VOANews.com

Ամերիկայի Ձայն ▪ Armenian Հեռուստատեսայինհաղորդումներ հայերենով

 
Լուրեր 45 լեզուներով
Նախագահական ընտրապայքարի թեժ փուլ Իրանում

09/06/2009

Supporters of Mir Hossein Mousavi, hold a poster of him with former president Mohammad Khatami, during a election campaign in Tehran, 23 May 2009Հունիսի 12ին Իրանում տեղի ունենալիք ընտրություններից մի քանի օր առաջ տասնյակ հազարավոր իրանցիներ հանրահավաքներով իրենց աջակցությունն են  ցույց տվել նախագահ Մահմուդ Ահմադինեջադին եւ նրա մրցակից  Միր Հոսեյն Մուսավիին ։

Իրանի հեռուստատեսությամբ ցուցադրվել է  ընտրարշավային բանավեճ ներկա նախագահ Մահմուդ Ահմադինեջադի եւ նախագահական թեկնածու Մոհսեն Ռեզայի միջեւ։  Իրանի նախագահը  պաշտպանել է իր քաղաքականությունը միջազգային եւ ներքին հարցերում,  իսկ նրա մրցակիցը միանալով մյուս թեկնածուներին, քննադատել է Ահմադինեջադին.
՛՛Եթե Ահմադինեջադը դարձյալ նախագահ ընտրվի եւ  մեր երկրի անվտանգությունը ղեկավարի նույն ձեւով, ապա այս երկրում մենք կկանգնենք անուղղելի վտանգի առջեւ՝՝, ասել է նա։

Ահմեդինեջադի աջակիցներին դուր են գալիս նրա կրակոտ ելույթները, հատկապես հրեաների ողջակիզման թեմայի եւ Իրանի միջուկային ծրագրի շուրջ։

Հանրահավաքների ընթացքում թե՛ Ահմադինեջադի եւ թե՛ նրա գլխավոր մրցակից Միր Հոսեյն Մուսավիի աջակիցները Թեհրանի փողոցներն են դուրս եկել իրենց թեկնածուի ընտրության օգտին։  Ահմադինեջադին աջակցող տասնյակ հազարավոր իրանցիներ հավաքվել են Թեհրանի ամենամեծ մզկիթներից մեկում։  Կառավարության խոսնակ Ղոլամ Հոսեյն Էլհան ասել է, թե Ահմեդինեջադին չի հաջողվել  ելույթ ունենալ     ամբոխի հսկայական մեծության պատճառով, սակայն նա հայտարարել է, թե ՛՛Ահմադինեջադը, երբեք չի նահանջում  սպառնալիքների եւ վիրավորանքների  ճնշման տակ՝՝.

՛՛Ես կքվեարկեմ Ահմեդինեջադի օգտին որովհետեւ նա միակն է, ով երբեք չի ստորագրի այնպիսի փաստաթղթեր, որոնք սպառնում են Իրանի ազգային շահերին եւ նա ապացուցել է դա անցյալ չորս տարիներին՝՝, ասել է հանրահավաքին մասնակցող աջակիցներից մեկը։


Իսկ   նախկին վարչապետ Մուսավիի աջակիցներից կազմված մարդկանց երկար շղթան ձգվել է Թեհրանի ամբողջ տարածքի երկայնքով։  Մուսավիի աջակիցները, ներառյալ բազմաթիվ երիտասարդ ընտրողներ, կարծում են, որ Իրանի միջազգային դիրքը թուլանում է եւ  երկիրը կարիքն ունի առավել ճկուն մոտեցումների կարեւոր խնդիրների նկատմամբ։ Մուսավին ելույթ է ունեցել քաղաքի հարավային մասում հավաքված ամբոխի առջեւ.

՝Ժողովրդի համար աշխատելու փոխարեն,  սղաճը վերահսկելու եւ թմրամոլությունը արմատախիլ անելու փոխարեն, Ահմեդինեջադը զբաղվում է մարդկանց դեմ կեղծ փաստաթղթեր հավաքելով՝՝, ասել է Մուսավին։

Քաղաքական թեժ բանավեճերը եւ փոխադարձ  ամբաստանությունների  ու  վիրավորանքների  նոր ալիքը վկայում է Իրանի քաղաքական խորը բաժանումների մասին։  

Հանրային կարծիքի հավաստի հաշվառումներ դեռեւս չկան, սակայն  բարեփոխամետ թեկնածուները, ովքեր խոստանում են Իրանում թուլացնել սոցիալական եւ քաղաքական սահմանափակումները եւ բարելավել հարաբերությունները Արեւմուտքի հետ, թվում է, թե առավելություն են ձեռք բերում, մինչ Ահմեդինեջադի հեղինակությունը աստիճանաբար նվազում է Իրանի տնտեսական խնդիրների պատճառով։


E-mail This Article Հոդվածը ուղարկել
Print This Article Տպագիր տարբերակ
  Գլխավոր նյութեր
Թուրքիայում գործադուլներն արգելվում են օրենքով

  Հավելյալ նյութեր
Ֆիլիպինների ընտրարշավում՝ 57 զոհ
Հնդկաստանի վարչապետի աննախադեպ ընդունելությունն ԱՄՆ-ում
ԱՄՆ-ի տնտեսությունն աճում է սպասվածից ավելի դանդաղ արագությամբ
Իրանն ու Ռուսաստանը՝ հակասությունների մեջ
Դանիել Յոհաննեսը՝  Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրեն
Բնապահպանական հարցեր. ԱՄՆ-Չինաստան համագործակցություն
Իրանը, ՄԱԿ-ը եւ ուրանի խնդիրները
Այլեւս լցվում է Վաշինգտոնի ու Սեուլի համբերության բաժակը
Նոր խոչընդոտ Իրաքից ամերիկյան մարտական ուժերի դուրսբերման ճանապարհին
900 նոր տներ Երուսաղեմի պաղեստինաբնակ տարածքներում
Ո՞վ է լինելու Եւրոպական Միության լիարժեք հաստիքով առաջին նախագահը
Իրանի հետ բանակցությունները չեն ավարտվել
Հարցազրույց Թուրքիայում ԱՄՆ-ի նախկին դեսպանի հետ
Ջուր՝ լուսնի վրա
Միջազգային համայնքը դատապարտել է ինտերնետային գործիչներին ձերբակալելու Ադրբեջանի որոշումը
Իրավապաշտպան Շիրին Էբադին քննադատում է մարդու իրավունքների սահմանափակումները Իրանում
ԵԱՀԿ զեկույց. Կոսովոյի պարտավորությունների ցանկը
Ջոն Մաքքեյն.  ՝՝Հավատացած եմ, որ ցեղասպանություն իրականացվել է հայերի դեմ՛՛
ԱՄՆ-ի նախագահը ցանկանում է այցելել Հիրոշիմա եւ Նագասակի
Լրտեսության մեղադրանք՝ ԱՄՆ-ի քաղաքացիների դեմ
ԱՄՆ-ը սգում է ռազմական հենակետի 13 զոհերի համար
Ռուսաստանը նախազգուշացրել  է Վրաստանի  կողմից Հարավային Օսիայի դեմ հարձակման հավանականության մասին
Հայաստանին և Արցախին ավելի մեծ ֆինանսական աջակցություն