VOANews.com

Ամերիկայի Ձայն ▪ Armenian Հեռուստատեսայինհաղորդումներ հայերենով

 
Լուրեր 45 լեզուներով
Հարցազրույց Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի հետ


22/06/2009

[insert caption here]

 Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները Լեռնային Ղարաբաղի շուրջ անցկացվող բանակցությունների ընթացքը քննարկելու համար հունիսի 26-ին հանդիպում կանցկացնեն Փարիզում։
՝՝Հույս կա, որ հանդիպման ժամանակ կգրանցվի նկատելի առաջընթաց՛՛։ ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ին տված հարցազրույցում այս միտքն արտահայտեց Մինսկի խմբի համանախագահ, ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի օգնական Մեթյու Բրայզան։
Նա ասաց, թե իրենք ջանում են վերջնական տեսքի բերել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման 1Օ-ից 2Օ հիմնական սկզբունքներ։

՝՝Դրանից հետո հույս կունենանք, որ մինչեւ տարեվերջ նախագահները կկարողանան վերջանական տեսքի բերել հիմնական սկզբունքների ամբողջ փաթեթը՛՛, ասաց նա։

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների պատճառով Ադրբեջանում առաջ եկող խանդին՝ Բրայզան ասաց, թե հայ-թուրքական հարաբերություններն ու ղարաբաղյան խնդիրն իրարից անկախ հարցեր են, որոնց կարգավորման գործընթացներն առաջ են գնում իրար զուգահեռ, բայցեւ՝ տարբեր արագություններով, որոնցից յուրաքանչյուրում որեւէ առաջընթաց կարող է փոխել ամբողջ տարածաշրջանում ընդհանուր մթնոլորտը եւ դրականորեն անդրադառնալ մյուս գործընթացի վրա։ 

Ղարաբաղյան խնդրի կարգավորման ծրագիրը, Մեթյու Բրայզայի խոսքերով, ընդգրկում է Ադրբեջանին տարածքների վերադարձի, տեղահանված անձանց վերդարձի, ապառազմականացմանը, միջազգային խաղաղապահների տեղակայմանը վերաբերող, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքի եւ Լեռնային Ղարաբաղի համար՝՝ինչ որ մի օրինական կարգավիճակ ապահովելու՛՛ հարցեր։
՝՝Սրանք բոլորը սկզբունքներ են, որոնց շուրջ համաձայնությունները գտնվում են տարբեր մակարդակներում՛՛, ասաց նա։

Ըստ նրա, Ադրբեջանի հետ ԱՄՆ-ի համագործակցության բնագավառում կա գլխավոր ռազմավարական նշանակության երեք հարց՝ անվտանգություն, էներգետիկա եւ ներքին բարեփոխություններ Ադրբեջանում։

Բրայզան կարծում է, որ եկող մի քանի տարիներին ամբողջ այս տարածաշրջանում էներգիայի հարցում Ադրբեջանը դառնալու է ամենակարեւոր երկիրը։

Հարցազրույցի ընթացքում Մինսկի խմբի ամերիկացի համանախագահն անդրադարձավ նաեւ Աբխազիայի ու Հարավային Օսիայի հիմնահարցերին, ասելով, թե ԱՄՆ-ը երբեք չի շեղվի իր դիրքերից ու երբեք չի ճանաչի Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախությունը, այնպես ինչպես երբեք չճանաչեց մերձբալթյան երեք երկրների կցումը Խորհրդային Միությանը։

Նա  կարծում է, որ ՝՝Վրաստանում իրադրության բարելավման, բարեփոխումների, ժողովրդավարության առաջընթացի ու տնտեսության զարգացման արդյունքում, ինչին մեծապես աջակցելու է ԱՄՆ-ը, Աբխազիան ու Հարավային Օսիան իրենք կորոշեն նորից վերադառնալ Վրաստանի կազմ՛՛։


E-mail This Article Հոդվածը ուղարկել
Print This Article Տպագիր տարբերակ
  Գլխավոր նյութեր
Իրանն ու Ռուսաստանը՝ հակասությունների մեջ

  Հավելյալ նյութեր
ԱՄՆ-ի տնտեսությունն աճում է սպասվածից ավելի դանդաղ արագությամբ
Դանիել Յոհաննեսը՝  Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրեն
Բնապահպանական հարցեր. ԱՄՆ-Չինաստան համագործակցություն
Իրանը, ՄԱԿ-ը եւ ուրանի խնդիրները
Այլեւս լցվում է Վաշինգտոնի ու Սեուլի համբերության բաժակը
Նոր խոչընդոտ Իրաքից ամերիկյան մարտական ուժերի դուրսբերման ճանապարհին
900 նոր տներ Երուսաղեմի պաղեստինաբնակ տարածքներում
Ո՞վ է լինելու Եւրոպական Միության լիարժեք հաստիքով առաջին նախագահը
Իրանի հետ բանակցությունները չեն ավարտվել
Հարցազրույց Թուրքիայում ԱՄՆ-ի նախկին դեսպանի հետ
Ջուր՝ լուսնի վրա
Միջազգային համայնքը դատապարտել է ինտերնետային գործիչներին ձերբակալելու Ադրբեջանի որոշումը
Իրավապաշտպան Շիրին Էբադին քննադատում է մարդու իրավունքների սահմանափակումները Իրանում
ԵԱՀԿ զեկույց. Կոսովոյի պարտավորությունների ցանկը
Ջոն Մաքքեյն.  ՝՝Հավատացած եմ, որ ցեղասպանություն իրականացվել է հայերի դեմ՛՛
ԱՄՆ-ի նախագահը ցանկանում է այցելել Հիրոշիմա եւ Նագասակի
Լրտեսության մեղադրանք՝ ԱՄՆ-ի քաղաքացիների դեմ
ԱՄՆ-ը սգում է ռազմական հենակետի 13 զոհերի համար
Ռուսաստանը նախազգուշացրել  է Վրաստանի  կողմից Հարավային Օսիայի դեմ հարձակման հավանականության մասին
Հայաստանին և Արցախին ավելի մեծ ֆինանսական աջակցություն