VOANews.com

Ամերիկայի Ձայն ▪ Armenian Հեռուստատեսայինհաղորդումներ հայերենով

 
Լուրեր 45 լեզուներով
Ինչ է ուզում Քաշմիրի ժողովուրդը

23/06/2009

Picture 2

Հնդկական Քաշմիրում ոստիկանության և ցուցարարների միջև բախումները բավականին հաճախակի են պատահում: Դրանցից վերջինը տեղի ունեցավ նախորդ ուրբաթ` հունիսի 19-ին:

Քաշմիրցիների փողոց դուրս գալու պատճառը տեղացի երկու կանանց բռնաբարության փաստն էր, ինչի մեջ նրանք մեղադրում են հնդկական ռազմական հենակետերի զինվորներին: Հնդկական կողմի պնդմամբ միջադեպը Պակիստանի կողմից կազմակերպված սադրանք է: Պաշտոնական Իսլամաբադն իր հերթին հերքում է մեղադրանքները:

Քաշմիրի մոտ երկու երրորդը վերահսկվում է Հնդկաստանի, շրջանի մյուս տարածքները` Պակիստանի կողմից: Երկրամասի սահմանային վերահսկողությունն իրականացվում է ՄԱԿ-ի խաղաղապահների կողմից:

Տարածաշրջանի հնդկական հատվածում բնակվող մի շարք մահմեդական խմբավորումներ պահանջում են կամ անկախություն, կամ էլ միացում Պակիստանի հետ: Միևնույն ժամանակ Հնդկաստանի իշխանությունները համարում են, որ Քաշմիրն ամբողջությամբ հանդիսանում է այդ երկրի անբաժանելի մասը:

ԱՄՆ-ում գործող երկու գիտահետազոտական ինստիտուտների կողմից իրականացված հարցումների արդյունքում տարածքի բնակչության մեծամասնությունն իրենք իրենց որակել են որպես երկու երկրների զոհեր:

Լիվերփուլի համալսարանի ավագ գիտաշխատող Քոլին Իրվինը, որ մասնակցել է հետազոտության անցկացմանը, համարում է, որ չափազանց կարևոր է հասկանալ տեղի բնակչության իրական ցանկություններն ու ակնկալիքները:

Գիտնականի կարծիքով քաշմիրցիները բացահայտորեն ասում են, որ Պակիստանն ու Հնդկաստանը պարզապես օգտագործում են տարածքն իրենց քաղաքական օրակարգերը, շահերն ու հետաքրքրություններն առաջ մղելու նպատակով:

Մումբայում (նախկին Բոմբեյ) նախորդ տարի իրականացված ահաբեկչական հարձակման արդյունքում Հնդկաստանի և Պակիստանի միջև շուրջ 5 տարի շարունակվող խաղաղության գործընթացը կանգ առավ: Հնդկաստանն այս հարձակման մեջ է մեղադրում Պակիստանում տեղակայված “Լաշքար Է Թայիբա” ահաբեկչական խմբավորմանը` պահանջելով այդ երկրի իշխանություններից պատժամիջոցներ կիրառել նրանց նկատմամբ:

“Ընտրական կարծիքի հետազոտությունների կենտրոն” կազմակերպության աշխատակից Յաշվաթ Դեշմուխի կարծիքով քաշմիրցիների համար լավագույն լուծումը համադաշնության ստեղծումն է: Նա գտնում է, որ ներքին վերահսկողությունը տեղի բնակիչներին վերադարձնելու պարագայում կողմերի համաձայնության գալու հավանականությունը զգալիորեն կմեծանա:

Իսկ ինքնիշխանությունն ըստ հետազոտողի, Քաշմիրի բնակիչների մեծամասնության ցանկությունն է, ինչին հասնելու համար պետք է ակտիվացնել սահմանի տարբեր կողմերում հայտնված քաշմիրցիների փոխադարձ շփումները: 


E-mail This Article Հոդվածը ուղարկել
Print This Article Տպագիր տարբերակ
  Գլխավոր նյութեր
Թուրքիայում գործադուլներն արգելվում են օրենքով

  Հավելյալ նյութեր
Ֆիլիպինների ընտրարշավում՝ 57 զոհ
Հնդկաստանի վարչապետի աննախադեպ ընդունելությունն ԱՄՆ-ում
ԱՄՆ-ի տնտեսությունն աճում է սպասվածից ավելի դանդաղ արագությամբ
Իրանն ու Ռուսաստանը՝ հակասությունների մեջ
Դանիել Յոհաննեսը՝  Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրեն
Բնապահպանական հարցեր. ԱՄՆ-Չինաստան համագործակցություն
Իրանը, ՄԱԿ-ը եւ ուրանի խնդիրները
Այլեւս լցվում է Վաշինգտոնի ու Սեուլի համբերության բաժակը
Նոր խոչընդոտ Իրաքից ամերիկյան մարտական ուժերի դուրսբերման ճանապարհին
900 նոր տներ Երուսաղեմի պաղեստինաբնակ տարածքներում
Ո՞վ է լինելու Եւրոպական Միության լիարժեք հաստիքով առաջին նախագահը
Իրանի հետ բանակցությունները չեն ավարտվել
Հարցազրույց Թուրքիայում ԱՄՆ-ի նախկին դեսպանի հետ
Ջուր՝ լուսնի վրա
Միջազգային համայնքը դատապարտել է ինտերնետային գործիչներին ձերբակալելու Ադրբեջանի որոշումը
Իրավապաշտպան Շիրին Էբադին քննադատում է մարդու իրավունքների սահմանափակումները Իրանում
ԵԱՀԿ զեկույց. Կոսովոյի պարտավորությունների ցանկը
Ջոն Մաքքեյն.  ՝՝Հավատացած եմ, որ ցեղասպանություն իրականացվել է հայերի դեմ՛՛
ԱՄՆ-ի նախագահը ցանկանում է այցելել Հիրոշիմա եւ Նագասակի
Լրտեսության մեղադրանք՝ ԱՄՆ-ի քաղաքացիների դեմ
ԱՄՆ-ը սգում է ռազմական հենակետի 13 զոհերի համար
Ռուսաստանը նախազգուշացրել  է Վրաստանի  կողմից Հարավային Օսիայի դեմ հարձակման հավանականության մասին
Հայաստանին և Արցախին ավելի մեծ ֆինանսական աջակցություն