VOANews.com

Ամերիկայի Ձայն ▪ Armenian Հեռուստատեսայինհաղորդումներ հայերենով

26 Հոկտեմբեր 2009 

Ամերիկայի Ձայնն այսօր:

Լուրեր 45 լեզուներով
Սրտի կաթվածի դեպքերի կրճատում` ծխելու արգելքների արդյունքում

25/10/2009

U.S. National Institute of Health ad shows coworker battling secondhand smoke in the office setting

Ծխախոտի հետևանքով մահացության դեպքերը չեն գլխավորում մամուլի էջերը, չնայած որ ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների`յուրաքանչյուր վեց վայրկյանում ծխախոտի ծխից մեկ մարդ է մահանում: Ըստ ուսումնասիրությունների` ծխախոտը վնասակար է ոչ միայն ծխողի համար, դրանք սրտի կաթված են առաջացնում նաև պասիվ ծխողների` ծուխը շնչողների մոտ: Նոր ուսումնասիրության համաձայն` ծխելու արգելքից շահել են բոլորը:

Վիրջինիան վերջին նահանգն էր, որտեղ ռեստորաններում և բարերում արգելվեց ծխելը: Հանրային վայրերում ծխելն արգելելուց հետո կրճատվել են սրտի կաթվածի հետևանքով մահացության դեպքերը:

Ավելի վաղ Կոլորադոյում Հիվանդությունների վերահսկման կենտրոնի ուսումնասիրությամբ պարզվել էր, որ հանրային վայրերում ծխելու արգելքի մասին օրենքն ընդունելուց հետո սրտի կաթվածի դեպքերը կրճատվել են 40 տոկոսով: Նոր ուսումնասիրությունը հաստատում է այդ արդյունքները:

Նեյլ Բենովիցը այդ զեկույցի հեղինակներից է և նա ասում է, որ երբ ինչ-որ մեկի ներկայությամբ ծխում են, րոպեներ անց նրա մոտ նկատվում է արյան խցանում և բարձր մակարդելիություն: Երակները դադարում են նորմալ գործել, և դրանք կարող է հետևել սրտի կաթվածը:

Զեկույցում պատճառահետևանքային կապ են գտելսրտի կաթվածի և երկրորդային ծխողի միջև:

«Նույնիսկ կարճ ժամանակում պասիվ ծխողի մոտ կարող է առաջանալ արյան մակարդում, երակների նեղացում, և ի վերջո` կաթված»,-բացատրում է Բենովիցը:

Գիտնականներն ուսումնասիրել են տարբեր երկրների տասնմեկ զեկույցներ: Նրանք գտել են, որ ծխելու արգելքի հետևանքով սրտի կաթվածը կրճատվել է վեցից գրեթե հիսուն տոկոսով:

«Անհրաժեշտ է հասկանալ, որ ծխելու արգելքները տարբեր են: Դրանք միշտ չեն հետևողականորեն կիրառվում: Սակայն դրանց բոլորի արդյունքում մենք նկատում ենք  սրտամկանային սուր կաթվածի և սրտի կաթվածի դեպքերի կրճատում»,-բացատրում է բժիշկ Լին Գոլդմանը:

Քննադատները պնդում են, որ զեկույցում հեղինակները հաշվի չեն առել սրտային հիվանդներին: Սակայն հեղինակները պնդում են, որ դա անհնար էր, քանի որ սրտային հիվանդների մեծ մասն իրենց ախտորոշումը ստանում են սրտի առաջին կաթվածից հետո:

Հետազոտության արդյունքները թողարկվել են Բժշկագիտության ինստիտուտի կողմից, որը նաև ԱՄՆ կառավարության խորհրդատվական խումբն է:

Կոլորադոյի ուսումնասիրությամբ պարզվել է, որ մինչև արգելքը 400 մարդ սրտի կաթված է ունեցել, իսկ արգելքից 18 ամիս անց նրանց թիվը կրճատվել է 240-ից ցածր: Այն շրջաններում, որտեղ արգելք չի եղել, սրտի կաթվածի ցուցանիշը նույնն է մնացել:


E-mail This Article Հոդվածը ուղարկել
Print This Article Տպագիր տարբերակ
  Գլխավոր նյութեր

  Հավելյալ նյութեր
Բնապահպանական հարցեր. ԱՄՆ-Չինաստան համագործակցություն
Իրանը, ՄԱԿ-ը եւ ուրանի խնդիրները
Այլեւս լցվում է Վաշինգտոնի ու Սեուլի համբերության բաժակը
Նոր խոչընդոտ Իրաքից ամերիկյան մարտական ուժերի դուրսբերման ճանապարհին
900 նոր տներ Երուսաղեմի պաղեստինաբնակ տարածքներում
Ո՞վ է լինելու Եւրոպական Միության լիարժեք հաստիքով առաջին նախագահը
Իրանի հետ բանակցությունները չեն ավարտվել
Հարցազրույց Թուրքիայում ԱՄՆ-ի նախկին դեսպանի հետ
Ջուր՝ լուսնի վրա
Միջազգային համայնքը դատապարտել է ինտերնետային գործիչներին ձերբակալելու Ադրբեջանի որոշումը
Իրավապաշտպան Շիրին Էբադին քննադատում է մարդու իրավունքների սահմանափակումները Իրանում
ԵԱՀԿ զեկույց. Կոսովոյի պարտավորությունների ցանկը
Ջոն Մաքքեյն.  ՝՝Հավատացած եմ, որ ցեղասպանություն իրականացվել է հայերի դեմ՛՛
ԱՄՆ-ի նախագահը ցանկանում է այցելել Հիրոշիմա եւ Նագասակի
Լրտեսության մեղադրանք՝ ԱՄՆ-ի քաղաքացիների դեմ
ԱՄՆ-ը սգում է ռազմական հենակետի 13 զոհերի համար
Ռուսաստանը նախազգուշացրել  է Վրաստանի  կողմից Հարավային Օսիայի դեմ հարձակման հավանականության մասին
Հայաստանին և Արցախին ավելի մեծ ֆինանսական աջակցություն