VOANews.com

Ամերիկայի Ձայն ▪ Armenian Հեռուստատեսայինհաղորդումներ հայերենով

 
Լուրեր 45 լեզուներով
Իրանում իրադրությունը լարվում է


18/06/2009

[insert caption here]

 Իրանում 1979 թվականի մահմեդական հեղափոխությունից ի վեր վերջին մի քանի օրերին անընդմեջ  անցկացվող ամենածավալուն բողոքի ցույցերը ցնցել են այս երկիրն ու նրա կառավարությանը։ Մի քանի հարյուր հազարի հասնող ցուցարարները, որոնց մեջ էր նախագահական ընտրություններում իշխանությունների կողմից պարտված հայտարարվախ Միր Հուսեին Մուսավին, Իման Խոմենեի հրապարակ հասնելուն պես սկսեցին վանկարկել Մահ բռնակալին կոչը, այսպիսով մեծ սպառնալիք դառնալով ժողովրդավարության ու կրոնական իշխանության համատեղմամբ կազմված Իրանի կարգերի համար։ 


Կրոնական իշխանության դիրքերն առայժմ ամուր են այնքանով, որ այն վայելում է երկրի ամենահզոր ռազմական ուժի՝ Իրանի հեղափոխական պահակազորի պաշտպանությունը։ Սակայն այս շարժումն արդեն քաղաքական վատ վիճակի մեջ է դրել երկրի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիին, հարցականի տակ դնելով վճռական բոլոր խնդիրները լուծելու հարցում նրա վերջնական խոսքը։

Իրանի նախկին նախագահ Հաշեմի Ռաֆսանջանին, որը գերագույն առաջնորդին ընտրող եւ նրան այս դիրքից զրկելու լիազորություն ունեցող կրոնական խորհրդի նախագահն է, Իրանի նախագահ Ահմադինեջադի սուր քննադատն է ու հակառակորդը։
Ահմադինեջադը, որը վայելում է գերագույն առաջնորդ Խամենեիի աջակցությունը, ընտրությունների ժամանակ մեղադրել էր Ռաֆսանջանիին ու նրա ընտանիքին՝ իր խոսքերով ասած՝ Մուսավիի կաշառարված աջակիցների շարքում լինելու մեջ։

Չնայած շատերն են զարմանում այս պահին Ռաֆսանջանիի լռության համար, մեծաթիվ վերլուծաբաններ էլ, ինչպես օրինակ Մերձավոր Արեւելքի հարցերով մասնագետ Ալեքս Վաթանքան է ասում, Ռաֆսանջանին այս պահին բեմահարթակի հակառակ կողմում եռանդուն գործունեություն է տանում ընդդեմ Ահմադինեջադի։

Եւ չնայած, ասում են նրանք, կրոնական խորհուրդը դժվար թե գնա գերագույն առաջնորդին այդ դիրքից զրկելու աննախադեպ քայլի, շատ հավանական է, որ այս պահը Ռաֆսանջանին օգտագործի Ահմադինեջադին պաշտոնանկ անելու հարցում գերագույն առաջնորդի հավանությունը ստանալու համար։
Կրոնական կարգերի տապալման հնարավորությունը անհավանական է համարում նաեւ Բուշի վարչակազմում ԱՄՆ-ի փոխարտգործնախարար Նիքոլաս Բըրնսը, ասելով, թե չի կարելի ենթադրել, որ կփլուզվեն Իրանի կրոնական կարգերը, սակայն ավելացնում, որ բարեփոխականներն աստիճանաբար ավելի ամուր դիրքեր են գրավում Թեհրանում։


Փորձագետներն ասում են, թե այսօր գրանցվում են Իրանի մահմեդական հեղափոխությունից հետո այս երկրի պատմության ամենակարեւոր պահերը, որոնք ծնվել են ընտրություններում արձանագրված խախտումներից՝ ընդերքում ունենալով բարեփոխություններ տեսնելու մարդկանց մեծ ցանկությունը։ 


E-mail This Article Հոդվածը ուղարկել
Print This Article Տպագիր տարբերակ
  Գլխավոր նյութեր
Այսօր ԱՄՆ-ը նշում է Գոհաբանության տոնը. Երկրի նախագահի ուղերձը

  Հավելյալ նյութեր
՝՝Իրանը չի համագործակցում միջուկային խնդիրները լուծելու գործում՛՛
Չինաստանը՝ կլիմայական փոփոխությունների դեմ պայքարում
Հրաժարականներ Գերմանիայում
Թուրքիայում գործադուլներն արգելվում են օրենքով
Ֆիլիպինների ընտրարշավում՝ 57 զոհ
Հնդկաստանի վարչապետի աննախադեպ ընդունելությունն ԱՄՆ-ում
ԱՄՆ-ի տնտեսությունն աճում է սպասվածից ավելի դանդաղ արագությամբ
Իրանն ու Ռուսաստանը՝ հակասությունների մեջ
Դանիել Յոհաննեսը՝  Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրեն
Բնապահպանական հարցեր. ԱՄՆ-Չինաստան համագործակցություն
Իրանը, ՄԱԿ-ը եւ ուրանի խնդիրները
Այլեւս լցվում է Վաշինգտոնի ու Սեուլի համբերության բաժակը
Նոր խոչընդոտ Իրաքից ամերիկյան մարտական ուժերի դուրսբերման ճանապարհին
900 նոր տներ Երուսաղեմի պաղեստինաբնակ տարածքներում
Ո՞վ է լինելու Եւրոպական Միության լիարժեք հաստիքով առաջին նախագահը
Իրանի հետ բանակցությունները չեն ավարտվել
Հարցազրույց Թուրքիայում ԱՄՆ-ի նախկին դեսպանի հետ
Ջուր՝ լուսնի վրա
Միջազգային համայնքը դատապարտել է ինտերնետային գործիչներին ձերբակալելու Ադրբեջանի որոշումը
Իրավապաշտպան Շիրին Էբադին քննադատում է մարդու իրավունքների սահմանափակումները Իրանում
ԵԱՀԿ զեկույց. Կոսովոյի պարտավորությունների ցանկը
Ջոն Մաքքեյն.  ՝՝Հավատացած եմ, որ ցեղասպանություն իրականացվել է հայերի դեմ՛՛
ԱՄՆ-ի նախագահը ցանկանում է այցելել Հիրոշիմա եւ Նագասակի
Լրտեսության մեղադրանք՝ ԱՄՆ-ի քաղաքացիների դեմ
ԱՄՆ-ը սգում է ռազմական հենակետի 13 զոհերի համար
Ռուսաստանը նախազգուշացրել  է Վրաստանի  կողմից Հարավային Օսիայի դեմ հարձակման հավանականության մասին
Հայաստանին և Արցախին ավելի մեծ ֆինանսական աջակցություն