VOANews.com

Ամերիկայի Ձայն ▪ Armenian Հեռուստատեսայինհաղորդումներ հայերենով

 
Լուրեր 45 լեզուներով
Հուլիսի 6-ին Մոսկվայում կհանդիպեն Ռուսաստանի ու ԱՄՆ-ի նախագահները


02/07/2009

[insert caption here]

 

Քանի դեռ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի նախագահներ Դմիտրի Մեդվեդեւը եւ Բարաք Օբաման պատրաստվում են հուլիսի 6-ին հանդիպել Մոսկվայում, վերլուծաբանները ենթադրություններ են անում, թե արդյոք կիրականանան Ռուսաստանի հետ հարաբերությունները նորովի սկսելու Օբամայի հույսերը։ Նպատակ, որը նախ արտահայտվեց ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընի կողմից այս տարեսկզբին իր ռուս պաշտոնակցին հղված ուղերձով։


Ինչպես Ամերիկյան առաջընթաց կենտրոնի վերլուծաբան Սեմուել Չարափն է ասում, շատերն այդ օրն այն տպավորությունը ստացան, թե ինչ որ ձեւով ԱՄՆ-ը հանձնվում է, կամ ցանկանում մոռանալ Ռուսաստանի հետ անցյալի լարված հարաբերություններն ու դրանք ծնած պատճառները։ Իրականում թունավոր մթնոլորտը բարելավելու նպատակ կա, ասում է նա։
Իսկ թունավոր մթնոլորտի գլխավոր պատճառներն են անցյալ տարի ամռանը ռուսական ուժերի կողմից Վրաստանի տարածքներ իրականացրած ներխուժումը եւ Եւրոպայում հակահրթիռային պաշտպանական համակարգ ստեղծելու ԱՄՆ-ի ծրագրերը։


Ի դեպ երկու կողմերում են առկա հարաբերությունները մեղմելու հակումներ ու այդ հակումների խորությունը պիտի երեւա նրանց հանդիպման հենց առաջին օրը, երբ քննարկեն ռազմավարական զենքերը կրճատելու մասին Ստարտ մեկ պայմանագիրը նորացնելու հարցը։ Իսկ այն նորացնելու պատրաստակամություն կողմերը հայտնել են դեռեւս լոնդոնյան հանդիպման ժամանակ։


ԱՄՆ-ի Հարվարդի համալսարանի միջազգային հարաբերությունների հարցերով վերլուծաբան Սիմոն Սարաջյանը գտնում է, որ Ստարտ մեկի մասին Օբամայի ու Մեդվեդեւի ամեն մի արտահայտություն հստակ կերպով ցույց կտա, թե արդյոք կողմերը պատրաստ են զենքերը վերահսկելու հարցերից կենտրոնանալ կարեւոր այլ բնագավառների վրա, թե՝ ոչ։
Սակայն կա կարծիք նաեւ, որ այլ բնագավառների վրա կենտրոնանալու ճանապարհին կան այլ խոչընդոտներ եւս։ Դրանց թվում է Իրանի ու այս երկրի միջուկային ծրագրերի նկատմամբ Մոսկվայի դրական դիրքորոշումը։

Հուլիսվեցյան գագաթաժողովից իր ակնկալիքներում Վաշինգտոնը գուցեեւ սխալվում է, կամ պարզապես չափազանցնում է իր սպասելիքները, ասում են վերլուծաբաններից շատերը։ Սեմուել Չարափի խոսքերով, այս հանդիպումը չի ունենալու բեկումնային մեծ պահ։ Ռուսաստանը շարունակում է մնալ ԱՄՆ-ի դժվար գործընկերը եւ երկու երկրների միջեւ հարաբերությունները միշտ են կազմված լինելու մրցակցության եւ համագործակցության խառնուրդով։

Վաշինգտոնի ու Մոսկվայի միջեւ հնչող ձայներանգը մեղմ բնույթ ստացավ Օբամայի կողմից Սպիտակ տուն մուտք գործելուց ի վեր, սակայն հարկավոր է, որ հաշտվողական խոսքերը փոխարինվեն գործնական հարաբերությունների մեղմությամբ։


E-mail This Article Հոդվածը ուղարկել
Print This Article Տպագիր տարբերակ
  Գլխավոր նյութեր
Ջոն Մաքքեյն.  ՝՝Հավատացած եմ, որ ցեղասպանություն իրականացվել է հայերի դեմ՛՛

  Հավելյալ նյութեր
ԱՄՆ-ի նախագահը ցանկանում է այցելել Հիրոշիմա եւ Նագասակի
Լրտեսության մեղադրանք՝ ԱՄՆ-ի քաղաքացիների դեմ
ԱՄՆ-ը սգում է ռազմական հենակետի 13 զոհերի համար
Ռուսաստանը նախազգուշացրել  է Վրաստանի  կողմից Հարավային Օսիայի դեմ հարձակման հավանականության մասին
Հայաստանին և Արցախին ավելի մեծ ֆինանսական աջակցություն
Բողոքի նոր ցույցեր Իրանի մայրաքաղաքում
Աֆղանստանի նախագահական ընտրություններում հաղթող է հայտարարվել Համիդ Քարզայը
12 ամիս շարունակական անկումից հետո ԱՄՆ-ի տնտեսությունը գնում է դեպի կայունացում
Արմեն Խարազյան. ՛՛ Հայ-թուրքական արձանագրությունների եւ ղարաբաղյան հարցի շաղկապումը դեղատոմս է երկու խնդիրների չլուծման՝՝
Հակաթուրքական տրամադրություններ Իսրայելում
Կրոնական ազատություններն աշխարհում
Թուրքիան՝ Իրանի բարեկամ, Իսրայելի՝ քննադատ
ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի ու Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի հակադիր կարծիքները
Հիլարի Քլինթըն. ՛՛Իրանի եւ Հյուսիսային Կորեայի միջուկային նկրտումների կասեցումը խիստ կարեւոր է կայունության հաստատման համար՝՝
Իրանական ուրանը Ռուսաստա՞ն
Աֆղանստանում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ
Ինչ են ուզում ապացուցել Լոքըրբիի աղետից տուժածների հարազատները
Դեմոկրատ սենատոր Ջոն Քերրին եւ հանրապետական սենատոր Լինսի Գրեյհամը փորձում են կոնգրեսում բարձրացնել կլիմայական փոփոխությունների մասին  օրենք հաստատելու հարցը
Թուրքիան պետք է հարգի Իրաքի ինքնիշխանությունը
Հայաստանի նախագահի պատվիրակությունը՝ Թուրքիայում