Ամերիկայի Ձայն ▪ Armenian
Հեռուստատեսային հաղորդումներ հայերենով 

Միայն տեքստ
Որոնել

 
Թռչնագրիպի վարակը կարող է լինել  նախկինում ենթադրվածից   ավելի անվտանգ

12/01/2006

An Agriculture Ministery employee throws a sack, full of dead or alive poultry, into a hole at a dump where all poultry was to destroyed in the eastern Turkish town of Dogubayazit, near the Iranian borderՄԱԿ-ի Սննդամթերքի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը անհանգստացած է, որ թռչնային գրիպը Թուրքիայում կարող է վերածվել համաճարակի, իսկ անասնաբուժության հարցերով պատասխանատու Ջոզեֆ Դոմնիչը՝ կարծում է, որ այն սպառնում է նաեւ Թուրքիայի հարեւան երկրներին։  Նա ասում է.

 

՝՝Իրադրությունը մտահոգիչ է, քանի որ հիվանդության բռնկումները գերազանցում են մեր կանխատեսումները։  Սովորաբար, վարակը տարածվելիս, գրանցվում է մեկ, երկու բռնկում՝՝։

 

Սակայն Շվեդիայի Ստոկհոլմ քաղաքի Կարոլինսկա հաստատության գիտնականները կարծում են, որ հիվանդության բռնկումները, հակառակ նախկին կանխատեսումների, կարող են լինել ավելի շատ, բայց՝ ավելի անվտանգ։

 

Գիտնականների այս խումբը Վիետնամում հարցումների է ենթարկել 12 հազար մարդու եւ պարզել, որ նրանցից 18 տոկոսն  է ունեցել   թռչնագրիպի ախտանիշաններ։  Գիտնականները հաշվարկել են նաեւ, որ հիվանդ կամ սատկած թռչունների հետ շփման արդյունքում, այստեղ եղել է թռչնագրիպի հիվանդության 65Օ-ից 75Օ դեպք։  Այդ թիվը Վիետնամի պաշտոնապես հայտարարած թվից շատ ավելի մեծ է։  Ըստ այդ հայտարարության վարակվել է 87 մարդ, ովքեր տարվել էին հիվանդանոց բուժման համար։

 

Եթե հաստատվեն շվեդ գիտնականների ուսումնասիրության արդյունքները, կնշանակի, որ ավելի մեծ թվով մարդիկ են վարակվում այս հիվանդությամբ, սակայն հիմնականում բուժվում՝ առանց բարդությունների։  Սա նշանակում է նաեւ, որ տոկոսային հարաբերությամբ մահացության թիվը շատ ավելի փոքր է։

 

Թուրքիայում թռչնագրիպի ընթացիկ բռնկումը հաստատում է այս տեսակետը, քանի որ այստեղ վարակվածների մեծ մասին չի սպառնում մահը։  Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կարծում է, որ այժմ աշխարհը շատ ավելի մոտ է թռչնագրիպի համաճարակին,     քան 1968 թվականին, երբ  աշխարհին դարձյալ թռչնագրիպի վարակի տարածման վրանգ  էր սպառնում։  Սակայն եթե ճիշտ են շվեդ գիտնականները, համաճարակը չի լինի այնքան մահաբեր, որքան կարծում էին նախկինում։  

emailme.gif Հոդվածը ուղարկել
printerfriendly.gif Տպագիր տարբերակ

  Գլխավոր նյութեր
Իրանի պատասխանը միջուկային ծրագրի կասեցմանը միտված միջազգային խթանների փաթեթի շուրջ

  Հավելյալ նյութեր
Հարցազրույց ԱՄՆ-ի փոխարտգործնախարար Դեյվիդ Քրամերի հետ
Թուրքիայի իշխող կուսակցության դեմ դատական գործին ընթացք է տրված
Դիվանագիտություն Իրանի համար
ԵԽԽՎ-ի որոշման շուրջ
Ամերիկայի Միացյալ Նահանգների և Եվրոպայի միջև հարաբերությունների բարելավում
ԱՄՆ-ի արտգործնախարար Կոնդոլիսա Ռայսը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան լրացուցիչ տեղեկություններ պետք է տրամադրի
Ամերիկայի Միացյալ Նահանգները և կովկասյան տարածաշրջանը
Խստացված ճնշում Իրանի միջուկային ծրագրի առնչությամբ
Freedom House իրավապաշտպան կազմակերպության հերթական զեկույցը
Եվրամիությունը Իրանի դեմ նոր պատժամիջոցների հավանություն է տվել