Սպիտակ հագուստներով Էլվիս Փրեսլիին  նմանակողների  բանակը Ավստրալիայում տոնում է Փրեսթլիի 75 ամյակը։ Փրեսլիի ավստրաիլացի երկրպագուները  համոզված են, որ Փոփ երաժշտության աշխարհում հեղափոխություն  կատարած  երաժիշտը չպտք է մոռացվի։ Նրանք հավաքվում են ամեն տարի, վերջին 15 տարիների ընթացքում,  հիշելու Փրեսլիին, ով մահացել է 1977 ին, 42 տարեկան հասակում։  Այս տարվա Փրեսլիի փառատոնին մասնակցում են  10, 000 երկրպագուներ։ Այն կտեւի 5 օր եւ կզուգորդվի համերգներով, շքերթներով եւ Էլվիսին նմանակողների մրցություններով։