ԱՄՆ-ի արժեթղթերի շուկայում արձանագրվել է աճ
Մեծ յոթնյակի պետությունները համաձայնության են ձեռք բերել ֆինանսական գործողությունների ծրագրի շուրջ
Անցյալ տարվա հոկտեմբեր ամսից ի վեր  ԱՄՆ-ի կառավարությունը թույլատրել է երկիր ներգաղթել ավելի քան 12 հազար իրաքցիների
Տնտեսական ճգնաժամի պատճառներն ԱՄՆ-ում
Ինչպե՞ս է ազդում ֆինանսական համաշխարհային ճգնաժամը փոքր երկրների տնտեսությունների վրա
ԱՄՆ-ի նախագահի թեկնածուների երկրորդ հեռուստաբանավեճի հիմնական տարաձայնությունները համընդհանուր ֆինանսական ճգնաժամի, հարկերի և արտաքին քաղաքականության շուրջ էին
ԱՄՆ-ի ռազմական և քաղաքացիական ավագ ներկայացուցիչներ պարգևատրվել են Իրաքում ծառայության համար
ՄԱԿ-ը դիմել է Թալիբանին թույլ տալ սննդամթերքի տեսքով օգնության տրամադրումը Աֆղանստանին
Եվրոպական պետությունների ղեկավարները որոշել են աջակցել բանկային սեկտորին
ԱՄՆ-ի կոգնրեսի կողմից ֆինանսական ճգնաժամի լուծման օրինագծի հաստատումից հետո նախագահ Բուշն ստորագրել է այն
Թուրքիայի Քրդական կուսակցությունը փորձում է կրոնի միջոցով խթանել իր քաղաքական համբավը
ԱՄՆ-ի նախագահության երկու թեկնածուների առաջին բանավեճը
ԱՄՆ-ի ֆինանսական ճգնաժամի հիմնախնդիրները
Երիտասարդներն առավել լավատեսորեն են տրամադրված ներկա ֆինանսական ճգնաժամի հանդեպ
Տեղի է ունեցել 2008թ. ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների թեկնածուների առաջին հեռուստաբանավեճը
Այք փոթորիկի հետեւանքներն ըստ փորձագետների համերկրային մակարդակով կազդեն նաեւ ԱՄՆ-ի տնտեսության վրա