VOANews.com

Ամերիկայի Ձայն ▪ Armenian Հեռուստատեսայինհաղորդումներ հայերենով

 
Լուրեր 45 լեզուներով
Ձայների վերահաշվարկ Իրանում

29/06/2009

 

080314-iran-election-hmed-1245a_h2
Հունիսի 29-ին Իրանի մի շարք տեղամասերում նախագահական ընտրությունների ձայների վերահաշվարկ է սկսվել: Ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Աբբաս Ալի Կադխոդայի, ձայների շուրջ 10-ը տոկոսի վերահաշվարկը նպատակ է հետապնդում վերականգնել վստահությունն ընտրությունների արդյունքների նկատմամբ:

Զուգահեռաբար ընդդիմադիր թեկնածու Միրհուսեյն Մուսավին հայտարարել է, որ ընտրությունների ընթացքում տեղ գտած խախտումներն ու անօրինականություններն այնքան լուրջ են, որ դրանք ազդել են վերջնական արդյունքների վրա: Իր պահանջը անփոփոխ թողնելով` Մուսավին կրկնել է նոր ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությունը:

Փորձագետների կարծիքով դեռևս պարզ չէ, թե ինչպիսի ներքաղաքական զարգացումներ են սպասվում առաջիկա օրերի ընթացքում, քանի որ բանակցություններ են ընթանում ընդդիմադիր Մուսավիի և Իրանի բարձր խորհրդի ներկայացուցիչների միջև:

Ինչևէ, կիրակի օրը քառօրյա դադարից հետո, Թեհրանի հյուսիսային հատվածում տեղակայված Գոբա մզկիթի շուրջ ընդդիմադիրները կրկին բողոքի ցույցեր էին կազմակերպել: «Որտեղ է իմ ձայնը» ցուցապաստառներով հանրահավաքի մասնակիցների և ոստիկանական ուժերի միջև կրկին բախումներ են տեղի ունեցել, ինչի արդյունքում ցուցարարներից շատերին պատճառվել են մարմնական լուրջ վնասվածքներ: Ընդդիմության առաջնորդը չկարողանալով հասնել հանրահավաքին, ցուցարարներին է դիմել հեռախոսով:

Միաժամանակ շարունակվում է Իրանի և Մեծ Բրիտանիայի միջև դիվանագիտական լարվածությունը: Նախորդ շաբաթ Բրիտանական դեսպանության 9-ը իրանցի աշխատակիցներ են ձեռբակալվել: Հունիսի 29-ին Թեհրանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Հասան Քաշքավին հայտարարել է, որ 9 ձեռբակալվածներից 5-ն ազատ են արձակվել, մյուս 4-ը հարցաքննվում են: Խոսնակը նշել է, որ իրենց տվյալների համաձայն դեսպանության աշխատակից իրանցիները հրահրել են անօրինական գործողություններ:

Քաշքավին նշել է նաև, որ բրիտանական կողմի պնդումները հաստատվելու պարագայում դիվանագիտական հարաբերություններին վտանգ չի սպառում: Նախորդ օրը Իրանի արտաքին գործերի նախարար Մանուչեր Մոտաքիին է զանգահարել Մեծ բրիտանիայի իր պաշտոնակիցը և հայտնել, որ Իրանի ներքին գործերին իրենք չեն խառնվում:

Այսուհանդերձ Եվրամիության արտաքին գործերի նախարարներն իրենց աջակցությունն են հայտնել բրիտանական կողմին: Եվրոպական 27 երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների կողմից հրապարակված փաստաթղթում, նրանք Իրանի իշխանություններից պահանջել են ազատ արձակել ձեռբակալվածներին և դադարեցնել միջազգային մամուլի վրա կիրառվող արգելքները:

Չնայած Իրանի և արևմուտքի միջև շարունակվող փոխադարձ մեղադրանքներին, փորձագիտական գնահատականների համաձայն ԱՄՆ-ի և Եվրամիության համար շարունակում են գերակա մնալ Իրանի միջուկային ծրագրերը: Հարկ է նշել, որ այս տեսանկյունից Իրանի իշխանությունների և ընդդիմության ծրագրերն ըստ էության նույնական են:

 

 


E-mail This Article Հոդվածը ուղարկել
Print This Article Տպագիր տարբերակ
  Գլխավոր նյութեր
Թուրքիայում գործադուլներն արգելվում են օրենքով

  Հավելյալ նյութեր
Ֆիլիպինների ընտրարշավում՝ 57 զոհ
Հնդկաստանի վարչապետի աննախադեպ ընդունելությունն ԱՄՆ-ում
ԱՄՆ-ի տնտեսությունն աճում է սպասվածից ավելի դանդաղ արագությամբ
Իրանն ու Ռուսաստանը՝ հակասությունների մեջ
Դանիել Յոհաննեսը՝  Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրեն
Բնապահպանական հարցեր. ԱՄՆ-Չինաստան համագործակցություն
Իրանը, ՄԱԿ-ը եւ ուրանի խնդիրները
Այլեւս լցվում է Վաշինգտոնի ու Սեուլի համբերության բաժակը
Նոր խոչընդոտ Իրաքից ամերիկյան մարտական ուժերի դուրսբերման ճանապարհին
900 նոր տներ Երուսաղեմի պաղեստինաբնակ տարածքներում
Ո՞վ է լինելու Եւրոպական Միության լիարժեք հաստիքով առաջին նախագահը
Իրանի հետ բանակցությունները չեն ավարտվել
Հարցազրույց Թուրքիայում ԱՄՆ-ի նախկին դեսպանի հետ
Ջուր՝ լուսնի վրա
Միջազգային համայնքը դատապարտել է ինտերնետային գործիչներին ձերբակալելու Ադրբեջանի որոշումը
Իրավապաշտպան Շիրին Էբադին քննադատում է մարդու իրավունքների սահմանափակումները Իրանում
ԵԱՀԿ զեկույց. Կոսովոյի պարտավորությունների ցանկը
Ջոն Մաքքեյն.  ՝՝Հավատացած եմ, որ ցեղասպանություն իրականացվել է հայերի դեմ՛՛
ԱՄՆ-ի նախագահը ցանկանում է այցելել Հիրոշիմա եւ Նագասակի
Լրտեսության մեղադրանք՝ ԱՄՆ-ի քաղաքացիների դեմ
ԱՄՆ-ը սգում է ռազմական հենակետի 13 զոհերի համար
Ռուսաստանը նախազգուշացրել  է Վրաստանի  կողմից Հարավային Օսիայի դեմ հարձակման հավանականության մասին
Հայաստանին և Արցախին ավելի մեծ ֆինանսական աջակցություն