VOANews.com

Ամերիկայի Ձայն ▪ Armenian Հեռուստատեսայինհաղորդումներ հայերենով

 
Լուրեր 45 լեզուներով
Պետքարտուղար Քլինթընը հանձն է առել Մերձավոր Արևելքում խաղաղության նոր առաջարկներ ներկայացնել

28/05/2009

Sec. of State Hillary Rodham Clinton, Egyptian FM Ahmed Aboul Gheit talk to the media at the State Department in Washington, 27 May 2009
S
Չորեքշաբթի օրը ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթընը հայտարարել է, որ Օբամայի վարչակազմը շուտով կներկայացնի Իսրայելի և պաղեստինցիների միջև հակամարտության հանգուցալուծման “շատ կոնկրետ առաջարկներ”:

Վերջին շրջանում Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի դիվանագիտության ակտիվություն է նկատվում: Մինչ ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Ջորջ Միթչելը Լոնդոնում բանակցում է Իսրայելի պաշտոնյաների հետ, նախագահ Օբաման հինգշաբթի օրը պատրաստվում է հանդիպել Պաղեստինական տարածքների նախագահ Մահմուդ Աբբասին:

Տաս օր առաջ Սպիտակ տուն էր այցելել Իսրայելի վարչապետ Բանիամին Նեթանյահուն: Չնայած այն հանգամանքին, որ նա համաձայն չէ Պաղեստինի պետականության հաստատման գաղափարին, պետքարտուղար Քլինթընը Վաշինգտոնում իր եգիպտական պաշտոնակցի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Օբամայի վարչակազմը հետևողական կլինի Պաղեստինի պետության հաստատման հարցում:

"Ես եգիպտական կողմին վստահեցրել եմ, որ նախագահ Օբաման և ես նվիրված ենք Մերձավոր Արևելքում համապարփակ խաղաղության և երկու պետության հաստատման գաղափարին, և որ Եգիպտոսը էական գործընկեր կարող է լինել այս տեսլականն իրականացնելու համար”, նշել է Հիլարի Քլինթընը:

Նա հայտարարել է, որ Օբամայի վարչակազմը Իսրայելի և պաղեստինցիների համար հատուկ առաջարկներ է մշակում, և տարածաշրջանի արաբական պետություններին կոչ է արել Իսրայելի հետ վստահության հաստատման քայլեր ձեռնարկել` բանակցությունների համար բարենպաստ մթնոլորտ ստեղծելու նպատակով:

Եգիպտոսի արտգործնախարար Աբուլ Գեյթն իր հերթին հիշատակել է Իսրայելի այն պնդումները, որ տարածաշրջանի հիմնական խնդիրը Իրանի միջուկային ծրագիրն է: Կարևորելով Իրանի հարցը` նա նշել է, որ Պաղեստինի խնդիրն է ամենաէականը, և որ անգործությունը կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ:

"Եթե Իսրայելի կողքին Պաղեստինի պետություն չհաստատվի, կարծում եմ, իրավիճակն էապես կվատթարանա, ինչը բացասական ազդեցություն կունենա ոչ միայն տարածաշրջանի բոլոր պետությունների, այլև` ԱՄՆ-ի, Արևմտյան աշխարհի և ընդհանրապես մարդկության վրա”, ասել է Աբուլ Գեյթը:

Արտգործնախարարները նաև քննարկել են հաջորդ շաբաթ նախագահ Օբամայի` Կահիրե կատարելիք այցը, որի ժամանակ նախագահը հանդես կգա մահմեդական աշխարհին ուղղված իր երկար սպասված խոսքով:


E-mail This Article Հոդվածը ուղարկել
Print This Article Տպագիր տարբերակ
  Գլխավոր նյութեր
ԱՄՆ-ը սգում է ռազմական հենակետի 13 զոհերի համար

  Հավելյալ նյութեր
Ռուսաստանը նախազգուշացրել  է Վրաստանի  կողմից Հարավային Օսիայի դեմ հարձակման հավանականության մասին
Հայաստանին և Արցախին ավելի մեծ ֆինանսական աջակցություն
Բողոքի նոր ցույցեր Իրանի մայրաքաղաքում
Աֆղանստանի նախագահական ընտրություններում հաղթող է հայտարարվել Համիդ Քարզայը
12 ամիս շարունակական անկումից հետո ԱՄՆ-ի տնտեսությունը գնում է դեպի կայունացում
Արմեն Խարազյան. ՛՛ Հայ-թուրքական արձանագրությունների եւ ղարաբաղյան հարցի շաղկապումը դեղատոմս է երկու խնդիրների չլուծման՝՝
Հակաթուրքական տրամադրություններ Իսրայելում
Կրոնական ազատություններն աշխարհում
Թուրքիան՝ Իրանի բարեկամ, Իսրայելի՝ քննադատ
ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի ու Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի հակադիր կարծիքները
Հիլարի Քլինթըն. ՛՛Իրանի եւ Հյուսիսային Կորեայի միջուկային նկրտումների կասեցումը խիստ կարեւոր է կայունության հաստատման համար՝՝
Իրանական ուրանը Ռուսաստա՞ն
Աֆղանստանում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ
Ինչ են ուզում ապացուցել Լոքըրբիի աղետից տուժածների հարազատները
Դեմոկրատ սենատոր Ջոն Քերրին եւ հանրապետական սենատոր Լինսի Գրեյհամը փորձում են կոնգրեսում բարձրացնել կլիմայական փոփոխությունների մասին  օրենք հաստատելու հարցը
Թուրքիան պետք է հարգի Իրաքի ինքնիշխանությունը
Հայաստանի նախագահի պատվիրակությունը՝ Թուրքիայում