Ամերիկայի Ձայն ▪ Armenian
Հեռուստատեսային հաղորդումներ հայերենով 

Միայն տեքստ
Search

Թուրքիայի Քրդական կուսակցությունը փորձում է կրոնի միջոցով խթանել իր քաղաքական համբավը

02/10/2008

Անցյալ տարվա ընտրություններում մեծ պարտություն կրելուց հետո Թուրքիայի հիմնական քրդական կուսակցությունը փորձում է կրոնի միջոցով վերականգնել իր համբավը որպես Թուրքիայի հարավ-արևելյան շրջանի հիմնական քաղաքական ուժ: Սակայն կուսակցության բռնած ուղին որոշ առումով մտահոգություններ է առաջացրել:

Դեմոկրատական հասարակության կուսակցության հանրահավաքի ժամանակ աջակիցներին են դիմել կուսակցության առաջնորդները: Նրանց կողքին ներկա էին կրոնական առաջնորդներ, ովքեր չնայած պահպանողական կրոնական հայացքներին մեծապես պաշտպանում են քրդերի ազգայնականությունը: Սակայն անցյալ տարվա տարվա ընտրությունների ժամանակ նրանք չեն սատարել Դեմոկրատական հասարակության կուսակցությանը: Նման մոտեցումը համընկավ իսլամական ակունքներ ունեցող և իսլամական համերաշխության կոչ անող ԱԿ կուսակցության հաղթանակի հետ: Դիարբեքիրի կրոնական առաջնորդների ղեկավար Զաիթ Սիթիրանի կարծիքով դա լավ դաս է եղել կուսակցության համար:

Մասնավորապես նա ասել է, որ կուսակցությունը մեծ սխալ է գործել` առանց գիտակցելու, որ քրդերի 97 տոկոսը մուսուլմաններ են և Իսլամական կրոնն են դավանում, և այդ է պատճառը, որ նրանք պարտություն են կրել անցյալ տարվա խորհրդարանական ընտրություններում: Նա նաև նշել է, որ կուսակցությունը ներկայացնող քաղաքապետերը և պատգամավորները այժմ մսկիթ են գնում աղոթելու և իրենց հանդիպումներին կրոնական առաջնորդների են հրավիրում: Սիթիրանը նաև ասել է, որ կրոնական առաջնորդները, այդ թվում և ինքը, այժմ մեծ ուրախությամբ են ազատկցում Դեմոկրատական հասարակության կուսակցությանը:

Սակայն քաղաքական առաջնորդների իսլամամետ կեցվածքը նաև խնդրահարույց է:

Գրող-հրատարակիչ Կավա Նեմիրն իր ամբողջ կյանքը նվիրել է քուրդ ժողովրդի իրավունքների համար պայքարին քաղաքական և մշակութային առումներով: Նա հավատացած է, որ քրդական շարժման վերջին տարիների ձեռքբերումներն այժմ վտանգված են: “Մենք շուրջ երեսուն տարի է գրական քաղաքական շարժում ունենք, որի նպատակն է քուրդ հասարակությունը և քրդական գրականությունը դարձնել ժամանակակից: Պարտիզանական պատերազմ է եղել, իրավական շարժում է եղել, իրավական պայքար է եղել: Սկբում դա ձախերի շարժում էր, այնուհետև` մարքսիստական: Կային լիբերալներ, գյուղացիներ, որոշ առաջադեմ մարդիկ, մտովորականներ: Աշխարհիկ մոտեցումը շատ կարևոր է եղել քրդական շարժման համար: Սակայն այժմ օրեցօր շարժումը կրոնական բնույթ է ստանում: Հիսուն տարի առաջ այն պահպանողական էր, սակայն այն սկսել էր փոփոխվել, սակայն այժմ հակառակ միտում է նկատվում”:

Դիարբեքիրի գլխավոր մսկիթի` Օլու Քամիում տեղի ունեցող ուրբաթ օրվա ծիսակատարությունը հակահրեական միջոցառում է, որի թիրախը Իսրայելն է: Ասվում է, որ հրեաները պաղեստինցի երեխաների մարդասպաններ են և սատանայի գործակալները:

Քուրդ ազգայնականները պատմականորեն կարեկցանքով են վերաբերվել Իսրայելին, քանի որ այն պաշտպանել է կիսանկախ խրդական պետույթունը հյուսային Իրաքի հարևանությամբ:

Դիարբեքիրի Դեմոկրատական հասարակության կուսակցության ղեկավար Նեկտար Աթալայի կարծիքով, ուրբաթ օրվա ծիսակատարությունը ևս մեկ օրինակ է առ այ, որ Թուրքիան և իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը կրոնը օգտագործում են իր կուսակցության հանդեպ աջակցությունը նվազեցնելու նպատակով:

Նա ասում է, որ նրանք միշտ էլ փորձում են օգտագործել կրոնը Դեմոկրատական հասարակության կուսակցության դեմ` ասելով, որ վերջինը աթեիստական կուսակցություն է: Նա ասում է, որ կուսակցությունը հաճախ քննադատության է արժանանում, քանի որ կուսակցության շարքերում և շարժման մեջ կարևոր դեր է հատկացվում կանանց, և որ կանանցից շատերը գլխաշոր չեն կրում:

Աթալայն ասում է, որ կուսակցությունն այժմ հաջողության է հասնում` ցույց տալով, որ այն Իսլամը հարգող և հավատարիմ մարդկանց կուսակցություն է: Այցյալ տարվա մարտ ամսին տասնյակ հազարավոր մարդիկ էին հավաքվել կուսակցության հանրահավաքին` տոնելու Մուհամեդի ծնունդը:

Սակայն կրոնական միտումները հատկապես խնդրահարույց են կանանց իրավունքների տեսանկյունից: Կուսակցությունը պատմականորեն խթանել է կանանց իրավունքները: Կուսակցությունում կանանց հատկացված է տեղերի 45 տոկոսը:

Սին Էսերը էստրադային երգճուհի է և կուսակցության ավագ անդամներից: Նա կուսակցության ժամանակակից դեմքն է: Էսերն ասում է, որ գիտակցում է կուսակցության իսլամամետ քաղաքականությունը, սակայն կարծում է, որ դա վտանգավոր խաղ է և կարող է վատ անդրադառնալ կանանց իրավունքների պաշտպանության վրա: Նա նաև նշել է, որ կուսակցության անդամ կանայք թույլ չեն տա, որպեսզի իսլամական գաղափարները մեծ ուժ ձեռք բերեն, և որ կանայք կպայքարեն բոլոր ձեռքբերումների համար:

Կուսակցության կրոնամետ մոտեցումները սատարողները պնդում են, որ այս խնդրի շուրջ վիճելի հավասարազորը կրակ ընդդեմ կրակի պայքարի: Իսկ քննադատները զգուշացնում են, որ կրակի հետ խաղացողներն ի վերջո իրենց ձեռքերն են այրում: Քրդական շարժման առումով, հնարավոր է, ամենից շատ կանայք տուժեն:

emailme.gif Հոդվածը ուղարկել
printerfriendly.gif Տպագիր տարբերակ

  Գլխավոր նյութեր
Բարաք Օբաման ընտրեց անվտանգության ու արտաքին քաղաքականության բնագավառների ղեկավարներին

  Հավելյալ նյութեր
Մումբայիի ահաբեկչական գործողությունների արդյունքում սրվել են Հնդկաստանի և Պակիստանի միջև հարաբերությունները
Միջազգային ճգնաժամային խումբը հետպատերազմյան Վրաստանում անհապաղ բարեփոխումների կոչ է արել
Բարաք Օբաման պատրաստվում է կատարել ավելորդ վատնումները կրճատելու քայլեր
Աշխարհում աճում է աղքատության մակարդակը
Երկուշաբթի ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Բարաք Օբաման հայտարարեց իր տնտեսական  աշխատակազմի անդամների անունները
Հարցազրույց Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Մարի Յովանովիչի հետ
ԱՄՆ-ի հետախուզության վերջին զեկույցի համաձայն աշխարհն ապագայում բազմաբևեռ է լինելու
ԱՄՆ-ի Ազգային հետախուզական գործակալությունների պատրաստած զեկույցում, որը հրապարակվում է ամեն չորս տարին մեկ նշված է, որ քսան տարի հետո ԱՄՆ-ը զիջելու է իր դիրքերը
Նորընտիր նախագահ Օբամայի պաշտոնամուտից հետո Ռուսաստանի հետ լարված հարաբերությունները կշարունակվեն
Ամերիկյան ավտոարդյունաբերության խոշորագույն երեք ընկերությունների  գործադիրներ օրերս հանդիպել են ԱՄՆ-ի մի խումբ սենատորների հետ։
Մինչ ԱՄՆ-ում ապրանքների և անշարժ գույքի գների անկում է սկսել արձանագրվել, մեքենայաշինական ընկերությունները պետական աջակցություն են հայցում
Ի՞նչ ընթացքում է ԱՄՆ-ում բանկային համակարգը ոտքի կանգնեցնելու գործը
Նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Բարաք Օբաման է որոշելու ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության ուղղությունը
Օբամաների ընտանիքը  իրենց երկու դստե՝ր Մալյայի եւ Սաշայի  հետ միասին շուտով կտեղափոխվեն աշխարհի ամենահարգի բնակավայրը՝ Սպիտակ տուն
Ամնեսթի Ինթըրնեշընլ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել հետաքննել Վրաստանում պատերազմական հանցագործությունները
Նոր Սպիտակ տունը կանգնած է ավելի կարծր դիրքեր որդեգրող Կրեմլի առջեւ
Ֆինանսական գագաթաժողովի մասնակիցների համաձայնությունը ճգնաժամի հաղթահարման քայլերի շուրջ
Ֆինանսական հաստատություններին ծանր կացությունից դուրս բերելու ջանքերը նախագահ Բուշի վարչակազմի հիմնական շեշտադրումն է
Մեկնարկել է աշխարհի ամենազարգացած քսան պետությունների ղեկավարների հանդիպումը Վաշինգտոնում
Փոլսոնի օրերս կատարած հայտարարության համաձայն ներդրումային պարտքերը հետ գնելու կառավարության նախաձեռնությունը այդքան էլ արդյունավետ ուղի չէ կիրառելու տնտեսական նոր ծրագիրը
Ներկայումս ամերիկյան ավտոարդյունաբերությունը  դիմակայում է լուրջ խնդիրներ
Աշխարհի ամենազարգացած քսան պետությունների ղեկավարները նախապատրաստվում են Վաշինգտոնի գագաթաժողովին
Օբամայի թեկնածության դեմ քվեարկած ամերիկահայերը կասկածի տակ են դնում ցեղասպանության բանաձեւի հաստատման Օբամայի կարողությունները գործում
Կրեմլի տրամադրած տեղեկությունների համաձայն` Մեդվեդևը և Օբաման շուտով կհանդիպեն
Ամերիկան ցանկանում է մեղմել թալիբների նկատմամբ իր կարծր քաղաքականությունը
Աշխարհի տարբեր անկյուններից  մարդիկ դեռեւս շարունակում են  շնորհավորագրեր  ուղարկել Վաշինգտոն ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Բարաք Օբամային
Բարաք Օբամայի առաջին հարյուր օրը
ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը Օբամայի օրոք