Ամերիկայի Ձայն ▪ Armenian
Հեռուստատեսային հաղորդումներ հայերենով 

Միայն տեքստ
Search

 
Լարվածության սրացում Վաշինգտոնի և Բելառուսի միջև

07/05/2008

Ամերիկայի Միացյալ Նահանգների և Բելառուսի միջև հարաբերությունները խիստ լարված են մնում: Երկու պետությունների միջև դիվանագիտական վերջին զարգացումների մասին տեղեկացնում է Ամերիկայի Ձայնի ավագ թղթակից Անդրե Նեսներան:

Մեղմ ասած` Ամերիկայի Միացյալ Նահանգների և նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ղեկավարությամբ Բելառուսի միջև հարաբերությունները բարիդրացիական չեն: Հարաբերություններն էլ ավելի են վատթարացել վերջին շրջանում նրանից հետո, երբ 10 ԱՄՆ դիվանագետներ վտարեցվեցին Բելառուսից. որոշում, որը ԱՄՆ-ի պաշտոնյաները որակեցին “չարդարացված և ոչ անհրաժեշտ”: Բելառուսը նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներին մեղադրել է քաղաքացիներին լրտեսական ցանցում ներգրավելու մեջ:

ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակ Թոմ Քեյսին երկուշաբթի օրը հերքել է մեղադրանքները` դրանք անվանելով “անհեթեթ”: “Այդ մեղադրանքները պարզապես ճշմարիտ չեն և անհիմն են, դա շատ վատ պատճառաբանություն է դեսպանատան մեր աշխատակիցների թիվը կրճատելու համար,” ասել է Քեյսին:

ԱՄՆ-ի պաշտոնյաները քննարկում, թե Բելառուսի գործողություններին ի պատասխան ինչպիսի քայլեր ձեռնարկեն: Փորձագետները մոլորության մեջ են, թե ինչը կարող էր Բելառուսի կառավարության կողմից նման որոշման առիթ հանդիսանալ:

Փրինսթոն համալսարանի Հանրային և միջազգային հարաբերությունների ֆակուլտետից Զեյսոն Լիալն ասում է. “Կարծես, առանց որևէ ակնհայտ պատճառի լրտեսական սկանդալ է տեղի ունենում: Իմ կարծիքով, այժմ ականատես ենք լինում Լուկաշենկոյի անձնական կասկածամտության դրսևորումներին: Նա պարզապես մի քանի ամերիկացիների պիտակեց որպես լրտեսներ և վռնդեց երկրից: Պարզ չէ, թե ինչը կարող էր դրդել այդ արարքին, քանի որ Բելառուսի և ԱՄՆ-ի միջև հարաբերություններն առանց այդ էլ բավականին լարված էին` հատկապես նախագահ Բուշի` ժողովրդավարության խթանման ծրագրերի համատեքստում: Սա, կարծես, ուշադրություն գրավելու միջոց լիներ”:

A Belarus police officer patrols near the U.S. Embassy in Minsk, Belarus, 03 May 2008.
Բելառուս ոստիկանը հսկում է Մինսկում ԱՄՆ-ի դեսպանատան մերձակայքը, 2008թ. մասիյի 3
Իսկ Կոլումբիայի համալսարանից Ռոբերտ Լեգվոլդն ասում է, որ Լուկաշենկոն հայտնի է անշրջահայաց գործողություններ ձեռնարկելով: “Վեց կամ յոթ տարի առաջ մի պատահար հրահրել էր նրա զայրույթը: ԱՄՆ-ի դեսպանատնից դուրս եկող անձինք արգելափակել էին Լուկաշենկոյի ելքը նախագահական նստավայրից, ինչի արդյունքում նա փակել էր տվել բոլոր կոյուղիները և փորձ էր կատարել բոլոր դեսպանատներին հեռացնել իրենց վայրերից. պատահարը հայտնի է “կոյուղու պատերազմ” անվանմամբ: Ի վերջո, շուրջ մեկ տարի անց խնդիրը լուծում ստացավ. ԱՄՆ-ի դեսպանատունը տեղափոխվեց մեկ այլ վայր: Իսկ մեկ տարի առաջ լեհերի ներգրավմամբ մի աղմկալի պատահար տեղի ունեցավ, որից հետո նա հետապնդում էր Լեհաստանում գործող մի լեհական կազմակերպության: Կարծում եմ, որ սա նման մի պատահար է,” ասել է Լեգվոլդը:

Ար-Էյ-Էն-Դի Քորփորեյշնի ներկայացուցիչ փորձագետ Օլգա Օլիկերն ասում է, որ 1994թ. առաջին անգամ նախագահ ընտրվելուց հետո պարոն Լուկաշենկոն երկիրը երկաթյա բռունցքով է ղեկավարել` ամրացնելով իշխանությունը և ճնշելով տարակարծությունը: “Բելառուսում ազատությունները` քաղական, խոսքի, սահմանափակված են: Դրանք իշխանությունների խիստ հսկողության տակ են: Լուկաշենկոն այն միակ անձն է, ով պատասխանատու է այդ իրավիճակի համար: Բելառուսում լրատվամիջոցների կամ հավաքների ազատության նշույլ անգամ չկա: Չկան ընդդիմադիր կուսակցություններ. ընդդիումություն ընդհանրապես գոյություն չունի: Դա փակ վարչակարգ է,” ասել է նա:

Իր համաձայնությունն է հայտնում Մարշալ Գոլդմանը Հարվարդի համալսարանից. “Նա իսկապես անկախատեսելի է` բացի այն պարագայից, երբ քննադատում ես նրան. այդ դեպքում նա հետևողական է և քննադատություն չի հանդուրժում: Որոշ առումով, եթե երկրից դուրս ես գտնվում, նա կարծես ծաղրածու լինի: Սակայն երկրի ներսում ոչ ոք չի հանդգնի նրան ծաղրել իր պահվածքի համար: Նա ինքն իրեն ընկալում է որպես “գերմարդ”: Եվ նա պարզապես չի հանդուրժի, որ որևէ մեկն ասի, որ նրա քայլերը սխալ են և որ նա չի խթանում երկրի շահերը”:

Տարիների ընթացքում Եվրոպական Միությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները բավականին քննադատաբար են արտահայտվել պարոն Լուկաշենկոյի վերաբերյալ, ով վաստակել է “Եվրոպայի վերջին դիկտատորի” պիտակը: Արտաքին գործերի նախարար Կոնդոլիզա Ռայսը Բելառուսը նկարագրել է որպես վեց “բռնակալության հանգրվաններից” մեկը: (Այդ ցուցակում են նաև Բիրման, Կուբան, Իրանը, Հյուսիսային Կորեան և Զիմբաբվեն): Ի պատասխան` Բելառուսը Եվրոպական Միությանը և Ամերիկայի Միացյալ Նահանգներին մեղադրել է երկրի ներքաղաքական գործերին միջամտելու մեջ:

Փորձագետները փաստում են, որ Ռուսաստանը` Բելառուսի ամենամերձավոր դաշնակիցը, չի արձագանքնել Մինսկի և Վաշինգտոնի միջև վերջին դիվանագիտական պատահարի շուրջ:

Փրինսթոն համալսարանից Զեյսոն Լիալն ասում է, որ Մոսկվայի ուշադրության կենտրոնում է Վլադիմիր Պուտինի իրավահաջորդ Դմիտրի Մեդվեդեվի` չորեքշաբթի օրը կայանալիք երդմնակալության արարողությունը: “Կրեմլում այժմ արտասովոր իրարանցում է իշխանության փոխանցման հետ կապված, և ես կարծում եմ, որ այս ամենը նրանք դիտում են որպես չնչին պատահար: Եթե այս գժտությունը շարունակվի, կարծում եմ Ռուսաստանը կսկսի ուշադրություն դարձնել, ” ասել է Լիալը:

Վերլուծաբաններն ասում են, որ եթե Վաշինգտոնի և Մինսկի միջև դիվանագիտական այս վեճը արագ լուծում չստանա, Մոսկվան կարող է ստիպված լինել պաշտպանել Բելառուսի դիրքերը, ինչպես եղել է անցյալում, երբ վերջինիս և Արևմուտքի միջև հակասություններ են առաջացել:

emailme.gif Հոդվածը ուղարկել
printerfriendly.gif Տպագիր տարբերակ

  Գլխավոր նյութեր

  Հավելյալ նյութեր
Երկրաշարժի զոհերի թիվը Չինաստանում շարունակում է ավելանալ
Աբխազիայում սրացող լարվածությունը կարող է պատերազմ հրահրել Կովկասում
Իսրայելցիները և պաղեստինցիները մեծապես թերահավատորեն են վերաբերվում Նախագահ Բուշի` խաղաղության գործընթացի խթանման ջանքերին
Մամոգրամա թե՞ գերձայնային ստուգումներ։ Կրծքի ուռուցքը հայտնաբերելու ավելի արդյունավետ եղանակ։
Ուժգին երկրաշարժ Կենտրոնական Չինաստանում
Բիրմայում տեղի ունեցած աղետը ցնցել է ԱՄՆ-ում  բնակվող բիրմացի ներգաղթյալներին  եւ փախստականներին
ԱՄՆ-ը մտահոգված է Ռուսաստանի և Վրաստանի միջև լարվածության հնարավոր սրացման շուրջ
Փորձագետների համաձայն ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին գրանցվածների թիվը աննախադեպ մեծ է ընտրությունների պատմության մեջ։
ԱՄՆ-ի ապագա նախագահի արտաքին քաղաքականությունը
Հանդիպում Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ Բրուքինգզի հաստատությունում
ԱՄՆ-ի քրիստոնյա ավետարանականանները Իսրայելի ակնառու  աջակիցներն են
Լարվածության սրացում Վաշինգտոնի և Բելառուսի միջև
Բիրմայում բնականից հետո սկսվել է մարդասիրական աղետ
Արդյո՞ք կսկսվի պատերազմ Ռուսաստանի ու Վրաստանի միջեւ
Իսրայելի հիմնադրման 60-րդ տարեդարձը 
Միջազգային հանրությունը հանձն է առել աջակցություն ցուցաբերել Բիրմային
Կարիճի թույնի եւ ռադիոակտիվ յոդի համակցումը բուժում է գլխուղեղի ուռուցքը 
Վրաստան. քաղաքականություն  Video clip available
Վրաստան-Ռուսաստան-Աբխազիա-Հարավային Օսիա
Ռուս թուրքական հարաբերությունների մասին գիտաժողով Ջեյմսթաուն հաստատությունում
Հինգ տարի առաջ նախագահ Բուշը հայտարարել էր. ՝՝Իրաքում մեր առաքելությունն ավարտված է՝՝  Video clip available
ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի՝ երկրի տնտեսության մասին հայտարարությունը 
ԱՄՆ-ում շարունակվում է նախագահական ընտրարշավը։ Մայիսի 6-ին նախնական ընտրություններ կանցկացվեն Ինդիանա եւ Հյուսիսային Կառոլինա նահանգներում