Ամերիկայի Ձայն ▪ Armenian
Հեռուստատեսային հաղորդումներ հայերենով 

Միայն տեքստ
Search

 
Գեներալ Պետրեուսը դեմ է զինյալ ուժերի դուրս բերման ժամանակացույցին

09/04/2008
Դիտեցեք տեսանյութը - Փոխանցել (WM) video clip
Դիտեցեք տեսանյութը - Watch (WM) video clip

Gen. David Petraeus (l) and U.S. Ambassador to Iraq Ryan Crocker testify on Capitol Hill in Washington, D.C., on the future course of the war in Iraq, 10 Sep 2007

Գեներալ Դեյվիդ Պետրեուս եւ դեսպան Ռայըն Քրոքըր

Իրաքում Միացյալ Նահանգների զինվորականության  բարձրագույն հրամանատարն   ու  ամերիկյան դեսպանը Կոնգրեսին   նախազգուշացրել են խուսափել, իրենց բառերով  ՛՛չափից ավելի շատ զինվորների, չափից ավելի արագ ՝՝  Իրաքից դուրս բերելու որոշումից։

Զորավար Պետրեուսը  Իրաքում տեղի ունեցած առաջադիմությունը բնութագրել է որպես ՛՛ դյուրաբեկ եւ հետշրջելի՝՝։  Նա կոչ է արել շարունակել ամերիկյան զինուժի ներկայությունը Իրաքում եւ  մերժում է զինյալ ուժերի դուրս բերումը շարունակել հուլիս ամսից հետո։

՛՛Ես առաջարկել  որ մենք շարունակենք աստիճանաբար  դուրս բերել լրացուցիչ զինյալ ուժերը Իրաքից եւ հուլիսին սկսենք   զինյալ ուժերի ամրապնդման եւ վերանայման 45-օրյա աշխատաշրջան՝՝, ասել է գեներալ Պետրեուսը։

Կոնգրեսի լսումների ընթացքում Պետրեուսը Սենատի զինյալ ուժերի հանձնախմբին հայտնել է, որ ՛՛չափից ավելի շատ թվով զինյալ ուժերի, չափից ավելի արագ՝՝ դուրս բերումը կարող է վտանգել Իրաքի անվտանգությունը։  Նա ասել է, որ սեպտեմբերից ի վեր Իրաքում նկատելիորեն նվազել են բռնություններն ու սպանությունները։  Դաշնակից ուժերը, ասել է նա,  ծանր հարվածներ են հասցրել ալ-Քաիդային եւ այլ զինյալ խմբերի Իրաքում ։  ԱՄՆ-ի դեսպան Ռայըն Քրոքըրը համաձայն է, որ ընդհանուր առմամբ Իրաքի անվտանգությունը բարելավվել է։

՛՛Վերջին 7 ամիսների իրադարձությունները վերահաստատել են իմ լավատեսությունը։   Դժվարությունները շարունակվում են, իսկ առաջընթացն անհամաչափ է եւ  դանդաղ, այդուհանդերձ առաջադիմություն կա՝՝, ասել է դեսպան Քրոքերը։

Գեներալ Պետրեուսին եւ դեսպան Քրոքըրին հարցեր ուղղելու հնարավորություն է տրվել նաեւ նախագահական թեկնածուներ Ջոն Մքքեյնին, Հիլարի Քլինթընին եւ Բարաք Օբամային։ Սենատոր Մքքեյնն ասել է, թե ամերիկյան զինուժի վաղաժամ հեռացումը Իրաքից, նրա բառերով, ՝՝բարոյական եւ քաղաքական ղեկավարության ձախողում՝՝ կլինի։

՛՛Ինչպես ապացուցեցին Բասրայում տեղի ունեցած նորագույն մարտերը, Իրաքի անվտանգության ամրապնդման գործը ավարտված չէ։   Մենք այլեւս պարտության հավանականություն չենք դիմակայում։ Այժմ մենք կարող ենք իրական հաջողության հեռանկար ակնկալել՝՝, ասել է սենատոր Մքքեյնը։

Սենատոր Քլինթընն ասել է, որ ամերիկյան զինուժի ձգձգված ներկայությունն Իրաքում, իր բառերով, ՛՛ձախողություններ է պատճառել Աֆղանստանում    եւ   խլել է բազմաթիվ զինծառայողների կյանքեր՛՛։

՛՛Կարծում եմ որ ժամանակն է մեր զորքերը Իրաքից կանոնավոր կերպով դուրս բերելու,  մեր զինյալ ուժերը վերակազմակերպելու եւ Աֆղանստանում առկա մարտահրավերների վրա ինչպես նաեւ համաշխարհային ահաբեկչական խմբերի վրա կենտրոնանալու՝՝, ասել է սենատոր Քլինթընը։elations Committee hearing.

Դեսպան Քրոքըրին եւ գեներալ Պետրեուսին հարցեր է ուղղել նաեւ սենատոր Բարաք Օբաման.

՛՛Ես շարունակում եմ հավատալ, որ Իրաք ներխուժելու սկզբնական որոշումը ռազմավարական սխալ էր։  Իսկ այն տեսակետները, որ ալՔաիդան Իրաքում է եւ իրանյան ազդեցությունը տարածաշրջանում աճել է, ուղղակի հետեւանքն է այդ սկզբնական սխալ որոշման՝՝, ասել է սենատոր Օբաման։

Օբաման եւ Քլինթընը երկուսն էլ հայտարարել են, որ Իրաքի ղեկավարները պետք է հավելյալ հանձնառություններ ստանձնեն իրենց երկրի ապագայի նկատմամբ։  Նրանք նաեւ խոստացել են  նախագահ ընտրվելու դեպքում  զինյալ ուժերի փուլ առ փուլ դուրս բերման ծրագրի անհապաղ իրագործում։

emailme.gif Հոդվածը ուղարկել
printerfriendly.gif Տպագիր տարբերակ

  Գլխավոր նյութեր
Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները փակուղու մեջ

  Հավելյալ նյութեր
Ռայսն Իրանի միջուկային ծրագրի շուրջ մոտեցման փոփոխություն է ակնկալում
ԱՄՆ-ի պետական անվտանգության գծով խորհրդական Հեյդլիի այցը Թուրքիա
Քննարկումներ ֆինանսական հատկացումների ու պատերազմը վերսկսելու Ադրբեջանի հայտարարությունների մասին
Հարցազրույց Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանի հետ
Հետընտրական զարգացումները Հայաստանում
Նախագահ Բուշը կարծում է, որ անկախ ներկա խնդիրներից ԱՄՆ-ի տնտեսությունը լավ վիճակում է
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երկուշաբթի օրը սկսեց պաշտոնական այց Վաշինգտոնում
Իրանի նախագահ Ահմադինեջադը պատրաստ է մտորել Թեհրանում ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելության բացման շուրջ
Ռուսաստանի կարծիքով Իրանի հրթիռային կարողությունների շառավիղն այնքան մեծ չէ, որպեսզի սպառնալիք համարվի
Իրաքը և Թուրքիան հայտարարել են նոր համագործակցության խորհրդի ստեղծման մասին
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնում խոսել Թուրքիայի հետ
Նախագահներ Բուշը և Մեդվեդևը համաձայնության են եկել Իրանի շուրջ` միևնույն ժամանակ տարակարծիք մնալով հրթիռային պաշտպանության խնդիր շուրջ
Թուքիայում պաշտոնապես ձերբակալվել են թոշակի անցած երկու գեներալ պետական հեղաշրջման փորձի մեղադրանքով
Նախագահ Բուշը մեկնում է Ճապոնիա մասնակցելու Մեծ ութնյակի գագաթաժողովին
Իրանի պատասխանը միջուկային ծրագրի կասեցմանը միտված միջազգային խթանների փաթեթի շուրջ
Հարցազրույց ԱՄՆ-ի փոխարտգործնախարար Դեյվիդ Քրամերի հետ
Թուրքիայի իշխող կուսակցության դեմ դատական գործին ընթացք է տրված
Դիվանագիտություն Իրանի համար
ԵԽԽՎ-ի որոշման շուրջ
Ամերիկայի Միացյալ Նահանգների և Եվրոպայի միջև հարաբերությունների բարելավում
ԱՄՆ-ի արտգործնախարար Կոնդոլիսա Ռայսը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան լրացուցիչ տեղեկություններ պետք է տրամադրի
Ամերիկայի Միացյալ Նահանգները և կովկասյան տարածաշրջանը
Խստացված ճնշում Իրանի միջուկային ծրագրի առնչությամբ
Freedom House իրավապաշտպան կազմակերպության հերթական զեկույցը
Եվրամիությունը Իրանի դեմ նոր պատժամիջոցների հավանություն է տվել