Ամերիկայի Ձայն ▪ Armenian
Հեռուստատեսային հաղորդումներ հայերենով 

Միայն տեքստ
Որոնել

 
Թռչնագրիպ. Ալյասկայում բժշկական  ստուգման են ենթարկում չվող թռչունների...

30/06/2006

migratory birds
Չվող թռչուններն Ալյասկայում
Չնայած Հյուսիսային Ամերիկայում մինչեւ այժմ չի արձանագրվել թռչնագրիպի ՚՚Էյչ-5-Էն-1՚՚ մանրէով հիվանդանալու դեպք, չվող թռչունները մեծ վտանգ են ներկայացնում մարդկանց համար։

Ալյասկայի տափաստանի այս հեռավոր եւ ամայի շրջանը մաս է կազմում Յուկոնի գետաբերանի Ազգային վայրի կենդանիների ապաստանի։ Ամառային ամիսներին Ասիայից ու նաեւ Ամերիկայի տարբեր մասերից այստեղ են գալիս վայրի թռչուններ ապրելու եւ բուն դնելու համար։

Սակայն գիտնականները երկյուղում են, որ թռչունների ապրած այս տարածքներից թռչնագրիպի մահացու մանրէն կարող է ներթափանցել Ամերիկա։ Այստեղ է, որ կենսաբանները, ինչպես օրինակ, Քրիս Նիկոլին է, թռչուններին որսում եւ ստուգում են դրանց շրջանում հիվանդության առկայությունը պարզելու նպատակով։

Նա մասնակցում է ամերիկյան կառավարության կողմից հովանավորվող վաղ հայտնաբերման եւ նախազգուշացման ծրագրին, որով Ալյասկայում այս ամռանը կստուգվեն 15 հազարից ավելի թռչուններ։ Ստուգման համար թիրախի տակ է վերցվել սագի այս տեսակը, որը համարվում է թռչնագրիպի մանրէ կրող հավանական թռչուններից մեկը։

Թութաքոթա գետի այս շրջանում բնակվում են սագերի երկու տեսակներ, ստուգվող 27 թռչնատեսակներից երկուսը, որոնց ստուգում են նահանգի ամբողջ տարածքում։ Բոբ Լեդին վայրի կենդանիների շրջանում թռչնագրիպի վաղ հայտնաբերման եւ նախազգուշացման ծրագրի համակարգողն է Ալյասկայում. 

՚՚Մանրէն հաճախ անցնում է ջրին, ուր թռչունները խռնվում են։ Այստեղ, Թութաքոթե գետի դաշտային ճամբարում փնտրում ենք երեք տեսակի թռչունների։ Այս թռչուններին ընտրել ենք, քանի որ դրանք, ինչպես մեզ հայտնի է, մշտական շփման մեջ են Ասիայի երկրների հետ ու թերեւս կարող են հիվանդությունը բերել Ամերիկա՚՚։

Այս ճամբարում կենսաբանները ստուգում են հիմնականում մայր թռչունների, որովհետեւ նրանց դյուրին է որսալը։ Այդ նպատակով նրանք կամ օգտագործում են սողնակով թակարդ, որը դրվում է ձվերով լցված բնի վերեւում, կամ էլ ջանում են աննկատ մոտենալ ձվերի վրա նստած թռչունին, օգտագործելով ձեռքի ցանց։

Նեւադայի համալսարանի աշխատակից, կենսաբան Ջիմ Սեդինջերը քսան տարի է, ինչ Ալյասկայում ուսումնասիրում է թռչունների։ Նա ասում է, թե թռչունների չվելու մասին տեղեկությունները գիտնականներին կօգնեն ճանաչելու եւ զսպելու թռչնագրիպի հավանական բռնկումը։

՚՚Սագերի այս տեսակը հիմնականում չվում է Կալիֆոռնիա եւ Մեքսիկա։ Եթե դրանց շրջանում հայտնաբերենք հիվանդությունը, ապա անմիջական սպառնալիք չի կարող լինել Կալիֆոռնիայից եւ Մեքսիկայից հեռու գտնվող նահանգների կամ երկրների համար՚՚։

Մինչեւ այժմ թռչնագրիպ չի հայտնաբերվել Ալյասկայում ստուգված վայրի թռչունների շրջանում։ Փաստորեն, որոշ թվով գիտնականներ ասում են, թե վայրի թռչունների կողմից հիվանդությունը տարածվելու վտանգի անչությամբ մտահոգությունը չափազանցված է։ Բոբ Լեդին այս մասին ավելացնում է.

՚՚Մենք չափազանց քիչ բան գիտենք թռչնագրիպը թռչունների շրջանում տարածվելու՝ եւ անշուշտ, այն թռչուններից մարդկանց փոխանցվելու մասին։ Մենք կվերցնենք մեծ թվով նմուշներ։ Մենք վերջիջերջո կստուգենք թռչնագրիպի բոլոր տեսակները եւ շատ ավելի լավ կհասկանանք թռչունների տարբեր տեսակների շրջանում դրանց գոյությունը, իսկ այնուհետեւ կսկսենք ըմբռնել հիվանդության փոխանցումը՚՚։

Իսկ կենսաբանները որքան շատ տեղեկություն ունենան հիվանդության փոխանցման մասին, սահմանները հսկելու այս նոր ձեւը մտահոգված հասարակությանն ավելի արդյունավետորեն կարող է պաշտպանել թռչնագրիպի ՚՚Էյչ-5-Էն-1՚՚ մանրէի տեսակից։

emailme.gif Հոդվածը ուղարկել
printerfriendly.gif Տպագիր տարբերակ

  Գլխավոր նյութեր
Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները փակուղու մեջ

  Հավելյալ նյութեր
Ռայսն Իրանի միջուկային ծրագրի շուրջ մոտեցման փոփոխություն է ակնկալում
ԱՄՆ-ի պետական անվտանգության գծով խորհրդական Հեյդլիի այցը Թուրքիա
Քննարկումներ ֆինանսական հատկացումների ու պատերազմը վերսկսելու Ադրբեջանի հայտարարությունների մասին
Հարցազրույց Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանի հետ
Հետընտրական զարգացումները Հայաստանում
Նախագահ Բուշը կարծում է, որ անկախ ներկա խնդիրներից ԱՄՆ-ի տնտեսությունը լավ վիճակում է
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երկուշաբթի օրը սկսեց պաշտոնական այց Վաշինգտոնում
Իրանի նախագահ Ահմադինեջադը պատրաստ է մտորել Թեհրանում ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելության բացման շուրջ
Ռուսաստանի կարծիքով Իրանի հրթիռային կարողությունների շառավիղն այնքան մեծ չէ, որպեսզի սպառնալիք համարվի
Իրաքը և Թուրքիան հայտարարել են նոր համագործակցության խորհրդի ստեղծման մասին
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնում խոսել Թուրքիայի հետ
Նախագահներ Բուշը և Մեդվեդևը համաձայնության են եկել Իրանի շուրջ` միևնույն ժամանակ տարակարծիք մնալով հրթիռային պաշտպանության խնդիր շուրջ
Թուքիայում պաշտոնապես ձերբակալվել են թոշակի անցած երկու գեներալ պետական հեղաշրջման փորձի մեղադրանքով
Նախագահ Բուշը մեկնում է Ճապոնիա մասնակցելու Մեծ ութնյակի գագաթաժողովին
Իրանի պատասխանը միջուկային ծրագրի կասեցմանը միտված միջազգային խթանների փաթեթի շուրջ
Հարցազրույց ԱՄՆ-ի փոխարտգործնախարար Դեյվիդ Քրամերի հետ
Թուրքիայի իշխող կուսակցության դեմ դատական գործին ընթացք է տրված
Դիվանագիտություն Իրանի համար
ԵԽԽՎ-ի որոշման շուրջ
Ամերիկայի Միացյալ Նահանգների և Եվրոպայի միջև հարաբերությունների բարելավում
ԱՄՆ-ի արտգործնախարար Կոնդոլիսա Ռայսը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան լրացուցիչ տեղեկություններ պետք է տրամադրի
Ամերիկայի Միացյալ Նահանգները և կովկասյան տարածաշրջանը
Խստացված ճնշում Իրանի միջուկային ծրագրի առնչությամբ
Freedom House իրավապաշտպան կազմակերպության հերթական զեկույցը
Եվրամիությունը Իրանի դեմ նոր պատժամիջոցների հավանություն է տվել