Ամերիկայի Ձայն ▪ Armenian
Հեռուստատեսային հաղորդումներ հայերենով 

Միայն տեքստ
Որոնել

 
Աշխարհի երկրները նախապատրաստվում են թռչնագրիպի դեմ պայքարի


07/12/2005

Health workers cull domestic birds in Scarlatesti, RomaniaՉինաստանի կառավարությունն անցնող երեքշաբթի հայտարարել է, թե տասնամյա մի աղջիկ հիվանդացել է թռչնագրիպով, որը վերջին շաբաթներին չորրորդ նման դեպքն է երկրում։

՚՚Էյչ 5 Էն 1՚՚ մանրէով վարակված աղջիկը Չինաստանի Գուանգշի գավառից է։ Մանրէի այս տեսակից  2003 թվականից ի վեր Ասիայում մահացել են 69 անձինք։ Թռչուններին պատվաստելով եւ հիվանդության մասին մարդկանց կրթելով Չինաստանը սկսել է թռչնագրիպի համաճարակի դեմ պայքարի եռանդուն արշավ։ ԱՄՆ-ի իշխանությունները նույնպես սկսել են նախապատրաստվել։

Այս շաբաթ, Վաշինգտոնում համերկրային, նահանգային եւ շրջանային պաշտոնատարները սկսեցին նախագծել համաճարակն անակնկալորեն սկսվելու դեպքում դրա դեմ պայքարի ծրագրեր։

՚՚…արտակարգ իրադրությունների դեպքում ծրագրումը լավ չի կատարվում , երբ ձեռնարկվում է աղետը սկսվելուց հետո։ Ծովամրրիկիկների աղետից մեր ստացած դասն այն է, որ որքան վաղ սկսենք ծրագրել, կացությունն այնքան բարվոք կլինի՚՚։

Մայքլ Չերտոֆն ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարն է։ Առողջապահության եւ սոցիալական ծառայությունների նախարար Մայք Լեւիտն ավելացրել է, որ համաճարակ սկսվելու դեպքում մարդիկ չպետք է օգնություն ակնկալեն այլ անձանցից.

՚՚ ..բազմաթիվ համայնքներ թերեւս իրենք պետք է գտնեն միջոցներ. ծովամրրիկի դեպքում նրանք կկարողանային ապավինել այլոց օգնությանը, սակայն թռչնագրիպի համաճարակի դեպքում հավանաբար չեն կարողանա՚՚։

ԱՄՆ-ի պաշտոնատարները նաեւ աշխատում են համակարգել ջանքերն այլ երկրների հետ։ Նախագահ Ջորջ Բուշն անցնող երեքշաբթի հանդիպել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր ղեկավար, դոկտոր Լի Յոնգ Վուքի հետ, մանրէի դեմ պայքարի ծրագրերը քննարկելու համար.

՚՚Իմ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնտատարների հետ երկարատեւ զրույց ունեցանք թռչնագրիպի հնարավոր համաճարակի դեմ պայքարի միջազգային ռազմավարության շուրջ՚՚։

Մինչեւ աժմ մանրէն թռչուններից փոխանցվել է մարդկանց, նրանց հետ շփման հետեւանքով, սակայն փորձագետները, ինչպես օրինակ, Ալերգետիկ եւ վարակիչ հիվանդությունների համերկրային ինստիտուտի ղեկավար, դոկտոր Անտոնի Ֆոսին է հայտնում են, թե դա կարող է փոխվել. 

՚՚Մենք մտահոգված ենք, որ տեղի կունենա մանրէի մուտացիա, վերափոխում, որի հետեւանքով մանրէն կտարածվի էլ ավելի արդյունավետորեն, սկզբում թռչուններից մարդկանց՝ իսկ այնուհետեւ մարդուց-մարդուն՚՚։ Գրիպի յուրաքանչյուր սեզոնի ժամանակ, մանրէներն աստիճանաբար վերափոխվում են։ Թռչնագրիպով մարդկանց հիվանդանալու ամեն մի նոր դեպքում ավելանում է մանրէի վերափոխվելու եւ այն մարդուց-մարդուն անցնելու հավանականությունը։

emailme.gif Հոդվածը ուղարկել
printerfriendly.gif Տպագիր տարբերակ

  Գլխավոր նյութեր
Ռադովան Կարաջիցի ձերբակալությունը. ինչու այժմ և ով է հաջորդը

  Հավելյալ նյութեր
Լույս է տեսել Մարկ Գրիգորյանի ՛՛Նոր գործ օրինական ու անօրինական ներգաղթի դեմ՝՝ գիրքը
Կլեբնիկովի սպանության գործը դեռևս լուծված չէ
ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության նախագահության թեկնածու Բարաք Օբամայի այցը Իրաք
Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները փակուղու մեջ
Ռայսն Իրանի միջուկային ծրագրի շուրջ մոտեցման փոփոխություն է ակնկալում
ԱՄՆ-ի պետական անվտանգության գծով խորհրդական Հեյդլիի այցը Թուրքիա
Քննարկումներ ֆինանսական հատկացումների ու պատերազմը վերսկսելու Ադրբեջանի հայտարարությունների մասին
Հարցազրույց Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանի հետ
Հետընտրական զարգացումները Հայաստանում
Նախագահ Բուշը կարծում է, որ անկախ ներկա խնդիրներից ԱՄՆ-ի տնտեսությունը լավ վիճակում է
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երկուշաբթի օրը սկսեց պաշտոնական այց Վաշինգտոնում
Իրանի նախագահ Ահմադինեջադը պատրաստ է մտորել Թեհրանում ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելության բացման շուրջ
Ռուսաստանի կարծիքով Իրանի հրթիռային կարողությունների շառավիղն այնքան մեծ չէ, որպեսզի սպառնալիք համարվի
Իրաքը և Թուրքիան հայտարարել են նոր համագործակցության խորհրդի ստեղծման մասին
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնում խոսել Թուրքիայի հետ
Նախագահներ Բուշը և Մեդվեդևը համաձայնության են եկել Իրանի շուրջ` միևնույն ժամանակ տարակարծիք մնալով հրթիռային պաշտպանության խնդիր շուրջ
Թուքիայում պաշտոնապես ձերբակալվել են թոշակի անցած երկու գեներալ պետական հեղաշրջման փորձի մեղադրանքով
Նախագահ Բուշը մեկնում է Ճապոնիա մասնակցելու Մեծ ութնյակի գագաթաժողովին
Իրանի պատասխանը միջուկային ծրագրի կասեցմանը միտված միջազգային խթանների փաթեթի շուրջ
Հարցազրույց ԱՄՆ-ի փոխարտգործնախարար Դեյվիդ Քրամերի հետ
Թուրքիայի իշխող կուսակցության դեմ դատական գործին ընթացք է տրված
Դիվանագիտություն Իրանի համար
ԵԽԽՎ-ի որոշման շուրջ
Ամերիկայի Միացյալ Նահանգների և Եվրոպայի միջև հարաբերությունների բարելավում
ԱՄՆ-ի արտգործնախարար Կոնդոլիսա Ռայսը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան լրացուցիչ տեղեկություններ պետք է տրամադրի
Ամերիկայի Միացյալ Նահանգները և կովկասյան տարածաշրջանը
Խստացված ճնշում Իրանի միջուկային ծրագրի առնչությամբ
Freedom House իրավապաշտպան կազմակերպության հերթական զեկույցը
Եվրամիությունը Իրանի դեմ նոր պատժամիջոցների հավանություն է տվել