Ամերիկայի Ձայն ▪ Armenian
Հեռուստատեսային հաղորդումներ հայերենով 

Միայն տեքստ
Search

Ռուսաստանի կարծիքով Իրանի հրթիռային կարողությունների շառավիղն այնքան մեծ չէ, որպեսզի սպառնալիք համարվի

12/07/2008

This altered image was published by the Iranian Revolutionary Guards' news website, adding a fourth successfully launched missile in place of the ground launcher at an undisclosed location in Iran, 09 Jul 2008
Արևելյան Եվրոպայում հակահրթիռային համակարգի շուրջ Ամերիկայի Միացյալ Նահանգները և Ռուսաստանի տարաձայնությունները շարունակում են: Մինչդեռ ԱՄՆ-ի արտգործնախարար Կոնդոլիսա Ռայսը հայտարարել է, որ Ամերիկան հետևողական կլինի իր դաշնակիցներին Իրանի կողմից հնարավոր հրթիռային հարձակումից պաշտպանելու հարցում, իսկ նրա ռուս գործընկեր Սերգեյ Լավրովը պնդել է, որ Թեհրանի հրթիռների ազդեցության շառավիղն բավականաչափ մեծ չէ, որպեսզի արդարացնի հակասությունների առարկա դարձած համակարգի հաստատումը:

Այս շաբաթ Իրանում իրականացված հրթիռային փորձարկումների վերաբերյալ խոսելիս Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում`մամլո ասուլիսի ժամանակ, ասել է, որ պաշտոնական Թեհրանից եկող հրթիռային հնարավոր վտանգից բխող հակասությունները միայն բանակցությունների միջոցով է հնարավոր լուծել: Լավրովը կրկին անգամ մերժել է ԱՄՆ-ի առաջարկը` հակահրթիռային համակարգ հիմնել Լեհաստանում և Չեխիայում պաշտպանվելու Իրանի կողմից հնարավոր հարձակումից:

Ռուսաստանի արտգործնախարարն ասել է, որ փորձարկումները ցույց են տվել, որ Իրանն ունի հրթիռներ, որոնց հասանելիության շառավիղը երկու հազար կիլոմետր է, ինչը մեկ անգամ ևս հաստատել է Ռուսաստանի նախկին պնդումը, որ Կենտրոնական Եվրոպայում հակահրթիռային համակարգի տեղակայումը անհրաժեշտ չէ այդպիսի հրթիռներին հետևելու և դրանց պատասխանելու համար:

Ռուսաստանը համարում է, որ Կենտրոնական Եվրոպայում տեղակայված համակարգը սպառնում է Ռուսաստանի անվտանգությանը:

U.S. Secretary of State Condoleezza Rice (l) and Czech Foreign Minister Karel Schwarzenberg (r) shake hands after signing a preliminary missile defense agreement at the Cernin Palace in Prague, 08 Jul 2008
ԱՄՆ-ի արտգործնախարար Կոնդոլիսա Ռայսը երեքշաբթի օրը Պրագայում համաձայնագիր է ստորագրել`պաշտոնական Մոսկվայի կողմից մերժվող համակարգի շրջանակներում Չեխիայում հրթիռային վերահսկման կայան ստեղծելու շուրջ: Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիյում հինգշաբթի օրը ելույթ ունենալով` արտգործնախարար Ռայսն ասել է, որ ԱՄՆ-ը կպաշտպանի իր դաշնակիցներին: “Մենք ամենանայն լրջությամբ ենք վերաբերվում մեր դաշնակիցներին պաշտպանելու պարտականությանը, և ոչ մեկ չպետք է կասկած ունենա այդ առնչությամբ: Մենք նաև պետք է հետևողական լինենք հակահրթիռային պաշտպանության համակարգի հարցում, որը կխոչընդոտի Իրանի սպառնալիքներին և ռազմատենչ քաղաքականությանը, քանի որ նրանց հրթիռներն իրենց նպատակին չեն հասնի:”


Իրանը հաղորդել է չորեքշաբթի և հինգշաբթի օրերին մի քանի տիպի հրթիռների փորձարկման մասին: Դրանց երկու հազար կիլոմետրանոց շառավիղը կարող է հասնել Իսրայել և Մերձավոր Արևելքում և Հարավային Ասիայում ԱՄՆ-ի այլ դաշնակիցներին:

Ռուսաստանից անկախ ռազմական վերլուծաբան Պավել Ֆելգենհաուերն ասել է, որ Իրանը հինգից տաս տարիների ընթացքում կարող է մշակել երկփուլ հրթիռային տեխնոլոգիա, ինչը զգալիորեն կընդլայնի հրթիռների ազդեցության շառավիղը և թույլ կտա դրանց հասնել մինչև Արևմտյան Եվրոպա: Ֆելգենհաուերն ասել է, որ բացի Ռուսաստանից և ԱՄՆ-ից մեկ տասնյակից ավել պետություններ, այդ թվում`Իսրայելը, Հնդկաստանը և Ճապոնիան, նույնպես ունեն նման զենքեր:

Վերլուծաբանն ասել է, որ երկփուլ տեխնոլոգիան հիսուն տարվա պատմություն ունի: Իրանին անհրաժեշտ կլինի լուծել որոշ տեխնիկական խնդիրներ, սակայն այլոց դա արդեն հաջողվել է, և անհրաժեշտ տեղեկատվությունը հնարավոր է ձեռք բերել: Իսկ Իրանը կարող է դա անել:

ԱՄՆ-ը կասկածում է, որ Իրանը փորձում է միջուկային զենք մշակել, սակայն պնդում է, որ դա քաղաքացիական նպատակներով էներգիայի ստացման ծրագիր է: Ռուսաստանն օգնել է Իրանին Բուշեհրթում միջուկային ռեակտոր կառուցել և միջուկային վառելիք է տրամադրում այդ կայանի համար:

emailme.gif Հոդվածը ուղարկել
printerfriendly.gif Տպագիր տարբերակ

  Գլխավոր նյութեր
Քննադատների կարծիքով ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի միջև միջուկային պայմավորվածության շրջանակներում ԱՄՆ-ը մեծ զիջումների է գնում

  Հավելյալ նյութեր
Աջակցությունը Ռուսաստանի հարևան պետություններին
Շաբաթավերջին ԱՄՆ-ի արժեթղթերի շուկայում արձանագրվել է աճ
Մեծ յոթնյակի պետությունները համաձայնության են ձեռք բերել ֆինանսական գործողությունների ծրագրի շուրջ
Անցյալ տարվա հոկտեմբեր ամսից ի վեր  ԱՄՆ-ի կառավարությունը թույլատրել է երկիր ներգաղթել ավելի քան 12 հազար իրաքցիների
Տնտեսական ճգնաժամի պատճառներն ԱՄՆ-ում
Ինչպե՞ս է ազդում ֆինանսական համաշխարհային ճգնաժամը փոքր երկրների տնտեսությունների վրա
ԱՄՆ-ի նախագահի թեկնածուների երկրորդ հեռուստաբանավեճի հիմնական տարաձայնությունները համընդհանուր ֆինանսական ճգնաժամի, հարկերի և արտաքին քաղաքականության շուրջ էին
ԱՄՆ-ի ռազմական և քաղաքացիական ավագ ներկայացուցիչներ պարգևատրվել են Իրաքում ծառայության համար
ՄԱԿ-ը դիմել է Թալիբանին թույլ տալ սննդամթերքի տեսքով օգնության տրամադրումը Աֆղանստանին
Եվրոպական պետությունների ղեկավարները որոշել են աջակցել բանկային սեկտորին
ԱՄՆ-ի կոգնրեսի կողմից ֆինանսական ճգնաժամի լուծման օրինագծի հաստատումից հետո նախագահ Բուշն ստորագրել է այն
Թուրքիայի Քրդական կուսակցությունը փորձում է կրոնի միջոցով խթանել իր քաղաքական համբավը
ԱՄՆ-ի նախագահության երկու թեկնածուների առաջին բանավեճը
ԱՄՆ-ի ֆինանսական ճգնաժամի հիմնախնդիրները
Երիտասարդներն առավել լավատեսորեն են տրամադրված ներկա ֆինանսական ճգնաժամի հանդեպ
Տեղի է ունեցել 2008թ. ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների թեկնածուների առաջին հեռուստաբանավեճը
Այք փոթորիկի հետեւանքներն ըստ փորձագետների համերկրային մակարդակով կազդեն նաեւ ԱՄՆ-ի տնտեսության վրա