Ամերիկայի Ձայն ▪ Armenian
Հեռուստատեսային հաղորդումներ հայերենով 

Միայն տեքստ
Search

 
ԱՄՆ-ի նախագահական ընտրարշավում շարունակվում է թեկնածուների պայքարը


21/03/2008

 

U.S. presidential candidates Barack Obama (l), John McCain (center), and Hilary Clinton (r) (file photo)
ԱՄՆ-ի նախագահական թեկնածուներ՝ սենատոր՝ Բարաք Օբամա,սենատոր Հիլարի Քլինթոն,սենատոր Ջոն Մքեյն
Դեմոկրատական կուսակցության նախագահության երկու թեկնածուները շարունակում են ընտրարշավային պայքարը։ Դեռեւս անհայտ է, թե նախագահության համար դեմոկրատ մրցակիցներից ով կառաջադրվի վերջնական թեկնածու։ Բարաք Օբամայի եւ Հիլարի Քլինթոնի աջակից պատգամավորների թիվն այժմ հավասար է, այդ իսկ պատճառով ենթադրվում է, որ Միչիգանի եւ Ֆլորիդային նախնական քվեարկության արդյունքում հայտնի կդառնա թե ով կառաջադրվի նախագահության վերջնական թեկնածու։   

Սենատոր Բարաք Օբաման իր թեկնածունության ապագան կանխորոշող կարեւորագույն փուլում հանրության առջեւ իր ելույթում ամերիկացիներին կոչ արեց միավորվելու եւ կողմ դնելու անցյալի վիրավորանքներն ու ռասայական խտրականության հետ կապված  տարաձայնությունները։ Իր ուղերձը հասցեագրելիս նա անդրադարձավ նաեւ այն քննադատությանը, որն  Չիկագոյի հոգեւոր առաջնորդներից մեկի մեկնաբանություններն որակել էր որպես հակա-ամերիկյան բնույթի։

Օբաման հայտարարեց, որ այդ մեկնաբանությունների հնչեցումն արդեն իսկ նշանաբանում է այն փաստը, որ երկում ռասայական խտրականությունը դեռեւս շարունակում է մնալ լուրջ խնդիր, որի շուրջ չեն տարավել լուրջ աշխատանքներ։

Առժամանակ  սենատոր Հիլարի Քլինթոնը քարորզարշավում էր Արեւմտյան Վերջինիայի նահանգում։ Վերջինիայի ընտրողներին ներկայացնելով իր ծրագիրը նա հայտարարեց, որ միջոցներ է ձեռնարկելու երկրի տնտնեսական կացությունը բարելավելու ուղղությամբ եւ անմիջապես նախաձեռնելու է ամերիկյան զորեքրի՝ Իրաքից դուրս բերելու գործընթացը։ Իսկ այն հարցադրմանը, թե արյդո՞ք Քլինթոնի եւ  կուսակցական նրա մրցակցի միջեւ ընթացող երկարաժամկետ պայքարը կարող է օգնել նախագահության թեկնածու հանրապետական սենատոր Ջոն Մքեյնին, Նյու Յորքի սենատորը մեկնաբանեց, թե կուսակցության վերջնական թեկնածուն կառաջադրվի հունիս ամսին։

Միեւնույն ժամանակ նախագահության հանրապետական թեկնածու սենատոր Ջոն Մքեյնը մեկ շաբաթ Իրաքում անցկացնելուց հետո, այցելեց նաեւ Մերձավոր Արւեւելքի որոշ երկրներ։ Բաղդադում Իրաքի պատերազմի հնգամյա տարելիցին նվիրված արարողությանը Մքեյնն իր ելույթում քննադատեց դեմոկրատական կուսակցության իր մրցակիցներին՝ Իրաքից ամերիկյան զորքերը հաջորդ տարի դուրս բերելու ծրագրերի կապակցությամբ։

Ալ Քայդան շարունակում է լուրջ սպառնալիք հանդիսանալ անվտնագության ու Իրաքի ժողովրդավարության համար։ ԱՄՆ-ը դեռեւս բազմաթիվ անելիքներ ունի երկրում, նշել է սենատորը։
Մինչ սենատոր Ջոն Մքեյնը մտորում է նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին փոխնախագահի պաշտոնի թեկնածուի ընտրության շուրջ, սենատորներ Բարաք Օբաման եւ Հիլարի Քլինթոնը նախապատրաստվում են Փենսիլվանիայի նահանգում ապրիլի 22-ին անցկացվելիք նախնական ընտրոււթյուններին։ Հանրային հարցախուզներից մեկը հաղթանակ է կանխորոշում հօգուտ Հիլարի Քլինթոնի, մի բան որ վերջինիս կօգնի առաջ անցնել մինչ այժմ ամուր դիրքեր զբաղեցնող Բարաք Օբամայից։ Նախագահի վերջնական թեկնածու առաջադրվելու համար մրցակիցներին անհրաժեշտ է ունենալ կուսակցության համագումարի պատգամավորների ձայների մեծամասնությունը։

 

 

 

emailme.gif Հոդվածը ուղարկել
printerfriendly.gif Տպագիր տարբերակ

  Գլխավոր նյութեր
Լույս է տեսել Մարկ Գրիգորյանի ՛՛Նոր գործ օրինական ու անօրինական ներգաղթի դեմ՝՝ գիրքը

  Հավելյալ նյութեր
ԱՄՆ-ում գործազրկության աճից ամենաշատը տուժում են կանայք։
Կիպրոսի վերամիավորումը
Ռադովան Կարաջիցի ձերբակալությունը. ինչու այժմ և ով է հաջորդը
Կլեբնիկովի սպանության գործը դեռևս լուծված չէ
ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության նախագահության թեկնածու Բարաք Օբամայի այցը Իրաք
Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները փակուղու մեջ
Ռայսն Իրանի միջուկային ծրագրի շուրջ մոտեցման փոփոխություն է ակնկալում
ԱՄՆ-ի պետական անվտանգության գծով խորհրդական Հեյդլիի այցը Թուրքիա
Քննարկումներ ֆինանսական հատկացումների ու պատերազմը վերսկսելու Ադրբեջանի հայտարարությունների մասին
Հարցազրույց Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանի հետ
Հետընտրական զարգացումները Հայաստանում
Նախագահ Բուշը կարծում է, որ անկախ ներկա խնդիրներից ԱՄՆ-ի տնտեսությունը լավ վիճակում է
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երկուշաբթի օրը սկսեց պաշտոնական այց Վաշինգտոնում
Իրանի նախագահ Ահմադինեջադը պատրաստ է մտորել Թեհրանում ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելության բացման շուրջ
Ռուսաստանի կարծիքով Իրանի հրթիռային կարողությունների շառավիղն այնքան մեծ չէ, որպեսզի սպառնալիք համարվի
Իրաքը և Թուրքիան հայտարարել են նոր համագործակցության խորհրդի ստեղծման մասին
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնում խոսել Թուրքիայի հետ
Նախագահներ Բուշը և Մեդվեդևը համաձայնության են եկել Իրանի շուրջ` միևնույն ժամանակ տարակարծիք մնալով հրթիռային պաշտպանության խնդիր շուրջ
Թուքիայում պաշտոնապես ձերբակալվել են թոշակի անցած երկու գեներալ պետական հեղաշրջման փորձի մեղադրանքով
Նախագահ Բուշը մեկնում է Ճապոնիա մասնակցելու Մեծ ութնյակի գագաթաժողովին
Իրանի պատասխանը միջուկային ծրագրի կասեցմանը միտված միջազգային խթանների փաթեթի շուրջ
Հարցազրույց ԱՄՆ-ի փոխարտգործնախարար Դեյվիդ Քրամերի հետ
Թուրքիայի իշխող կուսակցության դեմ դատական գործին ընթացք է տրված
Դիվանագիտություն Իրանի համար
ԵԽԽՎ-ի որոշման շուրջ
Ամերիկայի Միացյալ Նահանգների և Եվրոպայի միջև հարաբերությունների բարելավում
ԱՄՆ-ի արտգործնախարար Կոնդոլիսա Ռայսը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան լրացուցիչ տեղեկություններ պետք է տրամադրի
Ամերիկայի Միացյալ Նահանգները և կովկասյան տարածաշրջանը
Խստացված ճնշում Իրանի միջուկային ծրագրի առնչությամբ
Freedom House իրավապաշտպան կազմակերպության հերթական զեկույցը
Եվրամիությունը Իրանի դեմ նոր պատժամիջոցների հավանություն է տվել