VOANews.com

Ամերիկայի Ձայն ▪ Armenian Հեռուստատեսայինհաղորդումներ հայերենով

 
Լուրեր 45 լեզուներով
՝՝ԱՄՆ-ի վարչակազմն աջակցում է հայ-թուրքական պատմական հանձնաժողով հիմնելու գաղափարը՛՛


17/06/2009

 

[insert caption here]

 ԱՄՆ-ի Արտգործնախարարի Եւրոպայի եւ նախկին խորհրդային երկրների հարցերով օգնական Ֆիլ Գորդոնը, որը վերջերս էր գտնվում անդրկովկասյան տարածաշրջանում, երեքշաբթի օրը ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Եւրոպական հարցերով ենթահանձնաժողովում հանդես գալով հաշվետվությամբ, պատասխանեց նաեւ հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերություններին վերաբերող հարցին, որը նրան հղեց ենթահանձնաժողովի նախագահ Ռոբերտ Ուեքսլերը։ Վերջինս նաեւ թուրքական հարցերով հանձնաժողովի համանախագահն է։
՝՝Ի՞նչ է ԱՄՆ-ի արտգործնախարարությունն անում, որպեսզի հայ-թուրքական հարաբերություններում Ադրբեջանը շահի՛՛։  

Ուեքսլերի այս հարցին Ֆիլ Գորդոնը պատասխանեց, ասելով, թե ՝՝Այստեղ առկա են երկու զուգահեռներ՝ հայ-թուրքական երկխոսությունը եւ Լեռնային Ղարաբաղի խաղաղության գործընթացը։ Պատմական մեծ նշանակություն ունի հայ-թուրքական հաշտեցման գործընթացը՛՛, ասաց նա, հույս հայտնելով, որ ի վերջո այն կտանի դեպի դիվանագիտական հարաբերությունների հաստատում, սահմանների բացում, ինչպես նաեւ կարող են ստեղծվել այդ թվում պատմությունն ուսումնասիրող հանձնաժողովներ։


ԱՄՆ-ի վարչակազմը խրախուսում եւ աջակցում է եւ հայ-թուրքական երկխոսության եւ ղարաբաղյան խաղաղության գործընթացները, ասաց նա, հուսալով, որ դրանք կշարունակվեն անկախ Եւրոպայում կամ այլուր տեղի ունեցող իրադարձություններին, քանի որ, նրա խոսքերով, ՝՝դրանք բխում են ամբողջ տարածաշրջանի շահերից՛՛։

ԱՄՆ-ի արտգործնախարարի օգնականը շեշտեց, որ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը աջակցում է հայ-թուրքական պատմական հանձնաժողով հիմնելու գաղափարը։ Մի բան, որը մի շարք կազմակերպություններ, ինչպես օրինակ Ամերիկայի հայ դատի հանձնախումբը, համարում են Հայոց ցեղասպանությունը հարցականի տակ դնելու Թուրքիայի կառավարության ջանքերի արդյունք։

՝՝Եւ այն հանգամանքը, որ Օբաման աջակցում է հայ-թուրքական պատմական հանձնաժողով ստեղծելու գաղափարը՛՛, ասում են նրանք, ՝՝հակասում է ընտրարշավի ժամանակ Հայոց ցեղասպանությունը անվերապահորեն ճանաչելու Օբամայի դիրքորոշմանը՛՛։


E-mail This Article Հոդվածը ուղարկել
Print This Article Տպագիր տարբերակ
  Գլխավոր նյութեր
Նախագահ Օբամայի ինտերնետային ուղերձն Իրանին

  Հավելյալ նյութեր
Եվս 1 քաղբանտարկյալ Իրանում
ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը մոտ են միջուկային սպառազինությունների  կրճատման նոր պայմանագրի ստորագրմանը
Ավստարալիական ուրան Ռուսաստանին
՝՝Դադարեցրո՛ւ հրեաների վերաբնակեցման գործընթացը՛՛
Կառավարությունը տապալելու փորձերի մասին 33 մեղադրանք Թուրքիայում
Ի վերջո, եղե՞լ է գործարք պետդեպարտամենտի ու Կոնգրեսի ղեկավարության միջեւ
Սարքավորումների գաղտնի վաճառք ԱՄՆ-ից
Ռուանդայի ցեղասպանության մեջ մեղադրվողին ներում չկա
՝՝Նիսսան՛՛ ընկերությունը սկսում է նոր էլեկտրական ավտոմեքենաների արտադրություն
ՄԱԿ-ը կոչ է անում Ռուսաստանին եւ Վրաստանին պահպանել խաղաղ հարաբերություններ
ԱՄՆ-ի իշխանությունները դեմ են Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւին
Ադրբեջանի պատասխանը Նալբանդյանին
Իրանական գազը Պակիստանում
Պակիստանում դատապարտվում է ամերիկացի հինգ մահմեդական
Թուրքիան սպառնում է վտարել 1ՕՕ հազար հայերի
Իրաքի քրդերը սգում են 22 տարի առաջ իրականացված քիմիական հարձակման զոհերի համար
Քաշմիրի գոտում վերսկսվել  են բռնությունները
Չինաստանի մոտեցումը Իրանի միջուկային ծրագրին
Վրացական հեռուստաընկերության հեռարձակած կեղծ տեղեկատվությունը
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը գուցե խախտել է ամերիկյան օրենքները
Իսրայելը շարունակում է վերաբնակեցնե՞լ
Իրաքի բանտերը` իրաքցիներին
՝՝Ղարաբաղի հայերը չեն կարող միանալ բանակցություններին՛՛
Թուրքիայի արտգործնախարարը ներկայացնում է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւերի մանրամասնությունները
Եւրոպական Միության հանձնակատարի կոչը Թուրքիային
Չինաստանը չի արժեվորի յուանը
Օտարերկրացիներ Աֆղաստանի ընտրական հանձնաժողովում
Շվեդիայի խորհրդարանը ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը
Բենգալյան նորածին 4 վագր՝ Հնդկաստանի կենդանաբանական այգում.
Եմենում բռնագրավում են լրատվակայանների սարքավորումները
Ռուսական ատոմակայաններ Հնդկաստանում
Ալբանիա և Սերբիա. համագործակցության փորձեր
Իսրայելի ու Հորդանան գետի արեւմտյան ափի սահմանները՝ փակ
Եւս 45 զոհ Պակիստանում
Շինջանը Արևելյան Թուրքիստա՞ն
Իրաքյան ընտրությունների նախնական արդյունքները
Բախում Հունաստանում
Ավտոճանապարհային մահացու վթարների թիվը կտրուկ անկում է ապրել ԱՄՆ-ում
ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդընի այցելությունը Մերձավոր Արեւելք
Մահմուդ Ահմադինեջադը հանդիպել է Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի հետ
Դալայի Լաման մեղադրում է
Ամերիկացի լեռնագնացներն Իրանում
Ռուսաստանում 1Օ անձինք մեղադրվում են ՝՝Նեւսկի Էքսպրես՛՛-ը պայթեցնելու մեջ
Ամերիկացի գեներալն ու ղրղզ նախագահը՝ անվտագության հարցերի մասին
Թուրքիայի դեսպանը դեռեւս չի վերադարձել ԱՄՆ
Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը վերսկսում են միջուկային սպառազինության կրճատման խորհրդակցությունները
Վերսկսվում են բանակցությունները Մերձավոր Արևելքում
Նոր հարձակում ԱՄՆ-ի համալսարանում
Իսրայելն ու Սիրիան մտադիր են արտադրել միջուկային էներգիա
Ույղուր լրտեսը՝ Շվեդիայի դատարանում
՛՛The Hurt Locker՝՝ ֆիլմը արժանացավ Օսկարի մրցանակի ՛՛լավագույն ֆիլմ՝՝ անվանակարգում
Զորավարժություններ Հարավային Կորեայում
Իրաքում հաշվարկում են խորհրդարանական ընտրությունների արդյունքները