VOANews.com

Ամերիկայի Ձայն ▪ Armenian Հեռուստատեսայինհաղորդումներ հայերենով

07 Նոյեմբեր 2009 

Ամերիկայի Ձայնն այսօր:

Լուրեր 45 լեզուներով
Նյու Յորքում փողոցային սնունդը ճանաչում է ստանում

07/11/2009
The Dessert Truck is not the only gourmet food vehicle on the streets of New York, but it is quickly becoming one of the most popular
Աղանդերի բեռնատարը Նյու Յորքի փողոցում
Նյու Յորքում փողոցային սնունդն էլ ավելի է գերում սննդի պատկերներով սայլակների միջոցով: Այժմ սննդի մեքենաների նոր տեսակ է հայտնվել փողոցներում`առաջարկելով բազմազան սնունդ` ասիական փքաբլիթից մինչև ավստրիական շնիցել: Այս մեքենաները գրավում են հավատարիմ հաճախորդներին, և իրական ճանաչում ձեռք բերում Նյու Յորքի սննդի հաստատությունների կողմից` ստանալով Վենդի մրցանակը: Վենդին համարվում է Նյու Յորքի հանրային սննդի Օսկարը:

Ռեստորանները միշտ ջանացել են ստանալ լրատվամիջոցների բարենպաստ վերաբերմունք կամ հայտնվել Միշելին և Զագաթ ուղեցույցներում, իսկ փողոցային սնունդը երբեք ճանաչում չի ստացել: Այժմ Նյու Յորքի վաճառականները փորձում են ստանալ իրենց բիզնեսի կարևոր մրցանակը`Վենդին:

Արդեն հինգ տարի է Վենդիով պարգևատրվում է Նյու Յորքի լավագույն փողոցային սնունդը: Խոսքը հոթ-դոգի և պրեցելների կրպակների մասին չէ, այլ` Նյու Յորքում հայտնված տարբեր ազգային սնունդների:

Այս տարի մրցանակը տրվեց «Գյուղի տղաների տակո բեռնատար»-ին, իսկ լավագույն աղանդերի մրցանակը` Թոմաս ԴըՋեսթի բելգիական վաֆլիների սայլակին: Հանրության ընտրություն մրցանակը երկու տարի անընդմեջ տրվեց բանգլադեշցի Մերու Սիկդերի «Բիրիյանի» սայլակին:

Սկիդերին մրցանակն ապահովել է նրա “կատի” բլիթները: Ըստ նրա` գաղտնիքը բաղադրիչների թարմության մեջ է, և այն բանի, որ փողոցում վաճառելն ավելի էժան է, քան ռեստորաններում:

«Այն հրաշալի է, և իրականում դարձել է այս տարածքում գտնվող շատ հնդկական ռեստորանների մրցակիցը»,- ասում է հաճախորդներից մեկը:

Մի քանի փողոց այն կողմ Վենդիի Լավագույն աղանդեր մրցանակակիր Թոմաս ԴըՋեսթն է` վաֆլի պատրաստող իր սարքով:

ԴըՋեսթը թողել է կորպորատիվ կարիերան` սեփական բիզնեսի երազանքին ընդառաջ: Նրան դուր է գալիս Նյու Յորքում փոքրիկ Բելգիա ունենալը:

«Մարդկանց կյանքը Նյու Յորքում շատ լարված է: Մենք նրանց առաջարկում ենք հինգ րոպե մանկություն և երջանկություն»,- ասում է նա:

Վենդի մրցանակը սկիզբ է առել Փողոցային առևտրա­կանների նախագծից, որը սննդի սայլակով գրեթե հինգ հազար առևտրականների իրավունքների պաշտպանությանն է ուղղված: Այս տարվա հաղթող Մարտինեզը և նրա ընտանիքը 2007թ. վտարվել էին Բրուքլինից: Այժմ նրանց ընտանիքը տնօրինում է Նյու Յորքում սննդի ամենաճանաչված բեռնատարը:

«Ես ինձ երջանիկ եմ զգում, երբ տեսնում եմ, որ մեր ուտելիքը ճաշակում և հավանում են ոչ միայն մեքսիկացիները, այլև` ամերիկացիները»,-ասում է Մարտինեզը:

Այլ վաճառականների նման Մարտինեզի երազանքը ռեստորան ունենալն է: Սակայն տնտեսության անկման և փողոցային սննդի էլ ավելի ճանաչման պարագայում, այսօր շարժական սայլակը լավագույն տարբերակն է :

E-mail This Article Հոդվածը ուղարկել
Print This Article Տպագիր տարբերակ
  Գլխավոր նյութեր

  Հավելյալ նյութեր
Բնապահպանական հարցեր. ԱՄՆ-Չինաստան համագործակցություն
Այլեւս լցվում է Վաշինգտոնի ու Սեուլի համբերության բաժակը
Նոր խոչընդոտ Իրաքից ամերիկյան մարտական ուժերի դուրսբերման ճանապարհին
900 նոր տներ Երուսաղեմի պաղեստինաբնակ տարածքներում
Ո՞վ է լինելու Եւրոպական Միության լիարժեք հաստիքով առաջին նախագահը
Իրանի հետ բանակցությունները չեն ավարտվել
Հարցազրույց Թուրքիայում ԱՄՆ-ի նախկին դեսպանի հետ
Ջուր՝ լուսնի վրա
Միջազգային համայնքը դատապարտել է ինտերնետային գործիչներին ձերբակալելու Ադրբեջանի որոշումը
Իրավապաշտպան Շիրին Էբադին քննադատում է մարդու իրավունքների սահմանափակումները Իրանում
ԵԱՀԿ զեկույց. Կոսովոյի պարտավորությունների ցանկը
Ջոն Մաքքեյն.  ՝՝Հավատացած եմ, որ ցեղասպանություն իրականացվել է հայերի դեմ՛՛
ԱՄՆ-ի նախագահը ցանկանում է այցելել Հիրոշիմա եւ Նագասակի
Լրտեսության մեղադրանք՝ ԱՄՆ-ի քաղաքացիների դեմ
ԱՄՆ-ը սգում է ռազմական հենակետի 13 զոհերի համար
Ռուսաստանը նախազգուշացրել  է Վրաստանի  կողմից Հարավային Օսիայի դեմ հարձակման հավանականության մասին
Հայաստանին և Արցախին ավելի մեծ ֆինանսական աջակցություն