Վերջին շաբաթների ընթացքում Ռուսաստանում անհայտ հանգամանքներում երկու
լրագրող է սպանվել: Ռուսաստանի կազմում Դաղստանի Հանրապետության
ամենահանրաճանաչ իսլամական հեռուստակայանի հաղորդավար Աբդուլլա Ալիշայևը սպանվել է
իր մեքենայում գլխի և ուսի շրջանում հրազենային վնասվածքներից: Ոստիկանության
տվյալների համաձայն` նրա վրա հարձակվել են երկու անհայտ անձինք:
Աբդուլլահ Ալիշայևի մահվանից երեք օր առաջ
սպավել էր Ռուսաստանի իշխանությունները քննադատող լրագրող Մահգոմեդ Եվլոյևը
Ռուսաստանի կովկասյան տարածաշրջանում Ինգուշետիայի Հանրապետությունում: Պաշտոնական
Մոսկվայի աջակցությունը վայելող իշխանությունների խիստ քննադատ Եվլոյևին էր
պատկանում ինտերնետային մի կայք, որտեղ նա հաճախ քննադատության էր ենթարկում
Ինգուշետիայի տեղական իշխանություններին: Ռուսական ուժերը փորձում են ճնշել
մեծամասամբ մուսուլմանական բնակչություն ունեցող Դաղստանի և Ինգուշետիայի
իսլամիստական ապստամբներին:
Դաղստանում իշխանությունների կողմից ոտնձգությունների են ենթարկվել նաև այլ
լրագրողներ:Վերջերս խուզարկման են
ենթարկվել Դաղստանի անկախ շաբաթաթերթ Չերնովիկի գլխավոր խմագրի և երկու
լրագրողների տները: Խուզարկումն իրականացվել է խմբագրի նկատմամբ անցկացվող քրեական
հետախուզության շրջանակներում: Անջատողական խմբի ղեկավարների խոսքը մեջբերելու
համար խմբագիրը մեղադրվում է ատելություն քարոզելու և մարդկային
արժանապատվությունը ոտնահարելու մեջ:
Ռուսաստանի լրատվամիջոցներին իրավաբանական
աջակցություն է ցուցաբերում Գլաստնոստ պաշտպանության հիմնադրամի հաշվարկների
համաձայն` 1991թ. ի վեր Ռուսաստանում երկու հարյուր քսան լրագրող է սպանվել:
Հիմնադրամի պնդմամբ, այդ սպանություններից միայն վեցն են “պատշաճ կերպով
հետաքննվել”:
ԱՄՆ-ի պետդեպարտամենտի խոսնակ Շոն Մքքորմիքը կոչ է արել
ռուսական իշխանություններին մանրազնին հետաքննել, թե որ է սպանել Եվլոյևին:
“Անհրաժեշտ է, որպեսզի կատարվածի համար պատասխանատվության ենթարկվեն: Ցավոք սրտի,
Ռուսաստանում վերջին շրջանում բազմաթիվ են բռնությունների դեպքերը լրագրողների
դեմ, ովքեր պարզապես փորձում են իրենց աշխատանքը կատարել,” ասել է Մքքերմիքը:
“Ռուսաստանում անկախ լրատվամիջոցների և լրատվամիջոցների համար աշխատողների դեմ
իրականացվող սպառնալիքները, նսեմացումները և բռնությունները անընդունելի են,”
հավելել է նա: