blank

Inside VOA | Կապվել մեզ հետ

Կայքէջի միջոցով տրվող հաղորդումներ

Mobile

QR կամ Quick Response, այն է՝ արագ պատասխան ծածկագիրը մի համակարգ է, որը հնարավոր է վերծանել ՍՄԱՐԹՖՈՆ բջջային հեռախոսի միջոցով։  QR ծածկագիրը ՍՄԱՐԹՖՈՆ բջջային հեռախոս օգտագործողների համար հարմար եւ շուկայում ներկայումս լայնորեն օգտագործվող մեխանիզմ է։  Վերջին ամիսներին QR գովազդային հայտարարություններում հաճախ կարելի է տեսնել QR-ի ծածկագիրը։ Այն հաճախ օգտագործվում է նաեւ օրաթերթերում եւ նույնիսկ այցեքարտերում։ QR ծածկագրի հետ գործ ունենալիս անհրաժեշտ է  ունենալ.

1.     ՍՄԱՐԹՖՈՆ բջջային հեռախոս, որն օժտված է լուսանկարչական սարքով եւ ինտերնետային կապով

2.     QR ծածկագիր վերծանող համակարգչային ծրագիր

Նոր արտադրվող ՍՄԱՐԹՖՈՆ բջջային հեռախոսների մեծ մասն այժմ օժտված է QR ծածկագիրը վերծանող ծրագրով։ Որոշ հեռախոսներ պահանջում են ծածկագրի ներբեռնում համացանցից։

iPhone հեռախոս ունեցողները QR-ը կարող են ստանալ iTunes համակարգչային ծրագրից։ Android տեսակի հեռախոս ունեցողները կարող են այցելել Android-ի համակարգչային շուկա։ Windows բջջային հեռախոսներ ունեցողները կարող են իրենց հեռախոսը արտադրող ընկերության կայքէջը այցելել եւ այնտեղից վերցնել QR ծածկագրի վերծանիչ ծրագիրը։

QR ծածկագրի վերծանիչ ծրագիրը ձեր հեռախոսում տեղադրելուց հետո կարող եք ընդունել մեր կայքէջի վրա տեղադրված QR ծածկագիրը։ Այդ գործընթացը կարող է հինգից երեսուն վայրկյան տեւել։ Մեր կայքէջի QR ծածկագիրը պարունակում է ՝՝Ամերկայի Ձայն՛՛-ի հայերեն հաղորդումների հասցեն։ Այդ կայքէջը մուտք գործելուց հետո կարող եք ուղղակիորեն ստանալ բջջային հեռախոսների համար նախատեսված բջջային լրատվության սպասարկությունը։

Մեր նոր բջջային լրատվության սպասարկությունը ձեզ  հնարավորություն կընձեռի բջջայինով կարդալ մեր ամենօրյա լուրերը, դիտել տեսանյութեր եւ նկարներ։ ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ի տեղեկատվական նյութերը այժմ բջջային հեռախոսով կարելի է ձեռք բերել աշխարհի բոլոր ծայրերից՝ այցելելով. m.voanews.com/armenian

՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ը համագործակցում է Mobiletech, եվրոպական ընկերության հետ, բջջային հեռախոս ունեցողներին իր հաղորդումները մատչելի դարձնելու համար։