Միացյալ Նհանգների օդագնացության եւ տիեզերքի գործակալությունը՝ ՆԱՍԱ-ը հայտարարել է, թե փոխադրական տիեզերանավի անձնակազմը հաջողությամբ կցել է  միջազգային տիեզերակայանի  վերջին կարեւոր ենթակայանը։

՛՛Թրանքիլիթի՝՝,  այն է ՛՛Հանդարտություն՝՝ կոչվող ենթակայանը կգործի որպես աստղադիտարան,  որտեղից  հնարավոր կլինի դիտել երկրագունդը  եւ  տիեզերակայանից  դուրս տիեզերագնացների կատարած զբոսանքները։   Ենթակայանի աշխատանքների համար կպահանջվեն երկու այլ տիեզերական զբոսանքներ՝ Էնդեվըր փոխադրական տիեզերանավի 13-օրյա առաքելության ընթացքում։

Ակնկալվում է, որ Էնդեվըր տիեզերանավը մինչեւ տարեվերջ չորս այլ առաքելությունների կմեկնի, նախքան տիեզերանավի աշխատանքների վերջնական դադարեցումը։