VOANews.com

Ամերիկայի Ձայն ▪ Armenian Հեռուստատեսայինհաղորդումներ հայերենով

 
Լուրեր 45 լեզուներով
՝՝Թրանսփարենսի Ինթերնեյշընըլ՛՛. Կաշառակերությունն աշխարհում գրանցում է նկատելի աճ


03/06/2009

 
[insert caption here]

՝՝Թրանսփարենսի Ինթերնեյշընըլ՛՛ միջազգային կազմակերպության ՝՝Համաշխարհային կոռուպցիայի բարոմետր՛՛ անվանումը կրող հետազոտությունների կենտրոնը, որը գնահատում է աշխարհի մի քանի տասնյակ երկրներում կոռուպցիայի նկատմամբ հասարակության վերաբերմունքը եւ աշխարհում կաշառակերության վիճակը, հանդես է եկել 2ՕՕ9 թվականի հաշվետվությամբ։ Հարցախույզի է ենթարկվել 69 երկրներում ավելի քան 73 հազար մարդ։


Հարցման ենթարկվածների կեսը կաշառարված է համարում մասնավոր ճյուղը, ինչը հինգ տարի առաջ կատարված հարցախույզի արդյունքների համեմատ գրանցել է 8 տոկոսի աճ։ Մարդիկ այն համոզմունքին են, որ այս ճյուղում կաշառատվությունը հաճախ նպաստում է մասնավոր ընկերությունների օգտին օրենքներ ընդունելուն։ Այս մտահոգությունն ամենամեծն է նորանկախ երկրներում, որոնց թվին է պատկանում Հայաստանը։

13 երկրներում ամենակաշառարված համակարգը մարդիկ համարում են մասնավոր ճյուղը։ 11-ում կաշառարվածության մեջ մարդիկ ավելի շատ մեղադրում են դատական համակարգին։ Այդ երկրների շարքում է Հայաստանը։
՝՝Աշխարհում աճում է մանր կաշառակերությունը՛՛, ասված է զեկույցում, որը նշում է նաեւ, թե այստեղ գլխավոր կաշառառուն համարվում է ոստիկանությունը։
Անցած 12 ամիսների ընթացքում մանր կաշառքներ է տվել հարցման ենթարկված յուրաքանչյուր 1Օ քաղաքացուց մեկը։ 1Օ-ից  4-ի տված կաշառքը կազմում է նրանց տարեկան եկամտի 1Օ տոկոսը։

Մանր կաշառակերությունը ամենաշատը տարածված է հետեւյալ երկրներում. Կամբոջա, Իրաք, Քամերուն, Լիբերիա, Սիերա Լիոն, Ուգանդա, Ադրբեջան եւ Հայաստան։
Եւրոպական Միության, լատինամերիկյան երկրների եւ Աֆրիկայի հարավային երկրների մեծ մասում ամենակոռումպացված համակարգը մարդիկ համարում են քաղաքական կուսակցությունները։
Մերձավոր Արեւելքում, Հյուսիսային Աֆրիկայում, Արեւմտյան Բալկաններում ու Թուրքիայում ամենակոռումպացվածը, ըստ հարցման ենթարկվածների, քաղաքացիական ծառայություններն են։ Հյուսիսային Ամերիկայում մարդկանց գնահատմամբ ամենակաշառառվածը խորհրդարանն է։


Կաշառատվության մակարդակով աշխարհի երկրները բաժանվել են 5 խմբերի։ Առաջին խմբում ամենակաշառառված երկրներն են, այդ թվում՝ Քամերունը, Լիբերիան եւ Ուգանդան՝ 5Օ տոկոս։ Հինգերորդ ամենաքիչ կաշառառված երկրների ցանկում են, ի շարս այլոց, Կանադան, ԱՄՆ-ը, Նորվեգիան, Թուրքիան, Հարավային Կորեան, Վրաստանը, Նիդերլանդները։

Հայաստանը Ադրբեջանի, Քենիայի, Ռուսաստանի, Սենեգալի, Գանայի ու Մոնղոլիայի հետ երկրորդ դասի մեջ է, որտեղ կաշառատվությունը կազմում է 23-ից 49 տոկոս։


՝՝Թրանսփարենսի Ինթերնեյշընըլ՛՛ միջազգային կազմակերպության ՝՝Համաշխարհային կոռուպցիայի բարոմետր՛՛ անվանումը կրող հետազոտությունների ցանցի 2ՕՕ9 թվականի զեկույցը հանգում է այն եզրակացության, որ կոռուպցիան վերացնելու աշխարհի երկրների կառավարությունների գործադրած ջանքերը հիմնականում արդյունավետ չեն։ Այդ կարծիքին է Հայաստանում հարցման ենթարկված քաղաքացիների 48 տոկոսը, Ադրբեջանում՝ 61, Վրաստանում 21՝ տոկոսը։


E-mail This Article Հոդվածը ուղարկել
Print This Article Տպագիր տարբերակ
  Գլխավոր նյութեր
ԵԱՀԿ զեկույց. Կոսովոյի պարտավորությունների ցանկը

  Հավելյալ նյութեր
Ջոն Մաքքեյն.  ՝՝Հավատացած եմ, որ ցեղասպանություն իրականացվել է հայերի դեմ՛՛
ԱՄՆ-ի նախագահը ցանկանում է այցելել Հիրոշիմա եւ Նագասակի
Լրտեսության մեղադրանք՝ ԱՄՆ-ի քաղաքացիների դեմ
ԱՄՆ-ը սգում է ռազմական հենակետի 13 զոհերի համար
Ռուսաստանը նախազգուշացրել  է Վրաստանի  կողմից Հարավային Օսիայի դեմ հարձակման հավանականության մասին
Հայաստանին և Արցախին ավելի մեծ ֆինանսական աջակցություն
Բողոքի նոր ցույցեր Իրանի մայրաքաղաքում
Աֆղանստանի նախագահական ընտրություններում հաղթող է հայտարարվել Համիդ Քարզայը
12 ամիս շարունակական անկումից հետո ԱՄՆ-ի տնտեսությունը գնում է դեպի կայունացում
Արմեն Խարազյան. ՛՛ Հայ-թուրքական արձանագրությունների եւ ղարաբաղյան հարցի շաղկապումը դեղատոմս է երկու խնդիրների չլուծման՝՝
Հակաթուրքական տրամադրություններ Իսրայելում
Կրոնական ազատություններն աշխարհում
Թուրքիան՝ Իրանի բարեկամ, Իսրայելի՝ քննադատ
ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի ու Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի հակադիր կարծիքները
Հիլարի Քլինթըն. ՛՛Իրանի եւ Հյուսիսային Կորեայի միջուկային նկրտումների կասեցումը խիստ կարեւոր է կայունության հաստատման համար՝՝
Իրանական ուրանը Ռուսաստա՞ն
Աֆղանստանում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ
Ինչ են ուզում ապացուցել Լոքըրբիի աղետից տուժածների հարազատները
Դեմոկրատ սենատոր Ջոն Քերրին եւ հանրապետական սենատոր Լինսի Գրեյհամը փորձում են կոնգրեսում բարձրացնել կլիմայական փոփոխությունների մասին  օրենք հաստատելու հարցը
Թուրքիան պետք է հարգի Իրաքի ինքնիշխանությունը
Հայաստանի նախագահի պատվիրակությունը՝ Թուրքիայում