Ամերիկայի Ձայն ▪ Armenian
Հեռուստատեսային հաղորդումներ հայերենով 

Միայն տեքստ
Search

 
ԱՄՆ-ի ապագա նախագահի արտաքին քաղաքականությունը

08/05/2008

ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը սովորաբար արտացոլում է իշխող վարչախմբի ռազմավարական և անվտանգության շահերը: 2008թ. նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրությունների համատեքստում փորձագետներն իրենց կարծիքն են արտահայտում, թե նոր նախագահի ղեկավարությամբ ինչպիսի փոփոխությունների կենթարկվի ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը:

2008թ. նախագահական ընտրությունների բոլոր գլխավոր թեկնածուները նախընտրական բանավեճերի, լրատվամիջոցներին տված հարցազրույցների և ելույթների ընթացքում անդրադարձել են արտաքին քաղաքականության իրենց ծրագրերին: Ինչպես Հանրապետական կուսակցության հավանական թեկնածու` Արիզոնա նահանգից սենատոր Զոն Մքեյնը, այնպես էլ հակառակորդ Դեմոկրատական կուսակցությունից թեկնածուներ` Իլինոյս նահանգից սենատոր Բարաք Օբաման և Նյու Յորք նահանգից սենատոր Հիլարի Քլինթոնը, իրենց ծրագրերն են առաջարկել, թե ինչպես ԱՄՆ-ը առավել ուժեղ և ապահով դարձնել և ինչպես պետության համբավը բարելավել ողջ աշխարհում:

Արտաքին հարաբերությունների կոմիտեի ավագ գիտաշխատող Փիթեր Բեյնարթն ասում է, որ պատմականորեն էական տարբերություն է եղել հանրապետականների և դեմոկրատների աշխարհայացքների միջև: Բեյնարթը կանխատեսում է, որ 2009թ. հունվարին նոր նախագահի երդմնակալությունից հետո ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը մեծամասամբ կախված կլինի նախագահի կուսակցական պատկանելիությունից: “Դեմոկրատները սատարում են ընդհանուր շահերի շուրջ պետությունների միջև համագործակցության գաղափարը, իսկ Հանրապետականները հավատացած են, որ հակամարտություններն են որոշում աշխարհի իրավիճակը, և որ կարևորը մյուսների համեմատությամբ առավել ուժեղ լինելն է,” ասել է պարոն Բեյնարթը:

Նա կարծում է, որ հաճախ հանրապետականների արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունը որոշելն է, թե որ պետություններն են ԱՄՆ-ի դեմ տրամադրված և որոնք են ԱՄՆ-ի դաշնակիցները և ըստ այդմ հակակշիռ ստեղծել` մեր խոշոր թշնամիներին հեռու պահելու համար:

Բեյնարթի կարծիքով, եթե հաղթի հանրապետական թեկնածուն, նրա հիմնական ուղղությունը կլինի Իրանի և ինչ-որ չափով Չինաստանի և Ռուսաստանի դեմ ուժերի հակակշիռ ստեղծելը: Նա ասում է, որ դեմոկրատ նախագահը շատ ավելի հակված կլինի համաշխարհային անվտանգության խնդիրներին դիմակայել միջազգային համագործակցության, քան հակամարտությունների միջոցով:

Թեկնածուների նախընտրական խոստումներից ակնհայտ են դառնում Իրաքի պատերազմի շուրջ երկու կուսակցությունների մոտեցումների արմատական տարբերությունները: Բեյնարթն ակնկալում է, որ Իրաքում ԱՄՆ-ի ներգրավվածության հարցը թերևս նոր նախագահի ամենախրթին խնդիրը կլինի արտաքին քաղաքականության բնագավառում:

“Եթե հաղթի Մքեյնը, ինչը ես իրատեսական չեմ համարում, նա կկանգնի այնպիսի դժվարին խնդրի առջև, ինչպիսին է Իրաքում ԱՄՆ-ի մեծածավալ ներկայությունը պահպանելը`ընդդեմ Կոնգրեսի, որի ճնշող մեծամասնությունը ամենայն հավանականությամբ կկազմեն դեմոկրատները և առավել պատրաստակամ կլինեն Իրաքից հեռացնել ամերիկյան զորքերը: Եթե հաղթի դեմոկրատ թեկնածուներից մեկը, նա շատ խրթին ընտրության առջև կկանգնի. այն է`Իրաքից արագ կերպով զորքերի դուրսբերումը: Դեմոկրատները կտուժեն, եթե արագ հեռացնեն զորքերը և Իրաքում իրավիճակը բարդանա,” ասել է նա:

Այլ վերլուծաբանների կարծիքով, հանրապետական թեկնածուն Սպիտակ տան պայքարը հաղթելու առավել մեծ հնարավորություններ ունի: Նախկինում նախագահ Բուշի ճառագիր և ներկայում Ամերիքան Էնթերփրայզ Ինսթիթյութ կազմակերպությունում հետազոտող Դեյվիդ Ֆրումը կարծում է, որ սենատոր Մքեյնը ԱՄՆ-ի հաջորդ նախագահը դառնալու գերազանց հնարավորություն ունի: Նա կանխատեսում է, որ Մքեյնի վարչախմբի արտաքին քաղաքականությունը միայն չնչին տարբերություններ կունենա նախորդի համեմատությամբ:

“Առաջինը`Իրաքում շարունակել այն քաղաքականությունը, որը կհանգեցնի բռնությունների ճնշմանը և որը խթանում է կենտրոնական պետական իշխանությունը: Կարծում եմ, որ նախագահ Բուշի վերջին երկու տարիների ընթացքում որդեգրած քաղաքականության համեմատությամբ` նա առավել հետևողական կլինի կանխելու միջուկային զենք ստեղծելու Իրանի ծրագրերը: Իմ կարծիքով, դուք ականատես կլինեք ԱՄՆ-ի և Հնդկաստանի միջև հարաբերությունների շարունակական բարելավմանը: Դա Հանրապետական կուսակցության 21-րդ դարի առաջնային խնդիրներից է լինելու,” ասել է նա:

Ըստ Ֆրումի` ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության ազգային անվտանգության բնագավառը, ինչը նրա կարծիքով օգնեց նախագահ Բուշին վերընտրվել 2004թ. ընտրությունների ժամանակ, կշարունակի մնալ Հանրապետական կուսակցության հիմնական խնդիրներից մեկը:

Մերիլենդի համալսարանի պրոֆեսոր Շիբլի Թելհամին կարծում է, որ անկախ նրանից` հաջորդ նախագահը հանրապետական թե դեմոկրատ կլինի, նա կունենա երկու անխուսափելի առաջնային խնդիր. “Առաջինը Իրաքն է, և կարծում եմ, որ եթե նույնիսկ քննարկվում է զորքերի դուրսբերումը, արագ դուրսբերում հասկացություն գոյություն չունի: Այսպիսով, եթե խոսքը ներգրավվածությունից ամբողջովին հրաժարվելն է, ապա նախագահության գրեթե ողջ առաջին ժամկետը կպահանջվի այդ նպատակին հասնելու համար: Երկրորդը տնտեսությունն է: Մենք կառուցվածքային խնդիր ունենք` համաշխարհային տնտեսությունում Ամերիկայի դերը հստակեցնելու առումով: Այսպիսով` տնտեսությունը և Իրաքը հաջորդ նախագահի առաջնային խնդիրներն են լինելու,” ասել է Թելհամին:
 
Նա ասում է, որ ԱՄՆ-ի հաջորդ նախագահը նաև պետք է առերեսի միջազգային ճնշմանը` վերանայելու ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը երկու այլ վճռական խնդիրների շուրջ. “Մեկը` միջուկային զենքերի տարածման խնդիրը, որի կարևորությունը ամերիկացիները գիտակցում են անմիջականորեն Իրանի համատեքստում: Երկրորդը ահաբեկչության դեմ պատերազմի վերասահմանումն է: Գոյություն ունի պատերազմ Ալ Քայդայի դեմ, ինչը ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության առաջնային խնդիրներից է: Սակայն ահաբեկչության դեմ պատերազմը, որը բոլոր խմբերին դիտարկում է  որպես մեկ ամբողջություն, որը նույնատիպ սպառնալիք է հանդիսանում ԱՄՆ-ի համար և որի դեմ պայքարի համար անհրաժեշտ են այն ֆինանսները և ջանքերը, որոնք մենք ներդնում ենք, բացարձակապես ընդունելի չէ:”

Թելհամին կարծում է, որ դեմոկրատ թեկնածուի մոտեցումներն այս խնդրի շուրջ զգալի կերպով կտարբերվեն հանրապետական թեկնածուի մոտեցումներից: Նա նշում է, որ արաբ-իսրայելական հակամարտության հանգուցալուծումը Բուշի վարչակարգի առաջնային խնդիրներից չի եղել: Սակայն, առավել մեծ հավանականություն կա, որ դա առաջնային խնդիր կլինի դեմոկրատ թեկնածուի համար, ով խոսք է տվել դուրս բերել ԱՄՆ-ի զորքերը Իրաքից: Պրոֆեսոր Թելհամին ասում է, որ առանց քաղաքական քաոս ստեղծելու այդ նպատակին հասնելու համար ԱՄՆ-ի նոր նախագահը պետք է իր ուշադրությունը բևեռի Միջին Արևելքում կայունություն ապահովելուն ուղղված քայլերին` փորձելով հանգուցալուծել տարածաշրջանում սրացող լարվածությունները:

emailme.gif Հոդվածը ուղարկել
printerfriendly.gif Տպագիր տարբերակ

  Գլխավոր նյութեր

  Հավելյալ նյութեր
Երկրաշարժի զոհերի թիվը Չինաստանում շարունակում է ավելանալ
Աբխազիայում սրացող լարվածությունը կարող է պատերազմ հրահրել Կովկասում
Իսրայելցիները և պաղեստինցիները մեծապես թերահավատորեն են վերաբերվում Նախագահ Բուշի` խաղաղության գործընթացի խթանման ջանքերին
Մամոգրամա թե՞ գերձայնային ստուգումներ։ Կրծքի ուռուցքը հայտնաբերելու ավելի արդյունավետ եղանակ։
Ուժգին երկրաշարժ Կենտրոնական Չինաստանում
Բիրմայում տեղի ունեցած աղետը ցնցել է ԱՄՆ-ում  բնակվող բիրմացի ներգաղթյալներին  եւ փախստականներին
ԱՄՆ-ը մտահոգված է Ռուսաստանի և Վրաստանի միջև լարվածության հնարավոր սրացման շուրջ
Փորձագետների համաձայն ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին գրանցվածների թիվը աննախադեպ մեծ է ընտրությունների պատմության մեջ։
ԱՄՆ-ի ապագա նախագահի արտաքին քաղաքականությունը
Հանդիպում Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ Բրուքինգզի հաստատությունում
ԱՄՆ-ի քրիստոնյա ավետարանականանները Իսրայելի ակնառու  աջակիցներն են
Լարվածության սրացում Վաշինգտոնի և Բելառուսի միջև
Բիրմայում բնականից հետո սկսվել է մարդասիրական աղետ
Արդյո՞ք կսկսվի պատերազմ Ռուսաստանի ու Վրաստանի միջեւ
Իսրայելի հիմնադրման 60-րդ տարեդարձը 
Միջազգային հանրությունը հանձն է առել աջակցություն ցուցաբերել Բիրմային
Կարիճի թույնի եւ ռադիոակտիվ յոդի համակցումը բուժում է գլխուղեղի ուռուցքը 
Վրաստան. քաղաքականություն  Video clip available
Վրաստան-Ռուսաստան-Աբխազիա-Հարավային Օսիա
Ռուս թուրքական հարաբերությունների մասին գիտաժողով Ջեյմսթաուն հաստատությունում
Հինգ տարի առաջ նախագահ Բուշը հայտարարել էր. ՝՝Իրաքում մեր առաքելությունն ավարտված է՝՝  Video clip available
ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի՝ երկրի տնտեսության մասին հայտարարությունը 
ԱՄՆ-ում շարունակվում է նախագահական ընտրարշավը։ Մայիսի 6-ին նախնական ընտրություններ կանցկացվեն Ինդիանա եւ Հյուսիսային Կառոլինա նահանգներում