VOANews.com

Ամերիկայի Ձայն ▪ Armenian Հեռուստատեսայինհաղորդումներ հայերենով

 
Լուրեր 45 լեզուներով
Գրեչեն Փիթըրզ. ՛՛ Թալիբանի դեմ պայքարելու համար Միացյալ Նահանգները պետք է կասեցնի ափիոնի առեւտրի եկամուտը՝՝

29/05/2009

Farmer cuts poppy bulps to extract raw opium near JalalabadԹալիբանի ապստամբ ուժերը այս օրերին գրեթե ամեն օր հարձակումներ են գործում Պակիստանի վրա։   Գրող Գրեչեն Փիթըրզը, ով  հինգ տարի ապրել է  այդ երկու երկրների սահմանի մոտակայքում, ասել է, թե Թալիբանն այսօր  շատ ավելի լավ ֆինանսավորված  խումբ  է, քան անցյալում։ Նա ասել է, թե Թալիբանի ֆինանսավորման 70 տոկոսը գալիս է  ափիոնի առեւտրից,  եւ որ   փաստերը վկայում են, որ Ալ Քայդայի ղեկավար Օսամա Բին Լադենը  եւս ներգրավված է թմրադեղերի առեւտրում.

՛՛Ափիոնի առեւտրից գոյացած գումարների մեծ մասը հավանաբար տրամադրվում է  ափիոնի  փոխադրման ու թմրադեղերի վերամշակման կենտրոնների պաշտպանությանը՝՝ ասել է Գրեչեն Փիթըրզը։

Փիթըրզը անցյալում  աշխատել է որպես Ասոսիեյթեդ Փրեսի եւ Էյ Բի Սի նյուզի լրագրող  լուսաբանելով Պակիստանի եւ Աֆղանստանի իրադարձությունները եւ հեղինակն է ՝՝Սարսափի սերմեր՝՝ վերնագրով գրքի։  Նա ասում է, թե Միացյալ Նահանգները պետք է  կասեցնի   Թալիբանի ափիոնի առեւտուրը.

՛՛Ապստամբ ուժերը  որոշ  եկամուտ են ստանում  գյուղացիներից  հարկեր հավաքելով, սակայն իրենց եկամտի մեծ մասը գալիս է  ափիոնի առեւտուրը,   ափիոնի փոխադրումները եւ  վերամշակման կենտրոնները  պաշտպանելու  աշխատանքներից ։   Եւ մենք այս հարցում  անտարբեր ենք։  Նույնիսկ Միացյալ Նահանգների զինուժը մինչեւ վերջերս  ոչինչ չէր անում այդ ուղղությամբ՝՝, ասել է Գրեչեն Փիթըրզը։

Նա  ասել է, թե Թալիբանի եւ Ալ Քայդայի  ջանքերը՝  ներկայանալու որպես իսլմական կրոնի բարեպաշտ ղեկավարներ, մոլորեցուցիչ է։  ՝՝Նրանք հանցագործներ են՝՝, ասել է Գրեչեն Փիթըրզը։


՛՛ Նրանց առօրյաին ծանոթ մարդկանց  կարծիքով նրանք ավելի շատ նման են մաֆիայի անդամների քան կրոնական մուջահեդինների՛՛, ասել է նա։

 Գրեչենը նշել է,  որ  թմրադեղերի առեւտրականները  ֆինանսավորում են նաեւ թալիբանի ղեկավարների արձակուրդային ձախսերը,    նրանց ուղարկելով Պակիստան կամ    Դուբայ, Գրեչենի բառերով՝  ՛՛ստոր ժամանցների՝՝ համար.

՛՛Կարծում եմ որ տեղական համայքներին  նրանց վարքգիծը բացահայտելով   եւ ցույց տալով որ նրանք կրոնապաշտ մահմեականներ չեն, ինչպես իրենք են պնդում,   հնարավոր կլինի ապստամբ ուժերի իրազեկությունը բարձրացնել՝՝, ասել է Գրեչենը։

Գրող Գրեչեն Փիթըրզը շեշտում է, որ Ղուրանը, իսլամի սուրբ գիրքը, արգելում է թմրադեղերի առեւտուրը։  Սակայն ապստամբները արդարացնում են ափիոնի մշակումը, որպես զենք ընդդեմ Արեւմուտքի ՛՛անհավատների՝՝։  Գրեչենը այդ միտքը համարում է անհեթեթություն , քանի որ ափիոնի առեւտուրը ավելի մեծ վնաս է հասցնում հենց մահմեդականներին, ավելացնելով թմրամոլների թիվը։


E-mail This Article Հոդվածը ուղարկել
Print This Article Տպագիր տարբերակ
  Գլխավոր նյութեր
Թուրքիայում գործադուլներն արգելվում են օրենքով

  Հավելյալ նյութեր
Ֆիլիպինների ընտրարշավում՝ 57 զոհ
Հնդկաստանի վարչապետի աննախադեպ ընդունելությունն ԱՄՆ-ում
ԱՄՆ-ի տնտեսությունն աճում է սպասվածից ավելի դանդաղ արագությամբ
Իրանն ու Ռուսաստանը՝ հակասությունների մեջ
Դանիել Յոհաննեսը՝  Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրեն
Բնապահպանական հարցեր. ԱՄՆ-Չինաստան համագործակցություն
Իրանը, ՄԱԿ-ը եւ ուրանի խնդիրները
Այլեւս լցվում է Վաշինգտոնի ու Սեուլի համբերության բաժակը
Նոր խոչընդոտ Իրաքից ամերիկյան մարտական ուժերի դուրսբերման ճանապարհին
900 նոր տներ Երուսաղեմի պաղեստինաբնակ տարածքներում
Ո՞վ է լինելու Եւրոպական Միության լիարժեք հաստիքով առաջին նախագահը
Իրանի հետ բանակցությունները չեն ավարտվել
Հարցազրույց Թուրքիայում ԱՄՆ-ի նախկին դեսպանի հետ
Ջուր՝ լուսնի վրա
Միջազգային համայնքը դատապարտել է ինտերնետային գործիչներին ձերբակալելու Ադրբեջանի որոշումը
Իրավապաշտպան Շիրին Էբադին քննադատում է մարդու իրավունքների սահմանափակումները Իրանում
ԵԱՀԿ զեկույց. Կոսովոյի պարտավորությունների ցանկը
Ջոն Մաքքեյն.  ՝՝Հավատացած եմ, որ ցեղասպանություն իրականացվել է հայերի դեմ՛՛
ԱՄՆ-ի նախագահը ցանկանում է այցելել Հիրոշիմա եւ Նագասակի
Լրտեսության մեղադրանք՝ ԱՄՆ-ի քաղաքացիների դեմ
ԱՄՆ-ը սգում է ռազմական հենակետի 13 զոհերի համար
Ռուսաստանը նախազգուշացրել  է Վրաստանի  կողմից Հարավային Օսիայի դեմ հարձակման հավանականության մասին
Հայաստանին և Արցախին ավելի մեծ ֆինանսական աջակցություն