Ամերիկայի Ձայն ▪ Armenian
Հեռուստատեսային հաղորդումներ հայերենով 

Միայն տեքստ
Որոնել

 
Թռչնագրիպի կանխման ջանքերը մի շարք երկրներում


11/01/2006

Patients wait to be seen by medical staff at emergency clinic in the eastern Turkish town of Dogubayazit
Հիվանդները սպասում են բժշկական զննման Թուրքիայի քաղաքներից մեկի հիվանդանոցում
Թուրքիան այս շաբաթ հայտարարեց թռչնագրիպով մարդկանց վարակվելու եւս տասը դեպքի մասին, որով վարակի դեպքերն այդ երկրում հասան տասնչորսի։ Թռչունները հիվանդությունը նաեւ տարածել են Եւրոպայի ու Ասիայի այլ երկրներում։

Թուրքիայի հյուսիսարեւելյան մասում գտնվող Սարփիի անցակետում հարեւան Վրաստանի պաշտոնյաներն իրենց երկիր մտնող ավտոմեքենաները ցողում են ախտահանիչ նյութերով, թռչնագրիպի տարածումը կանխելու համար։ Թուրքիայի արեւելյան մասում գտնվող Իրանը նույնպես ձեռնարկում է կանխարգելիչ միջոցներ։ Թուրքիայի մի բնակիչ ասում է. 

՚՚Փորձում էի գնալ Իրան, սակայն նրանք մեզ թույլ չտվեցին մտնել այդ երկիր։ Նրանք ասում են, թե մենք վարակված ենք այդ հիվանդությամբ՚՚։

Ուկրաինայի պաշտոնատարներն անցնող երեքշաբթի հաստատեցին թռչնագրիպի ՚՚Էյչ 5 Էն 1՚՚ մահացու մանրէի տեսակից Ղրիմի թերակղզու թռչնաբուծական երեք ֆերմաներում մի նոր վարակի տարածման մասին։ Ուկրաինան նաեւ կենսագործում է մի նոր ծրագիր, Թուրքիայից այս հիվանդության տարածումը կանխելու նպատակով, որն ունի թռչնագրիպի հաստատված 15 դեպք։ Տուժածների մեծամասնությունը երեխաներ են, որոնցից երկուսը մահացել են։

Թուրքիայի վարչապետն ասում է, թե հիվանդության տարածումն այժմ վերահսկողության տակ է։ Թուրքիայում թռչնագրիպից վարակվածները հիվանդությունը հավանաբար ձեռք են բերել չվող հիվանդ թռչունների հետ անմիջական շփման հետեւանքով։

Մինչ թռչնագրիպը դեռեւս չի տարածվել մարդուց-մարդուն, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախազգուշացնում է, որ մանրէն կարող է վերափոխվել, որի դեպքում մարդուց-մարդուն մանրէի փոխանցվելը կհանգեցնի գրիպի համաճարակի եւ աշխարհում դրանից կմահանան միլիոնավոր անձինք։

Թուրքիան հայտնել է, թե ոչնչացրել է 300 հազարից ավելի թռչուն։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է, թե Հոն Կոնգում թռչուններին ինը տարի առաջ շտապ ոչնչացնելը կանխեց թռչնագրիպի համաճարակը։ Այնուամենայնիվ, որոշ թվով թուրքեր դժկամում են սպանել իրենց թռչուններին։ Թուրքիայի այս  բնակիչն ասում է. 

՚՚Մենք թռչունները գնել ենք չորսից-հինգ հարյուր դոլարով, իսկ այժմ մեզ ասում են, թե եկել են տանելու դրանց։ Իսկ ո՞վ պետք է վճարի դրա դիմաց՚՚։

Միաժամանակ, Չինաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ բժիշկ Հենք Բեքեմանը հայտնել է այդ երկրի շրջաններից մեկում եւս մեկ մահացության մասին, ուր նախկինում լուրեր չեն եղել թռչունների շրջանում համաճարակի շուրջ.

՚՚Չինաստանի առողջապահության նախարարությունը մեզ տեղյակ է պահել, որ այդ երկրում հաստատվել է թռչնագրիպի ութերորդ դեպքը, վերստին Հունանի նահանգում։ Սա Չինաստանում յոթերորդ դեպքն է, որը կապ չունի թռչունների շրջանում վարակի բռնկման հետ՚՚։

Բժիշկ Բեքեմանն ավելացրել է, որ Չինասանում ակնկալվում են թռչնագրիպի նոր դեպքեր։

emailme.gif Հոդվածը ուղարկել
printerfriendly.gif Տպագիր տարբերակ

  Գլխավոր նյութեր
Իրանի պատասխանը միջուկային ծրագրի կասեցմանը միտված միջազգային խթանների փաթեթի շուրջ

  Հավելյալ նյութեր
Հարցազրույց ԱՄՆ-ի փոխարտգործնախարար Դեյվիդ Քրամերի հետ
Թուրքիայի իշխող կուսակցության դեմ դատական գործին ընթացք է տրված
Դիվանագիտություն Իրանի համար
ԵԽԽՎ-ի որոշման շուրջ
Ամերիկայի Միացյալ Նահանգների և Եվրոպայի միջև հարաբերությունների բարելավում
ԱՄՆ-ի արտգործնախարար Կոնդոլիսա Ռայսը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան լրացուցիչ տեղեկություններ պետք է տրամադրի
Ամերիկայի Միացյալ Նահանգները և կովկասյան տարածաշրջանը
Խստացված ճնշում Իրանի միջուկային ծրագրի առնչությամբ
Freedom House իրավապաշտպան կազմակերպության հերթական զեկույցը
Եվրամիությունը Իրանի դեմ նոր պատժամիջոցների հավանություն է տվել