Ամերիկայի Ձայն ▪ Armenian
Հեռուստատեսային հաղորդումներ հայերենով 

Միայն տեքստ
Որոնել

 
Թռչնագրիպի մանրէ. ի՞նչ է սպասվում ապագայում


17/02/2006

bird
Թռչնագրիպ
Մինչ թռչնագրիպի մանրէի ՚՚Էյչ-5-Էն-1՚՚ կոչվող տեսակը շարունակում է Ասիայից տարածվել Մերձավոր Արեւելք, Աֆրիկա ու Եւրոպա, մեծ թվով կանխագուշակումներ են եղել մանրէի վերափոխվելու, այն մարդուց-մարդուն անցնելու եւ թերեւս թռչնագրիպի համաճարակ սկսվելու մասին։

Մինչ Առաջին համաշխարհային պատերազմը 1918 թվականին մոտենում էր ավարտին, աշխարհում տարածվում էր նույնիսկ է՛լ ավելի մահացու դժբախտություն. գրիպի մի աննախադեպ մանրէ բազմաթիվ մարդկանց վարակում էր աշխարհի տարբեր մասերում։ ՚՚Իսպանական գրիպ՚՚ կոչվող գրիպի համաճարակի ավարտին հիվանդությունից վարակվել էր աշխարհի բնակչության մոտավորապես մեկ հինգերորդ մասը, որից մահացան թերեւս 40 միլիոն անձինք։

Գիտնականները միայն վերջերս են բացահայտել այդ մանրէի գենետիկական կոդը եւ պարզել են այն՝ ինչից փորձագետները երկար ժամանակ երկյուղում էին. 1918 թվականի համաճարակի պատճառը թռչնագրիպն էր։

՚՚1918 թկականի գենետիկական պատկերը մեզ ենթադրել է տալիս, որ այն տարբեր կառուցվածք ուներ, որ դա ամբողջովին թռչուններին հատուկ մանրէ էր, որը վերջիվերջո իր բոլոր գեներով հարմարվեց մարդուն փոխանցվելու համար՚՚։

Միացյալ Նահանգների Զինվան ուժերի ախտաբանության ինստիտուտի աշխատակից բժիշկ Ջեֆրի Թոբենբերգերը ղեկավարել է 1918 թվականի գրիպը կոդազերծած գիտնականների խումբը։ Նրա խումբը հայտնաբերել է մանրէի որոշ թվով վերափոխումներ, որոնք մեծ դեր են խաղացել մանրէն թռչուններից մարդուն փոխանցվելու խնդրում, որի մի քանի տեսակներ նման են թռչնագրիպի ՚՚Էյչ-5-Էն-1՚՚ մանրէին։ Պարոն Թոբենբերգերն ավելացրել է.

՚՚Էյչ-5՚՚ մանրէները, հատկապես դրանց վերջին տեսակները որոշ չափով վերափոխվել են, որը ենթադրել է տալիս, թե դրանք թերեւս ձեռք են բերում որոշ փոփոխություններ, որի հետեւանքով դյուրությամբ կփոխանցվեն մարդկանց։ Դա չափազանց մտահոգիչ կացություն է մեզ համար՚՚։ 

՚՚1918 թվականի համաճարակի տվյալներն ուսումնասիրելիս հանգում ենք եզրակացության, որ զոհերի մեծամասնությունը եղել են քսանից-քառասուն տարեկան տղամարդիկ։ Առկա է ենթադրություն, որ դրա պատճառը թերեւս զինվորների կամ քաղաքացիական անձանց ապրելն էր միմյանց սերտ թաղամասերում՚՚։

Համաամերիկյան առողջապահության կազմակերպության փոխտնօրեն, բժիշկ Ջոքսել Գարսիան նախազգուշացրել է, որ մարդկանց տեղից-տեղ փոխադրվելն ապագայում լինելու է թռչնագրիպի համաճարակի տարածման գործոններից մեկը.

՚՚Եթե նույնիսկ տեղից-տեղ չփոխադրվենք, միայն թռչունների միգրացիան կավելացնի այս գրիպի տարածման վտանգն ամենուր՚՚։

Այս իսկ պատճառով, առողջապահության բնագավառի փորձագետներն այն կարծիքին են, որ ներկայիս թռչնագրիպի մանրէն մարդկանց շրջանում փոխանցվել կարողանալու դեպքում կարանտինի միջոցով այն զսպելը դժվար թե իրեն արդարացնի։ Բժիշկ Գարսիան նաեւ ավելացրել է, որ հնարավոր չէ պատվաստանյութ ստեղծել մինչեւ համաճարակի այս փուլը սկսվելը։

Սակայն, այդ ժամանակ, ամիսներ կտեւի արդյունավետ պատվաստանյութ ստեղծելը։ Այն ժամանակին չստեղծվելու դեպքում աշխարհի երկրների կառավարությունները կդիմակայեն դժվարին խնդիր։ Պարոն Գարսիան ավելացնում է. 

՚՚Սակայն երկրորդ հարցը, որն ամենադժվարինն է պատասխանելու համար, բարոյական խնդիրն է։ Աշխարհի ո՞ր երկրներն են ունենալու առաջնահերթություն, ո՞ր երկիրն է համարվելու առաջնահերթ՚՚։

Թռչնագրիպի ՚՚Էյչ-5-Էն-1՚՚ մանրէն արդյո՞ք կարող է վերափոխվել եւ դառնալ համաճարակ, դեռեւս անհայտ է։ Սակայն առողջապահության բնագավառի բոլոր պաշտոնատարները համաձայն են, որ ժամանակակից գիտությունը որքան էլ կատարյալ լինի, համաճարակն ապագայում անխուսափելի է։

emailme.gif Հոդվածը ուղարկել
printerfriendly.gif Տպագիր տարբերակ

  Գլխավոր նյութեր
Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները փակուղու մեջ

  Հավելյալ նյութեր
Ռայսն Իրանի միջուկային ծրագրի շուրջ մոտեցման փոփոխություն է ակնկալում
ԱՄՆ-ի պետական անվտանգության գծով խորհրդական Հեյդլիի այցը Թուրքիա
Քննարկումներ ֆինանսական հատկացումների ու պատերազմը վերսկսելու Ադրբեջանի հայտարարությունների մասին
Հարցազրույց Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանի հետ
Հետընտրական զարգացումները Հայաստանում
Նախագահ Բուշը կարծում է, որ անկախ ներկա խնդիրներից ԱՄՆ-ի տնտեսությունը լավ վիճակում է
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երկուշաբթի օրը սկսեց պաշտոնական այց Վաշինգտոնում
Իրանի նախագահ Ահմադինեջադը պատրաստ է մտորել Թեհրանում ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելության բացման շուրջ
Ռուսաստանի կարծիքով Իրանի հրթիռային կարողությունների շառավիղն այնքան մեծ չէ, որպեսզի սպառնալիք համարվի
Իրաքը և Թուրքիան հայտարարել են նոր համագործակցության խորհրդի ստեղծման մասին
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնում խոսել Թուրքիայի հետ
Նախագահներ Բուշը և Մեդվեդևը համաձայնության են եկել Իրանի շուրջ` միևնույն ժամանակ տարակարծիք մնալով հրթիռային պաշտպանության խնդիր շուրջ
Թուքիայում պաշտոնապես ձերբակալվել են թոշակի անցած երկու գեներալ պետական հեղաշրջման փորձի մեղադրանքով
Նախագահ Բուշը մեկնում է Ճապոնիա մասնակցելու Մեծ ութնյակի գագաթաժողովին
Իրանի պատասխանը միջուկային ծրագրի կասեցմանը միտված միջազգային խթանների փաթեթի շուրջ
Հարցազրույց ԱՄՆ-ի փոխարտգործնախարար Դեյվիդ Քրամերի հետ
Թուրքիայի իշխող կուսակցության դեմ դատական գործին ընթացք է տրված
Դիվանագիտություն Իրանի համար
ԵԽԽՎ-ի որոշման շուրջ
Ամերիկայի Միացյալ Նահանգների և Եվրոպայի միջև հարաբերությունների բարելավում
ԱՄՆ-ի արտգործնախարար Կոնդոլիսա Ռայսը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան լրացուցիչ տեղեկություններ պետք է տրամադրի
Ամերիկայի Միացյալ Նահանգները և կովկասյան տարածաշրջանը
Խստացված ճնշում Իրանի միջուկային ծրագրի առնչությամբ
Freedom House իրավապաշտպան կազմակերպության հերթական զեկույցը
Եվրամիությունը Իրանի դեմ նոր պատժամիջոցների հավանություն է տվել