ԱՄՆ-ում ներկայումս բնակվող ասիական ծագմամբ ամերիկացիների թիվը 15 միլիոն է։ Կալիֆոռնիայի համալսարանի ասիական- ամերիկյան  հետազոտությունների կենտորնի տնօրեն Դոն Նականիշին գտնում է, որ այս ընտրազանգվածը, որը  հիմնականում կենտրոնացված է Կալիֆոռնիա, Նյու Յորք, Տեխաս, Հավայի, Նյու Ջերսի եւ Վերջինիա  նահանգներում,  կարող է էապես ազդել ընտրությունների արդյուքի վրա։Օրինակ Կալիֆոռնիայի Վեստմինստր քաղաքի բնակչության մեկ երրորդը վիետնամական ծագմամբ ամերիկաիցներ են։ 90 հազար բնակչություն ունեցող Լիթլ Սայգոն կոչվող թաղամասը դարձել է նրանց հայրենի բնակավայր։  Այս շրջանում օրերես կայացած փառատոնը գերագույն հնարավորություն ընձեռեց ինչպես դեմոկրատներին, այնպես էլ հանրապետականներին՝  տեղացի ընտրողներին հասցեագրելու իրենց ուղերձները։

Վերջերս կատարված հարցախույզների համաձայն ԱՄՆ-ում վիետնամական ծագումով ամերիկացիների մեծամասնությունը աջակցում է  հանրապետական սենտոր Ջոն Մքյենին։ Իսկ ասիական ծագմամբ ամերիկացիների  էթնիկ այլ խմբավորումներ հիմնականում աջակցում են Օբամային։ Կալիֆոռնիայի համալսարանից Դոն Նականիշին հավելում է, որ ասիական ծագմամաբ ամերիկացիները հիմանկանում գերադասում են դեմոկրատներին։ 

ԱՄՆ-ի քաղաքական երկու կուսակցություններն էլ նախագահական եւ տեղական թեկնածուների ընտրաթաբ գործընթացների ժամանակ պայքարում են իրենց կողմը գրավել ասիական ծագմամբ ընտրողներին։

ԱՄՆ-ում, երբ  ընտրական գործընթացը գտնվում է իր կարեւորագույն փուլում, անկախ կազմակերպություններն ավելի եռանդուն են աշխատում ընտրողների հետ։ Ասիացի- ամերիկացիների կազմակերպությունը վստահեցնում է, որ ասիական ծագմամբ ամերիկացիները խորապես հետաքրքրված են այս ընտրություններով։ Իսկ նրանց համայանքի ղեկավարները հորդորում են անպայման մասնակել քվեարկությանը։